Վարվառա Կարինսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարվառա Կարինսկայա
Ծնվել էհոկտեմբերի 3, 1886(1886-10-03)[1]
ԾննդավայրԽարկով, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 18, 1983(1983-10-18)[1] (97 տարեկան) կամ հոկտեմբերի 19, 1983(1983-10-19)[2] (97 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԱՄՆ
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
Մասնագիտությունհագուստ ձևագծող
Պարգևներ
 Barbara Karinska Վիքիպահեստում

Վարվառա Կարինսկայա (Բարբարա Կարինսկայա) (անգլ.՝ Barbara Karinska, հոկտեմբերի 3, 1886(1886-10-03)[1], Խարկով, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 18, 1983(1983-10-18)[1] կամ հոկտեմբերի 19, 1983(1983-10-19)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կոստյումների ռուս և ամերիկացի նկարիչ, ֆիլմերի և բալետի բեմական կոստյումների հեղինակ, նրա աշխատանքը մեծ ազդեցություն է ունեցել բալետի ժամանակակից հագուստի արտաքին տեքսի վրա[3][4]։ «Ժաննա դ'Արկ» ֆիլմի հագուստների ձևավորման համար արժանացել է «Օսկար» մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենիքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է խարկովցի առևտրական-միլիոնատեր Անդրեյ Ժմուդսկու ընտանիքում (նրա 10 երեխաներից երրորդ էր, ավագ դուստրը)։ Մանկությունից հետաքրքրված է եղել ասեղնագործությամբ։ Իրավագիտություն է սովորել Խարկովի համալսարանում։

1908 թվականին ամուսնացել է խարկովցի հարուստ ձեռնարկատիրոջ որդի Ալեքսանդր Մոիսեենկոյի հետ։ Նրա ամուսինը մահացել է 1909 թվականին, նրանց դստեր` Իրինայի, ծնվելուց մի քանի ամիս անց։ 1910 թվականին իր ավագ եղբոր` «Առավոտ» թերթի սեփականատեր Անատոլիի հետ հաղթել է դատական պրոցեսն, ինչի արդյունքում ստացել է նրա երկամյա որդու` Վլադիմիրի, խնամակալության իրավունքը։

Շուտով Վարվառան նորից է ամուսնացել, այս անգամ` փաստաբան Նիկոլայ Կարինսկու (1873-1948) հետ։ Վերջինիս հաջող գործունեության արդյունքում 1915 թվականի ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ Վարվառան բնակարան է ձեռք բերել։ Վարվառան դարձել է ամեն երեկո թատերական կամ բալետի ներկայացումներից հետո արվեստագետներին հյուրընկալող սալոնի տիրուհի։ Զարգացրել է իր սեփական գեղարվեստական տեխնիկան, որտեղ օգտագործել է լուսանկարներով ու պատկերներով գունավոր մետաքսե մառլայի կտորներ։ Նրա աշխատանքների թեմատիկան բալետն էր։ Երկարատեև ինքնակատարելագործումից հետո նա իր 12 աշխատանքները ցուցադրել է մոսկովյան հայտնի պատկերասրահում։ Փետրվարյան հեղափոխությունից հետո Նիկոլայ Կարինսկուն նշանակել են Պետրորգրադի Դատական պալատի դատախազ։ 1919-1920 թվականներին նա բարձր պաշտոններ է զբաղեցրել Կամավորական բանակի կողմից վերահսկվող տարածքներում։ Բոլշևիկների կողմից Ղրիմի գրավումից հետո ընտանիքն ստիպված է եղել բաժանվել. Նիկոլայ Կարինսկին արտագաղթել է, իսկ Վարվառան երեխաների հետ մնացել է Խորհրդային Ռուսաստանում և շուտով հեռակա բաժանվել է սպիտակգվարդիական ամուսնուց։

