Ցողախոտ
Ցողախոտ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytina) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Ցողիկազգիներ (Droseraceae) |
Ցեղ | Ցողախոտ (Drosera) L., 1753 |
Տարածվածություն | |
![]() Տաքսոնի տարածվածությունը |
Ցողախոտ (լատ. Drósera), միջատակեր բույսերի ցեղ, որը հանդիպում է ճահիճներում, ավազաքարուտներում, լեռներում, գրեթե բոլոր տեսակի բնահողերում:
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույսի անվանումը հայերենում և շատ լեզուներում կապված է բույսի տերևների վրայի նյութի տեսքի հետ: Գիտական անվանումը ծագել է հունարեն «ցող» բառից (հուն.` δρόσος):
Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցողախոտերը բազմամյա բույսեր են, երբեմն` պալարանման հաստացած ցողունով, կլոր կամ երկարավուն, կոթունավոր կամ փռված տերևներով, մածամասնությունն ունեն խիտ հավաքված վարդակապ: Եզրի և տերևի վերին մակերևույթը պատված է խոշոր գեղձավոր մազիկներով, որոնց դիպչելիս արտադրվում է լորձ, որը ծառայում է միջատների որսի համար:
Տերևների չափերը տատանվում են Ավտրալիայում աճող 5 միլիմետրանոց գաճաճ ցողախոտից (Drosera pygmaea) մինչև 60 սանտիմետրանոց արքայական ցողախոտի (Drosera regia) շրջակայքում[1]:
Մանր կամ խոշոր, վառ (սպիտակ կամ վարդագույն) ծաղիկները հավաքված են անվանման ծաղկաբույլի մեջ: Ծաղիկն ունի կրկնակի ծաղկապատյան. հինգ (հազվատեպ` 4-8) բաժիններից բաղկացած կոթուն, ծաղկապսակը կազմված է հինգ (հազվադեպ` 4-8) թերթիկներից: Առէջների քանակությունը հավասար է թերթիկների քանակությանը: Վարսանդը վերին ձվաձև կամ գնդաձև, միաբուն, բազմասերմանի սերմնարանով է և պարզ կամ բացված սռնակով:
Պտուղը սերմնատուփիկ է` բազմաքանակ սերմերով. սերմերը սպիտակուցային են:
Սնուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոլոր ցողախոտերը միջատակեր բույսեր են: Կպչուն նյութը, որն առաջացնում են տերևները, պարունակում են ալկալոիդ կոնին, որը կատարում է կաթվածահար անող ազդեցություն միջատների վրա և պարունակում է մարսողական ֆերմենտներ: Երբ միջատը թակարդն է ընկնում, տերևի եզրերը ծալվում են` նրան ամբողջությամբ բռնելով: Երբ միջատը մարսվում է (դա սովորոաբար տևում է մի քանի օր), տերևը նորից բացվում է: Տերևների ծալման արագությունը որոշ տեսակների մոտ մեծ է, մասնավորապես` Drosera burmannii-ի մոտ:
Սնման այդպիսի միջոցը թույլ է տալիս անբերրի հողերի պայմաններում միջատից քամել բույսի համար այսպիսի կարևոր նյութեր, որոնցից են` նատրիումի, մագնեզիումի, կալիումի, ֆոսֆորի, և ազոտի աղերը[2]:
Տերևի ծալման գործընթացն ընտրողական է և արձագանքում է միայն սպիտակուցային սննդի վրա: Երբ պատահական ազդեցություները` ջրի կաթիլի կամ ցած ընկած տերևի նման, չեն հանգեցնում մարսողական գործընթացի:
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորաբար ցողախոտի ծաղիկը գտնվում է երկար ցողունի վրա, որպեսզի այն միջատները, որոնք փոշոտում են բույսը, չընկնեն տերևների թակարդը:
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցողախոտերը հանդիպում են բոլոր մայրացամաքներում, բացառությամբ Անտարկտիդաի: Տեսակների տարածվածությունը հյուսիսում հասնում է մինչև Ալյասկա նահանգին, հարավում մինչև Նոր Զելանդիա: Ցողախոտերի տեսակների մեծ մասը(ավելի քան 50%) գտնվում է Ավստրալիայում:Աճում են ազոտական միացություններով աղքատ միջավայրում՝ լճերի ու գետերի ափերին, տորֆային ճահիճներում, գերխոնավ մարգագետիններում։ Ազոտային քաղցը, ինչպես նաև ֆոսֆորի, կալիումի և այլերի անբավարարությունը լրացնում են որսած միջատների հաշվին։ Ներկա ժամանակ հայտնի 187 տեսակի ցողախոտերի մասին:
Տնտեսական նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժողովրդական բժշկության մեջ ցողախոտի ծաղկած տերևներն օգտագործվել են հազի, նաև կապույտ հազի բուժման համար: Նաև օգտագործվում է հոմեոպատիայում[3]: Ժողովրդական բժշկության մեջ ցողախոտը տարբեր կիրառումներ ունի. դրա գեղձերի հյութը օգտագործվել է գորտնուկներից ազատվելու համար, ցողախոտի թուրմը օգտագործվել որպես քրտնքաբեր և միզամուղ միջոց, նաև վարակների և աչքերի հիվանդությունների բուժման համար: Ցողախոտի շատ տեսակներ աճեցվում են որպես սենյակային դեկորատիվ բույսեր:
Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Mann, Phill (2001). The world's largest Drosera Archived 2011-09-29 at the Wayback Machine.; Carnivorous Plant Newsletter, Vol 30, #3: pg 79.
- ↑ Charles Darwin (1875)։ Insectivorous Plants։ ISBN 1-4102-0174-0։ Արխիվացված է օրիգինալից 2005-07-20-ին
- ↑ Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь : Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 233. — ISBN 5-06-000085-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Хищник среди растений: Прекрасная и смертоносная росянка Archived 2018-07-11 at the Wayback Machine. Принцип действия в фотографиях
- «Росянка»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907