Կանկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կանկան (ֆր.՝ cancan, բառացի՝ «աղմուկ, գոռգոռոց»), ֆրանսիական էներգետիկ պար։ Երկար ժամանակ համարվում էր անվայել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի հայտ է եկել Փարիզում 1820-30-ական թվականների աշխատավորական թաղամասերի հասարակական պարահանդեսների ժամանակ՝ որպես կադրիլի (որը տվել է այդ պարի վերջին կրակոտ շարժումները) և գալոպի (տվել է երկչափ ոտքը և արագ տեմպը) հետնորդ։ Տպավորիչ շպագատը և ոտքերի էներգետիկ պտույտները ի հայտ են եկել փարիզյան ակրոբատ և պարող Շառլ Մազուրյեի պարացանկից։

Երաժշտական չափը 2/4 է։ Տեմպը էներգետիկ է, աշխույժ։ Բնութագրական քայլերն են՝ դուրս նետվող ձեռքերը, ոտքերը, գլուխը, գլխով ներքև թռիչքներ։ Աստիճանաբար կանկանի տեմպը և շարժումները բարդացել են։ Կիսաշրջազգեստով շարժումները պարի մեջ ներառվել են 19-րդ դարի վերջին, երբ նորաձևության մեջ են մտել պահանջվող զուգագուլպաները և ներքնաշորերը։

Հայտնի պարուհիները, որոնց կերպարը պահպանվել է պոստիմպերսիոնիստական հաստատությունների մշտական հաճախորդ Տուլուզ Լոտրեկի նկարների շնորհիվ, կային Լա Գուլյուն և Ժաննա Ավրիլը, որոնք աչքի էին ընկնում «Մուլեն Ռուժում»։ Տղամարդիկ պարում էին կանանց հետ, հետո այդ սովորույթը կորավ։

Սկզբում Ֆրանսիայում կանկան պարում էին մենապարուհիները, իսկ Անգլիայում և ԱՄՆ-ում այն պարում էին շարքով կանգնած խմբով՝ կորդեբալետը։ 1920-ական թվականների Փարիզում ֆրանսիացի պարուսույց Պիեռ Սանդրինին[1] «Մուլեն Ռուժում» միավորեց փարիզյան անհատական կանկանը բրիտանական խմբայինի հետ, ավելացրեց կանացի ճիչեր և ծիծաղ, ստեղծեց էտալոնային «կանկան ֆրենչ», և առանձին ներկայացնում էր իր Bal Tabarin գիշերային ակումբի բեմում 1928 թվականին։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Offenbach Can-can
Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Fernsehballett - CanCan 2010
Nuvola apps kaboodle.svg The Moulin Rouge Showgirl: Can Can Burlesque!
Nuvola apps kaboodle.svg Le Can-Can

Կանկանի ամենահայտնի երաժշտությունը (ֆր.՝ galop infernal` «դժոխքի քառարշավ») կոմպոզիտոր Ժակ Օֆենբախի «Օրփեոսը դժոխքում» օպերետից հատված. դրա բեմադրությամբ 1858 թվականին պարը հանդես եկավ մեծ բեմում[2]։

Ինչպես նաև օգտագործվում է Ֆրանց Լեհարի «Ուրախ այրին» (1905 թվական)։

Ներառված է կաբարեի և օպերետի ռեպերտուարում։

1919 թվականին Լեոնիդ Մյասինը ներառեց պարը Ռոսինիի «Կախարդական նստարան» բալետի երաժշտության համար, իսկ 20 տարի անց՝ Օֆենբախի «Փարիզյան զվարճության» մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Price, David (2010), Cancan!, http://cancanbook.webs.com  – a highly illustrated history of the dance, music, paintings, films, with contributions from dancers performing today
  • Maruta, Nadège (2014), L'Incroyable Histoire du Cancan  – written by a dance historian, choreographer and ex-soloist at the Moulin Rouge

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Legran Studio Composers, CAN CAN Classics Version Mp3·, 2007-6923838 Legran Studio Composers "I Love Classics" Album, Published with the permission of the owner of rights.