Փարիզյան զվարճանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզյան զվարճանք
Տեսակբալետ
ԽորեոգրաֆԼեոնիդ Մյասին
ԿոմպոզիտորԺակ Օֆենբախ
Առաջին ներկայացումապրիլի 5, 1938

Փարիզյան զվարճանք (ֆր.՝ Gaîté Parisienne), մեկ գործողությամբ կատակերգական բալետ ըստ Լեոնիդ Մյասինի բեմադրության, Ժակ Օֆենբախի երաժշտության, Մանյուել Ռոզենտալի և Ժակ Բրինդեժոն Օֆենբախի գործիքավորամբ։ Լիբրետոն և ձևավորումը` Էտեն դը Բոմոնի, զգեստները` Վարվառա Կարինսկայաի։ Պրեմիերան տեղի է ունեցել 1938 թվականի ապրիլի 5-ին, Մոնտե-Կառլո օպերային թատրոնի բեմում։ Մյասինի առաջին բալետը բեմադրվել էր կրկին վերաբացված Դենեմա խմբի համար։

Տվյալ բալետը պետք չէ շփոթել Մորիս Բեժարի նույնանուն բեմադրության հետ («XX դարի բալետ», 1978 թվական)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին Ռուսական Մոնտե-Կառլո բալետը բաժանվել է երկու անկախ խմբերի, որոնցից մեկը ղեկավարել է գնդապետ դե Բազիլը, մյուսը` Ռենե Բլյումը։ Չնայած վկայված որոշ աղբյուրների տվյալների[1]` բալետն ստեղծվել է ոչ թե այդ խմբերի, այլ` Սերժ Դենեմի (Սերգեյ Իվանովիչ Դոկուչաև) ղեկավարած մասնավոր ձեռնարկության համար, որը կազմակերպվել էր Նյու Յորքում 1937 թվականի սկզբին, ամերիկացի բիզնեսմենների խմբի կողմից և դարձել Ռենե Բլյում խմբի իրավահաջորդը[2]։ Կրկին վերաբացված խմբի գեղարվեստական ղեկավարությունը առաջարկվել է Լեոնիդ Մյասինին[3]։ Շուտով բալետմաստերը զբաղվում է արտիստների ընտրությամբ. «Մեկ ամսվա ընթացքում ես հավաքեցի ուժեղ խումբ. նրանց թվում էին Մարկովան, Տառականովան, Իստոմինան, Ռոզելլա Հայթաուերը, իսկ տղաներից` Զորիչը, Ֆրանկլինը, և Հերարը»[3]։ Այդ նպատակով լինելով Փարիզում և նայելով Պրեոբրեժոնսկու և Եգորովի բալետային դպրոցների պարողներին` Մյասինը հանդիպում է կոմս Էտեն դե Բոմոնի հետ, որի հետ արդեն նախկինում համագործակցել էր, երբ 1924 թվականին բեմադրել է 5 բալետ («Հիասքանչ Դունաբը», «Աղցան», «Ժիգա», «Մերկուրի», «Վարդեր»[4])` վերջինիս կողմից անցկացվող «Կոմս Էտեն դե Բոմոնի փարիզյան երեկոներ» բարեգործական համերգների համար (ֆր.՝ Soiree de Paris du Comte Etienne de Beaumont)[5]:

Ըստ Մյասինի հուշագրությունների` դը Բոմոնը զբաղված էր բալետի` «Վինտերհալտերի գեղանկարչության ոճով, ըստ Օֆենբախի երաժշտության» բեմադրության գաղափարով[3][6]։ Կոմպոզիտորի զարմիկ Ժակ Բրինդեժոն Օֆենբախը (ֆր.՝ Jacques Brindejonc-Offenbach), փոխանցել է մեկենասին 105 օպերետի ձեռագիր պարտիտուր, որոնցից նոր բալետի համար երաժշտություններ են ընտրվել։ Գործիքավորումը հանձնարարվել էր ֆրանսիացի կոմպոզիտոր Մանյուել Ռոզենտալին, որը, ինչպես նշել է Լորկա Մյասինը, իրագործվել է Ժակ Բրինդեժոն Օֆերբախի հետ համագործակցության ընթացքում[7]։ Բալետը ստեղծագործվել է Օֆենբախի «Փարիզյան կյանք» օպերետի մեծ ազդեցության ներքո (1873 թվականին), որից վերցվել է Բրազիլացի միլիոնատիրոջ կերպարը` անվանափոխված որպես Պերուացի[8]։

