Թուփակ Շակուրի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թուփակ Ամարու Շակուր (անգլ.՝ Tupac Amaru Shakur), հանդես է եկել նաև ԷմՍի Նյու Յորք, Թուփակ և Մակավելի կեղծանուններով, ծննդյան ժամանակ Լեսեյն Պերիշ Կրուկ, անգլ.՝ Lesane Parish Crooks, ,), ամերիկացի ռեփեր, կինոդերասան և հասարակական գործիչ։ Շակուրը վաճառել է ավելի քան 75 մլն ալբոմ ամբողջ աշխարհում (դրանցից 50-ը՝ ԱՄՆ-ում)[1]՝ նրան դարձնելով աշխարհի ամենավաճառվող կատարողներից մեկը։ Rolling Stone ամսագիրը նրան 86-րդ տեղում է դրել բոլոր ժամանակների մեծագույն կատարողների ցուցակում[2]։ Թուփակը սպանվել է 1996 թվականին, սակայն մարդասպանի մասին հայտնի է դարձել միայն 2018-ին։ Առաջին ռեփերը, ում համար տեղադրվել է հուշարձան[3]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսին Թուփակը հաճախ էր խոսում մոտալուտ մահվան կանխազգացման մասին և շատ ժամանակ էր անցկացնում՝ ձայնագրելով նոր երգեր։

1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգասում կայացավ Մայք Թայսոնի և Բրյուս Սելդոնի մենամարտը, որտեղ Թայսոնը առանց խնդիրների նոկաուտի ենթարկեց մրցակցին։

MGM Grand հյուրանոցի նախասրահում տեղի ունեցած մենամարտից հետո բախում է տեղի ունեցել Թուփակի և Օռլանդո Անդերսոնի միջև, որը հայտնվել է տեսախցիկում։ Դրանից հետո Թուփակը Նայթի հետ մեկնել է Death Row-Club 662-ին պատկանող ակումբ։ Նրանք գնացել են BMW 750i մեքենայով։ Նրանց հետեւել են Թուփակի և Շուգի թիկնապահները։ Թուփակի թիկնապահը ցանկացել է նրանց հետ նույն ավտոմեքենայով գնալ, սակայն Թուփակը վկայակոչել է, որ ակումբից վերադառնալիս շատերը սթափ չեն լինելու և ավելի շատ մեքենաներ են պետք, որպեսզի բոլորին հետ տանեն հյուրանոց։

Ժամը 22:55-ին լուսացույցի մոտ կանգնելու ժամանակ Թուփակը իջեցրել է ապակին, և նրա երկրպագուներից մեկը՝ Լեոնարդ Ջեֆերսոնը, մի քանի արտահայտություններ ասելով, ռեփերի լուսանկար է արել[4]։

Ժամը 23:00-23:05-ի սահմաններում մեքենան կանգնեցրել են պարեկային ոստիկանները՝ երաժշտության չափազանց բարձր վերարտադրության և համարանիշների բացակայության համար։ Համարները բեռնախցիկում էին։ Մի քանի րոպե անց Շուգը և Թուփակը ազատ են արձակվել առանց տուգանքի։ Մոտ 23:10 նրանք կանգ են առել լուսացույցի վրա Ֆլամինգո ճանապարհի և Կոուվալ Լեյնի խաչմերուկում՝ Maxim հյուրանոցի դիմաց։ Թուփակը, որը կանգնած էր տանիքում, մի քանի բառ փոխանակեց մոտակայքում կանգնած երկու աղջիկների հետ և նրանց հրավիրեց ակումբ։ Ժամը 23:15-ի սահմաններում, անհայտ թվով ուղևորներով սպիտակ չորսդռնանի Cadillac-ի ամենավերջին մոդելներից մեկը  կանգ առավ Շուգի մեքենայի աջ կողմում՝ խաչմերուկներից մեկի մոտ։ Փամփուշտները դիպել են միայն Թուփակին՝ կրծքին, կոնքին և ազդրին։ Կրակոցներից մեկը դիպել է աջ թոքին։ Շուգը վիրավորվել էր ապակիների բեկորներով։ Դրանից հետո հարձակվողներն արագ փախուստի են դիմել։ Մեքենաներից մեկը հետքով է շարժվել, սակայն շուտով վերադարձել է ոչնչով։

Դեպքի վայր ժամանած բժիշկները Շուգին և մահացու վիրավորում ստացած Թուփակին տեղափոխել են հիվանդանոց։ Շակուրը կորցրել է գիտակցությունը, նրա շունչը արհեստականորեն է պահպանվել, նա արհեստական կոմայի մեջ է ընկել, բայց ոչինչ չի օգնել։ Սեպտեմբերի 13-ին, ժամը 16:03-ին նա մահացել է։ Մահվան պատճառը եղել է շնչառության ուշացումը և հրազենային վնասվածքներից առաջացած սրտի կանգը։ Թուփակի մարմինը դիակիզվել է, իսկ աճյունի մի մասը խառնվել է մարիխուանայի հետ և ծխվել նրա մտերիմ ընկերների կողմից[5]։

2018 թվականին նախկին գանգստեր Դուեյն Կիտ Դևիսը հայտարարել էր, որ Շակուրի մարդասպանն իր եղբորորդի Օռլանդո Անդերսոնն էր[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Top-Earning Dead Celebrities: 8. Tupac Shakur». Forbes.
  2. «100 величайших исполнителей всех времён — Тупак Шакур». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. Памятник Тупака
  4. ESPN 30 for 30
  5. «Tupac's life after death». Smh.com.au. 2006 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
  6. «Бывший гангстер назвал имя убийцы Тупака Шакура». Esquire (ռուսերեն). 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.