Փամփուշտ (ֆիլմ, 1996)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Փամփուշտ(1996)
անգլ.՝ Bullet
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Australia.svg Ավստրալիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրքրեական[1], դրամա[1] և մարտաֆիլմ
Թվական1996
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋուլիեն Թեմփլ[1]
Սցենարի հեղինակՄիքի Ռուրկ
ԴերակատարներՄիքի Ռուրկ, Թուփաք Շակուր, Ջոն Էնոս III, Էդրիան Բրոուդի, Թեդ Լևայն, Frank Senger?, Manny Pérez?, Jerry Grayson?[2], Դոննի Ուոլբերգ[2], Oni Faida Lampley?[2], Մայքլ Ուիլյամս[2], Փիթեր Դինքլեյջ[2] և Սյուզան Շեփերդ[2]
ԵրաժշտությունRandall Poster?
ՄոնտաժNiven Howie?
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունVillage Roadshow Pictures
Տևողություն92 րոպե

Փամփուշտ–ը (անգլ.՝Bullet), 1996 թ.-ին նկարահանված ամերիկյան քրեական դրամա է, որի ռեժիսորը Ուլիեն Թեմփլն է։ Ֆիլմում խաղում են՝ Միքի Ռուրկը, Թուփաք Շակուրը, Դոնի Ուոլբերգը, Էդրիեն Բրոուդին, Թեդ Լևինը, Ջոն Էնոս III- ը, ինչպես նաև Փիթեր Դինքլեյջն և Մայքլ Ք.Ուիլյամսը։ Սցենարը գրել են Բրյուս Ռուբենշտեյնը և Ռուրկը ՝«Պարոն» Էդդի Քուք կեղծանվամբ։ Ֆիլմը թողարկվել է Շակուրի սպանությունից մեկ ամիս անց։

Միքի Ռուրկը նաև ֆիլմի երաժշտական ղեկավարն էր։ Ֆիլմը սահմանափակ տարածում ուներ ԱՄՆ-ի կինոթատրոններում։ Այն թողարկվել է Նյու Յորք քաղաքում 1994 թ.-ին, իսկ ֆիլմի նկարահանման զգալի մասը կատարվել է Բրուքլինում։ [3] Ռուրկն ու Շակուրը ընկերանում են նկարահանման հրապարակում այնուհետև ընկերությունը շարունակում նաև ֆիլմային գործունեությունից դուրս։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուտչ «Փամփուշտ» Սթայնը (Միքի Ռուրկ) 35-ամյա հրեա-ամերիկացի դատապարտյալ և նարկոման է, ով պայմանական վաղաժամկետ ազատվում է բանտից ՝ 8 տարվա պատիժը կրելուց հետո ՝ իր ընկերոջ՝ իռլանդա-ամերիկացի գանգստեր Փեդդիի կողմից կատարված կողոպուտի հանցակից հանդիսանալու համար։ Ազատվելուց հետո Բալլեթը և նրա լավագույն ընկերը ՝ Լեսթերը (Ջոն Էնոս III) թմրանյութեր ձեռք բերելու համար թալանում են երկու դեռահասների։ Նա նաև թալանում և վնասում է թմրանյութեր տեղափոխող Ֆլեքոյի (Մենի Փերեզ) աչքը ՝ ստիպելով, որ իր ղեկավար Թենկին (Թուփաք Շակուր) տեղեկացնի, որ «Փամփուշտ»–ը վերադարձել է։

Նա վերադառնում է Բրուքլին ՝ ապրելու իր անգործունակ ընտանիքի հետ, ներառյալ իր ալկոհոլիկ հայրը, ընկճված մայրը և նրա երկու եղբայրները, Վիետնամյան տարեց հոգեկան անկայուն վիճակում գտնվող վետերան Լուիսը (Թեդ Լեւին) և իր կրտսեր եղբայր Ռուբին (Էդրիեն Բրոուդին),որը սկսնակ գրաֆիտային նկարիչ էր։

Թանկը տեղացի նարկոբարոն է, որը պետք է հաշվեհարդար տեսնի Փամփուշտից, ով վնասել է իր աչքը, միասին բանտում նստած ժամանակ։ Փամփուշտը կարծե թե ընդունում է մարտահրավերը։ Թանկը սկզբում ճնշում է գործադրում Փեդդիի վրա, որպեսզի այդ ընթացքում գտնի ու գնդակահարի նրան։Ավելի ուշ, նա փորձում է սպանել նրան, ստիպելով Փեդդիի դիլերներին թույնով խառնված թմրանյութ վաճառել Փամփուշտին։ Նա անհաջողության է մատնվում, երբ զինված անձինք թալանում են ողջ թմրանյութի պաշարը,իսկ զինյալներից մեկը դանակահարում է Ռուբիի ձեռքը ։