«Փարիզյան զվարճանքը» Դենեմի Մոնտե-Կառլո բալետի համար դարձել է Մյասինի առաջին բեմադրությունը և սկիզբ դրել «նոր խմբի ստեղծագործական կյանքին»[9]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետը զրկված է լիարժեք սյուժեից, չունի լայնածավալ ֆաբուլա և ներկայացնում է զվարճալի դրվագների շարք[10] Գործողությունները զարգանում են «Տորտոնում»` Երկրորդ կայսրության ժամանակաշրջանում Փարիզի հայտնի սրճարանում[3]։

Հիմնական գործող անձինք կերպավորում են սիրախաղով զբաղված մի քանի զույգերի. ծաղկավաճառուհուն և սպային, ձեռնոց վաճառողին և բարոնին, հանրային կերպարին ու դուքսին[6]։ «Տորտոն» էր ժամանել Պերուացին` երկու սնդուկ ոսկե զարդարանքներով` Փարիզը նվաճելու նպատակով։ Նա գրավում է կանանց համակրանքը և փորձում է հմայել ձեռնոցների վաճառողուհուն։ Սակայն կանայք չէին կողմնորոշվում երկրպագուների ընտրության մեջ։ Ձեռնոցների վաճառողուհին հրաժարվում է սպայի ուշադրությունից, իսկ ծաղկավաճառուհին` բարոնից։ Դուքսը մրցում էր սպայի հետ` հայտնի տիկնոջ համակրանքի համար։ Դուքսի և սպայի միջև վեճ է ծագում ծաղկավաճառուհու պատճառով, որին խառնվում են սրճարանի հաճախորդները[3][7]։ Պերուացին կռվի մասնակից է դառնում, որը հանդարտվում է կանկան կատարող պարուհիների հայտնվելու ժամանակ։ Ավարտին «Հոֆմանի հեքիաթները» օպերայից բարկարոլի երաժշտության ներքո տիկինը սպայի հետ լքում է սրճարանը, ծաղկավաճառուհին մնում է դուքսի հետ, իսկ ձեռնոցների վաճառողուհին հեռանում է բարոնի հետ[8]։ Պերուացին ուղևորվում է նոր արկածներ փնտրելու։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1938 թվականի ապրիլի 5` «Փարիզյան զվարճանք», մեկ գործողությամբ բալետ, երաժշտությունը` Ժակ Օֆենբախի, Մանյուել Ռոզենտալի գործիքավորմամբ, բալետմաստեր` Լեոնիդ Մյասին, լիբրետոն և ձևավորումը` Էտեն դը Բոմոնի։ Զգեստների հեղինակ` Բարբարա Կարինսկա[7]։ Ի տարբերություն Կ. Ֆիլոնովի և Լորկա Մյասինի[1][7] տվյալների` Ֆ. Խարտնոլը նշել է ոչ միայն Բոմոնին, այլ նաև` սցենարի հեղինակ Լեոնիդ Մյասինին[11]։

Գործող անձինք և կատարողներ[1][7]

  • Ձեռնոցների վաճառողուհի` Նինա Տառականովա
  • Ծաղկավաճառ` Եվգենիա Դելարովա
  • Հայտնի տիկին` Ժանետ Լորե
  • Պերուացի` Լեոնիդ Մյասին
  • Բարոն` Ֆրեդերիկ Ֆրանկլին
  • Սպա` Իգոր Յուշկևիչ

Նույն թվականի հուլիսի 14-ին բալետը առաջին անգամ ցուցադրվել է Լոնդոնում` Դրուրի Լեյն թատրոնում[11]։ Հոկտեմբերի 12-ին Մետրոպոլիտեն օպերայի բեմում կայացել է պրեմիերան (ձեռնոցների վաճառողուհու դերում Նինա Տառականովի հետ ելույթ է ունեցել նաև Ալեքսանդրա Դանիլովան)[7]։ ԱՄՆ-ում տեղի ունեցած պրեմիերան մեծ հաջողության է արժանացել։