1921 թվականին Կարինսկայան վերադարձել է Մոսկվա, որտեղ շուտով ամուսնացել է մոսկվացի մինչհեղափոխական ամենահարուստ ձեռնարկատետերից մեկի որդու` Վլադիմիր Մամոնտովի հետ։ ՆԷՊ-ի տարիներին Կարինսկայան կրկին սալոն է բացել, որտեղ հավաքվել են նկարիչներ, մտավորականներ և պաշտանյաներ։ Նա բացել է հագուստի և գլխարկների ատելյե, հնաոճ իրերի կրպակ ու ասեղնագործության դպրոց, որը Խորհրդային իշխանությունը շուտով ազգայնացրել է։

Օտարության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին ՌԽԴՍՀ լուսավորության ժողկոմ Անատոլի Լունաչարսկու օժանդակությամբ Վարվարան ընտանիքի հետ դուրս է եկել ԽՍՀՄ սահմաններից` իր աշակերտների աշխատանքների ցուցահանդեսը եվրոպական երկրներում կազմակերպելու անվան տակ։ Բեռլինում և Բրյուսելում կարճ ժամանակ մնալուց հետո նա հայտնվելէ Փարիզում, իսկ 1939 թվականին տեղափոխվել է Նյու Յորք։ Աշխատել է Սալվադոր Դալիի[5], Մարկ Շագալի[6] և այլ նկարիչների հետ։ Բեմական կոստյումներ է կարել «Ballet Russe de Monte Carlo» և այլ բալետային խմբերի համար։

1940-1970-ական թվականներին նրա կողմից են պատրաստվել Ջորջ Բալանչինի գրեթե բոլոր բեմադրությունների հագուստները, նախ` ըստ նկարիչների էսքիզների, իսկ հետագայում արդեն` ինքնուրույն։ Բացի New York City Ballet-ում կատարած աշխատանքը, նաև բեմական հագուստներ է պատրաստել տարբեր պարային խմբերի, Բրոդվեյ թատրոնում բեմադրված մյուզիքլների և հոլիվուդյան ֆիլմերի համար։ Հագուստ է պատրաստել մոտավորապես 50 բալետային ներկայացումների համար։

Կոստյումներ պատրաստելիս Կարինսկայան օգտագործել է փափուկ կիսաշրջազգեստներ, որոնք չեն խանգարել պարուհիների շարժումներին։ Հենց Կարինսկայան է համարվում այսօր ամբողջ աշխարհում տարածված բալետային հագուստի` տուտուի հեղինակը։ Նա հրաժարվել է օղակապերից և շուղերից և պատրաստել է բազմաշերտ թեթև ծալքեր, որոնք ցուցադրել են պարուհու իրանն ու ոտքերը։

Արժանացել է Օսկար մրցանակի` «Ժաննա դ'Արկ» ֆիլմի հագուստի ձևավորման համար։ Առաջադրվել է Օսկար մրցանակի` «Հանս Քրիստիան Անդերսեն» ֆիլմ-բալետի հագուստների ձևավորման համար։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 - Խարկովում հասարակական ակտիվիստներն ստեղծել են Վարվառա Կարինսկայայի անվան հիմնադրամ
  • 2004 - ստեղծվել է Կարինսկայայի անվան Նորաձևության և թատերական հագուստի միջազգային փառատոն
  • 2005 - Խարկովում Ժմուդսկի ընտանիքի նախկին տանը տեղադրվել է Վարվառա Կարինսկայային նվիրված հուշատախտակ (քանդակագործ` Ս. Յաստրեբով)
  • 2015 - Խարկովում Վարվառա Կարինսկայայի անունով փողոց է անվանակոչվել քաղաքի Կիևյան շրջանում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. «Шекспир балетного костюма». 2008 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  4. Bentley, Toni, Costumes by Karinska. — New York. — 192 pages с. — ISBN 0810935163, 9780810935167
  5. Wadsworth Atheneum Museum of Art, Gorey's worlds. — Hartford, Connecticut. — ix, 149 pages с. — ISBN 9780691177045, 069117704X
  6. «Inside the Fantastical Costume World of Marc Chagall». Pointe (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարվառա Կարինսկայա» հոդվածին։