Ֆիլմի ողջ ընթացքում Փամփուշտը մշտապես զբաղված է հերոինի որսով եւ հարևանի տնից թանկարժեք իրերի կողոպուտով,որոնք այնուհետև Լեսթերի հետ վաճառում են "թարթչավոր Ֆրենկի" անունով (Լարի Ռոմանո)իտալա-ամերիկյան գանգստերին:Նա նաեւ խրախուսում է Ռուբիին մասնակցություն ունենալ իր նպատակներին եւ խորը բարեկամական զրույց է ունենում Լեսթերի հետ, հետաքրքրվելով թե արդյոք Լեսթերը կարող է թաքնված միասեռական լինել, քանի որ նրա մայրը նրանթողել է իսկ հայրը՝ մահացել, երբ նա երեխա է եղել, բայց վերջինս հերքում է դա։ Փամփուշտին սպանելու առաջին անհաջող փորձից հետո, Թանկն իր աջակիցներից մեկին ստիպում է կռիվ սկսել «Փամփուշտ»–ի հետ, որին ականատես է լինում Լուիսը։ Պայքարն ավարտվում է ոչ-ոքիով, երբ դահիճը կոտրում է իր ձեռքը։ Փեդդին գլխի է ընկնում,որ Թենքը ջանում է ոչնչացնել «Փամփուշտ»–ին և որ փորձում է իրեն և իր գործընկերներին թշնամացնել։ Վերջինս իր համախոհ Բիգ Բոլսի(Դոննի Ուոլբերգ) հետ միասին դեմ են դուրս գալիս Թանկին՝ սպանելով նրա երկու կամակատարներին, այդ թվում՝ Հայ Թոփին (Մայքլ ք.Ուիլյամս)։

Փամփուշտը կարճ ժամանակով վերադառնում է տուն, որտեղ մորն ասում է, որ ցավում է ամեն ինչի համար, ինչի միջով նրան ստիպել է անցնել այս տարիների ընթացքում։ Ավելի ուշ նա Ռուբիի և Լեյսթերի հետ գնում է գիշերային ակումբ։ Փեդդին փորձում է օգնել «Փամփուշտ»–ին փախչել, քանի որ Թանկը նրան սպանելու ճանապարհին էր։ Այնուհետև «Փամփուշտ»–ն հասկանում է թե իր հետ ինչ է կատարվելու շուտով, երբ Թանկը և նրա մարդիկ իրեն անկյունում շրջափակման մեջ են գցում և սպանում, ինչը Ռուբիի համար սարսափելի էր։

«Փամփուշտ»–ի հուղարկավորությունից կարճ ժամանակ անց Լուիսը վրեժխնդիր է լինում Թանկից սպանելով նրան և կտրելով նրա կոկորդը,երբ նա փորձում էր մտնել իր ակումբ։ Այնուհետև Լուիսը «Փամփուշտ»–ի կենդանի առնետներին բաց է թողնում Թանկի դակի վրա, բացականչելով « Հատուցումը՜, լակոտ »(տող, որը Թանկն ասաց «Փամփուշտ»-ին, երբ իր համախոհների հետ սպանեց վերջինիս)։ Ֆիլմի վերջանում է այն տեսարանով, որ Լուիսը դիտում է, թե «Փամփուշտ»–ի առնետը ինչպես է պատրաստվում վայելել Թանկի դիակը։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միքի Ռուրկ որպես՝ Բաթչ «Փամփուշտ» Սթեյն
  • Թուփաք Շակուր որպես՝ Թանկ
  • Էդրիեն Բրոուդի որպես՝ Ռուբի Սթեյն
  • Թեդ Լևին որպես՝ Լուիս Սթեյն
  • Մեթյու Փաուերսը որպես՝ Փադի
  • Դոնի Ուոլբերգ որպես՝ Մեծ «ձվեր»
  • Սյուզան Շեպհարդ որպես՝ Քուքի Սթեյն
  • Ջերրի Գրեյսոն որպես՝ Սոլ Սթեյն
  • Մենի Փերեզ որպես՝ Ֆլաքո
  • Ջինա Ֆիգուերան ՝ Լաուրայի դերում
  • Ջոն Էնոս III որպես՝ Լեսթեր
  • Ժենե Քենֆիլդ ՝ որպես Ռեյներ
  • Մայքլ Ք․ Ուիլլիամս որպես՝ գլխավոր
  • Մեծն Ստրեթչ որպես՝ Դալլաս
  • Փիթեր Դինքլեյջ որպես՝ շենքի պատասխանատու
  • Ջերմեյն Հոփքինս որպես՝ Փադջի


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0115781/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. DAVID STRATTON (April 5, 1997)։ «Bullet»։ Variety