Կտուրները ձյան տակ (նկար, Կայբոտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Կտուրները ձյան տակ
Vue de toits (effet de neige)
Vue de toits (Effet de neige) - Gustave Caillebotte.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Գյուստավ Կայբոտ
տարի 1878
բարձրություն 64
լայնություն 82
ժանր քաղաքային բնանկար
նյութ յուղաներկ և կտավ
գտնվում է Օրսե թանգարան
հավաքածու Օրսե թանգարան
սեփականատեր Martial Caillebotte և Ֆրանսիա
մակագրություն G.CAILLEBOTTE

«Կտուրները ձյան տակ» ( ֆր.՝ Vue de toits (effet de neige)), ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կայբոտի (Gustave Caillebotte, 1848—1894) նկարը, 1878-1879 թվականների ձմեռը։ Նկարի չափսերը՝ 64x82 սմ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ նկարը ցուցադրվել է Փարիզի իմպրեսիոնիստների 4-րդ ցուցահանդեսին 1879 թվականի ապրիլին։ Կայբոտը մեծ ոգևորությամբ էր պատրաստվում այս ցուցահանդեսին։ Ներկայացրել էր 25 աշխատանք, որոնցից 2-ը տների կտուրների պատկերներ էին, որոնցից մեկը հենց «Կտուրները ձյան տակ» նկարն էր։ Չնայած նրան, որ այս աշխատանքն այնքան մեծ ուշադրություն չգրավեց, որքան Կայբոտի մյուս աշխատանքները, այն դարձավ մեծ աշխատանք քաղաքային նկարների շրջանում։ Երկար ժամանակ նկարը գտնվում էր Կայբոտի հավաքածուի մեջ։ Նրա մահից հետո 1894 թվականին նկարը հանձնվեց Լյուքսեմբուրգի թանգարանին՝ «Étude de paysage» անունով։ 1929 թվականին այն տեղ գտավ Լուվրի հավաքածուների շարքում, իսկ 1947 թվականից ազգային Ժե դե Պոմ թանգարանում։ 1986 թվականին նկարը տեղ գտավ Օրսեի թանգարանում, որտեղ և գտնվում է մինչ օրս[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը պատկերվում է վերևից, որտեղ նկարագրվում է ժամանակների փարիզյան քաղաքային լանդշաֆտը։ Նկարչի կողմից հստակ նկարագրված են ձմեռային տեսարանները՝ տան կտուրներին։ Բոլոր խողովակները, տների վերևի պատուհանները նկարագրված են մեծ մանրամասնությամբ։ Ինչպես երևում է Կայբոտը նկարել է այն ժամանակներում նոր կառուցված շենքերը, այդտեղից երևում են ներքևի հին տները[4]։ Տների վերևում մոխրագույն երկինքն է։ Նկարում զգացվում է ձմռան հոտը և գունային գամման արտահայտում է Փարիզի ձմեռը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 JocondeLab — 2014.
  2. Gustave Caillebotte — Vue de toits (effet de neige) / Rooftops in the Snow (snow effect) (HTML). Musée d’Orsay. Проверено 31 мая 2012. Архивировано из первоисточника 23 сентября 2012
  3. Gustave Caillebotte — Vue de toits (Effet de neige) (HTML). Musée d’Orsay. Проверено 31 мая 2012. Архивировано из первоисточника 23 сентября 2012
  4. James H. Rubin. Impressionism and the Modern Landscape (HTML). Chapter 1. University of California Press, www.ucpress.edu (2008). Проверено 9 июня 2012. Архивировано из первоисточника 23 сентября 2012

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rooftops in the Snow (snow effect), 1878, Gustave Caillebotte, Google Art Project, www.googleartproject.com