Նարնջի ծառեր (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Նարնջի ծառեր
ֆր.՝ Les orangers
G. Caillebotte - Les orangers.jpg
տեսակգեղանկար
նկարիչԳյուստավ Կայբոտ
տարի1878
բարձրություն155
լայնություն117
նյություղաներկ, կտավ
գտնվում էՀյուսթոնի գեղարվեստի թանգարան[1]
հավաքածուՀյուսթոնի գեղարվեստի թանգարան

Նարնջի ծառեր (ֆր.՝ Les orangers, անգլ.՝ The Orange Trees), ֆրանսիացի գեղանկարիչ Գյուստավ Կայբոտի կտավը՝ ստեղծված 1878 թվականին։ Նկարի չափերն են 155×117 սմ[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավում պատկերված է Կայբոտների ընտանեկան կալվածքը Փարիզի ծայրամասում՝ Իերում (Yerres)։ Կալվածքը նկարչի հայրը գնել էր 1860 թվականին և վաճառել 1878 թվականին. հենց նույն տարում Կայբոտը ստեղծել է այս նկարը, իսկ նկարչի մայրը՝ մահացել[3]: Ներկայումս Կայբոտների կալվածքը և այգին Իեր քաղաքի սեփականությունն են և բաց են բոլոր այցելուների համար[4]:

Կտավը Հյուսթոնի գեղարվեստի թանգարանի հավաքածուի մաս է 1999 թվականից՝ Ջոն Ա. Բեկի և Օդրի Ջոնս Բեկի 47 աշխատանքների հետ (John A. and Audrey Jones Beck Collection)։ Այս հավաքածուից որոշ նկարներ թանգարանի սրահներում ցուցադրվել են և ավելի վաղ՝ սկսած 1974 թվականից[5]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայբոտների կալվածքը, Իեր

Առջևի պլանում պատկերված է աթոռին նստած մարդ, որ նկարին նայողին մեջքով է շրջված։ Նա նկարչի եղբայրն է՝ Մարսիալ Կայբոտը (Martial Caillebotte), որը հանգստանում է նարնջի ծառերի ստվերում։ Հեռվում՝ աթոռներով սեղանի հարևանությամբ՝ ծառի տակ, կանգնած է երիտասարդ աղջիկ։ Աղջիկը նրանց զարմուհին է՝ Զոեն (Zoë)։ Նկարում պատկերված է նարնջենիների սաղարթի միայն ներքևի հատվածը։ Հետին պլանում երևում է այգու՝ արևի ճառագայթներով ողողված ծառուղին, որ ձգվում է ծաղկամարգերի կողքով։ Ծառուղու եզրին շուն է պառկած[6]:

Ինչպես նշել է Կայբոտի արվեստի ուսումնասիրող Կիրկ Վարնեդոն, նկարը իր չափերով և ոճով ավելի շուտ համապատասխանում է իմպրեսիոնիզմի՝ 1860-ական թվականների շրջանին, ոչ թե 1870-ականներին, երբ ստեղծվել է այն[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.mfah.org/art/detail/43483
  2. «Gustave Caillebotte — The Orange Trees» (HTML)։ The Museum of Fine Arts, Houston։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 30.05.2012 
  3. «Discover Gustave Caillebotte: his dates and his places» (HTML)։ www.gustave-caillebotte.fr։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 30.05.2012 
  4. «Yerres: La Propriété Caillebotte» (HTML)։ www.yerres.fr։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 30.05.2012 
  5. Patricia C. Johnson (26 февраля 1999 года)։ «47 works from Beck Collection become permanent MFA holdings» (HTML)։ Houston Chronicle։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-23-ին։ Վերցված է 30.05.2012 
  6. Edger Peters Bowron, Mary G. Morton. Masterworks of European Painting in the Museum of Fine Arts, Houston. — Princeton University Press, 2000. — С. 162—163. — 238 с. — ISBN 978-0-691-00460-0
  7. Kirk Varnedoe. Gustave Caillebotte. — New Haven: Yale University Press, 2000. — 220 с. — ISBN 0-300-08279-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]