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փարիզյան զվարճանքը» և «Հիասքանչ Դանուբը» Մյասինի ամենահայտնի բալետներն են։ Համաձայն բալետագետ Ե. Սուրիցի` «Փարիզյան զվարճանքը» նույնիսկ գերազանցել է «Հիասքանչ Դունային»։ Նա հատված է մեջբերում 1938 թվականի հոկտեմբերի 13-ին Նյու Յորք Թայմսում հրապարակվախ Ջոն Մարտինի անդրադրաձից. ««Փարիզյան զվարճանքը» զուգահեռ է անցյալ տարի ցուցադրված «Հիասքանչ Դանուբին», սակայն նոր աշխատանքը նշանակալի բարձր է նախորդից»։ Այստեղ նույնիսկ համեմատություն չի կարող լինել։ <...> Այն թարմ է, ինչպես ծաղիկը, զարմանալիորեն ճարպիկ է կազմված և հնարամտորեն բեմադրված[6]։

Պերուացու դերը Մյասինի լավագույն գործերից մեկն է, որտեղ միավորված էին վիրտուոզ պարի շնորհն ու «կատակերգական դերասանի տաղանդը, որը միևնույն ժամանակ պարզ գիտակցում է, թե ինչպիսին պիտի լինի դերասանը բալետում, երբ խաղն ու պարն անբաժանելիորեն միավորված են, յուրաքանչյուր պա հարուստ է խաղով, յուրաքանչյուր միմիկախաղի տեսարան բեմադրված է[12]։ Ականատեսները դերասանուհի Ալեքսանդրա Դանիլովայի` Ծաղկավաճառուհու տեսարանների կատարման մեջ ընդգծել են «շամպայնի ցայտերի» արտահայտումը[13]։ Սուրիցը գրել է, որ քննադատությունը Ալեքսանդրա Դանիլովայի կատարումը չգերազանցված է, քանի որ հաջորդ սերունդների դերասանուհիների խաղին պակասում էր հենց այդ «շամպայնը»[8]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին բալետը էկրանավորվել է «Ուրախ փարիզցի» անվամբ (ռեժիսոր` Ժան Նեգուլեսկո, Warner Bros. ստուդիա)[14]։ Այդ ֆիլմ-բալետը արժանացել է «Օսկար» մրցանակի` «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

Վերականգնումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Филонова, 1981
  2. Мясин, 1997, Глава 12, էջ 197
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Мясин, 1997, Глава 12, էջ 198
  4. Мясин, 1997, Ф. Хартнолл. Список постановок Леонида Мясина, էջ 350
  5. Мясин, 1997, Глава 9, էջ 167—168
  6. 6,0 6,1 6,2 Мясин, 1997, Суриц. «Прекрасный Дунай», «Парижское веселье», էջ 335
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 Lorca Massine
  8. 8,0 8,1 8,2 Мясин, 1997, Суриц. «Прекрасный Дунай», «Парижское веселье», էջ 336
  9. Мясин, 1997, Глава 12, էջ 199
  10. Мясин, 1997, Суриц:«Прекрасный Дунай», «Парижское веселье», էջ 335
  11. 11,0 11,1 Мясин, 1997, Ф. Хартнолл. Список постановок Леонида Мясина, էջ 352
  12. Мясин, 1997, Суриц. «Прекрасный Дунай», «Парижское веселье», էջ 337
  13. 13,0 13,1 Деген, Ступников
  14. «The Gay Parisian» (անգլերեն). IMDb. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мясин Л. Ф. Моя жизнь в балете = My Life in Ballet / Пер. с англ. М. М. Сингал / предисл. и фрагменты из монографии «Леонид Фёдорович Мясин» Суриц Е. Я. / ком. Е. Яковлевой. — М. : Aртист. Pежиссёр. Tеатр, 1997. — 366 с. — (Ballets Russes). — 3 000 экз. — ISBN 5-87334-012-9.
  • Мясин Л. Ф. Л. Ф. Мясин. Письма брату (1925—1937) / Публикация, вступ. ст. и ком. Е. Я. Суриц // Мнемозина : Документы и факты из истории отечественного театра XX века : Альманах / Ред.-сост. В. В. Иванов. — М. : Индрик, 2014. — Вып. 6. — С. 286. — 904 с. — 800 экз. — ISBN 978-5-91674-330-2.
  • Филонова К. Г. Парижское веселье // Балет : энциклопедия / Гл. ред. Ю. Н. Григорович. — М.: Советская энциклопедия, 1981. — 623 с.
  • «Gaîté Parisienne» (անգլերեն). Lorca Massine com. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]