Կոնին
Կոնին | |
---|---|
![]() | |
![]() | |
Քիմիական բանաձև | C₈H₁₇N |
Մոլային զանգված | 2,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 458-88-8 |
PubChem | 441072 |
EINECS համար | 207-282-6 |
SMILES | CCCC1CCCCN1 |
ЕС | 207-282-6 |
ChEBI | 389878 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կոնին, թունավոր ալկալոիդ, որը հանդիպում է բծավոր գինազոխ (Conium maculatum), Sarracenia flava[2] և կեղծ մաղադանոս (Aethusa cynapium) բույսերում[3]՝ ապահովելով այս բույսերի տհաճ հոտը։ Այն խաթարում է ծայրամասային նյարդային համակարգի աշխատանքը և թունավոր է մարդու և բոլոր տեսակ եղջերավոր անասունների համար։ Մարդու համար մահացու է 0.1գ-ից պակասը. մահը վրա է հասնում շնչառական պարալիզի արդյունքում։ Սոկրատեսը մահվան է դատապարտվել և մահապատիժն իրականացվել է նրան խմեցնելով բծավոր գինազոխից պատրաստված թուրմ[4][5] մ.թ.ա. 399-ին[6]։
Կոնինն ունի երկու տարածական իզոմեր՝ (S)-(+)-կոնին և (R)-(−)-կոնին, որոնցից երկուսն էլ առկա են գինազոխում։ Կոնինն առաջին անգամ արհեստական սինթեզել է Ալբերտ Լադեբուրգը՝ 1886 թվականին, այն արհեստական ճանապարհով սինթեզված առաջին ալկալոիդներից էր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնինի պատմությունը անմիջապես կապված է գինազոխի բույսի հետ, քանի որ մինչև նորագույն ժամանակները այն արհեստական չէին կարողանում սինթեզել։ Կոնինով ամենահայտնի թունավորումը տեղի է ունեցել մ.թ.ա. 399 թվականին, երբ Սոկրատեսը խմել է գինազոխի թուրմ՝ իր մահապատիժն իրականացնելու համար։ Հին Հունաստանում գինազոխի թուրմը հաճախ է օգտագործվել հանցագործերին պատժելու համար[7]։
Գինազոխը նաև ունեցել է սահմանափակ բժշկական կիրառություն։ Հույներն օգտագործում էին այն նաև որպես հակասպազմային միջոց և արթրիտի բուժման դեղամիջոց[8]։ 10-րդ դարի գրքերը փաստում են, որ գինազոխն օգտագործվել է բժշկական նպատակներով նաև անգլոսաքսոնների կողմից[9]։ Միջնադարում համարում էին, որ գինազոխը կարող է բուժել կարմրուկը[10], ուշ եվրոպական շրջանում այն կապվում էր վհուկության հետ[10]։ Ամերիկայի հնդկացիներն օգտագործում էին գինազոխը որպես նետի թույն[11]։
Կոնինն առաջին անկամ անջատել է Գիեսեկը[12], իսկ քիմիական բանաձևն առաջարկել է Բլիսը[13], որը հաստատվել է Հոֆմանի կողմից[14]։
Բծավոր գինազոխ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գինազոխում կա 8 տեսակի ալկալոիդ։ Դրանից երկուսը գամա կոնիկեինը և կոնինը ամենամեծ քանակով են և ունեն շատ թունավոր են։ Այս ալկալոիդները բույսում սինթեզվում են 4 ացետատային միավորներից՝ ձևավորելով պոլիկետոնաթթու, որը ամինատրանսֆերազի միջոցով օղակի է վերածվում։
Գինազոխը պարունակում է կոնին, N-մեթիլկոնին, կոնհիդրին, փսևդոկոնհիդրին և գամա կոնկեին ալկալոիդները[15][16][17]
Կոնինն ունի նիկոտինին նման կառուցված և դեղաբանական հատկանիշներ[15][18], խաթարում են կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը՝ նիկոտինային ացետիլքոլինի ռեցեպտորների միջոցով։ Բավականին մեծ կոնցենտրացիաներով այն վտանգավոր է մարդու և խոշոր եղջերավոր անասունների համար.[17] ։ Կոնինը արգելակում է նյարդամկանային սինապսները, ունենալով կուրարեին նմանվող ազդեցություն, առաջացնելով շնչառական մկանների պարալիչ, որը թթվածնի պակասի պատճառով առաջացնում է մահ։ Մահը հնարավոր է կանխել արհեստական օդափոխանակության միջոցով, մինչև թույնի ազդեցությունը վերանա 48-72 ժամ անց[15]։ Հասուն մարդուն 100 մգ-ից ավելի ներարկումը կարող է մահացու լինել[19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 CONIINE
- ↑ N. V. Mody, R. Henson, P. A. Hedin, U. Kokpol, D. H. Miles (1976)։ «Isolation of the insect paralyzing agent coniine from Sarracenia flava»։ Experientia 32 (7): 829–830։ doi:10.1007/BF02003710
- ↑ Clapham, Tutin, & Warburg: Flora of the British Isles, 2nd edition, page 524
- ↑ James Warren (2001)։ «Socratic suicide»։ Journal of Hellenic Studies 121: 91–106։ PMID 19681231։ doi:10.2307/631830
- ↑ R. G. Frey (1978)։ «Did Socrates commit suicide?»։ Philosophy 53 (203): 106–108։ doi:10.1017/S0031819100016375
- ↑ Jackson Henry (1911)։ «Socrates»։ in Chisholm Hugh։ Encyclopædia Britannica 25 (11th ed.)։ Cambridge University Press։ էջեր 331–338
- ↑ «The Suicide of Socrates»։ EyeWitness to History։ Վերցված է մայիսի 3, 2015
- ↑ Tucker Mitch։ «Hemlock and Death of Socrates»։ Evolution of Hemlock։ University of Oklahoma։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-23-ին։ Վերցված է մայիսի 3, 2015
- ↑ Grieve M. (1971)։ A Modern Herbal (2nd ed.)։ Mineola, N.Y.: Dover Publications։ էջ 392։ ISBN 0-486-22798-7։ Վերցված է մայիսի 3, 2015
- ↑ 10,0 10,1 «Hemlock - Britain's Most Common "Witchy" Plant»։ White Dragon։ Rowan։ Վերցված է մայիսի 3, 2015
- ↑ Moser L, Crisp D։ «Poison Hemlock»։ San Francisco Peaks Weed Management։ Վերցված է մայիսի 3, 2015
- ↑ Arch. Pharm., 1827, 20, 97.
- ↑ Annalen, 1849, 70, 73.
- ↑ Ber., 1881, 14, 705.
- ↑ 15,0 15,1 15,2 Schep L. J., Slaughter R. J., Beasley D. M. (2009)։ «Nicotinic Plant Poisoning»։ Clinical Toxicology 47 (8): 771–781։ PMID 19778187։ doi:10.1080/15563650903252186
- ↑ Reynolds T. (June 2005)։ «Hemlock Alkaloids from Socrates to Poison Aloes»։ Phytochemistry 66 (12): 1399–1406։ PMID 15955542։ doi:10.1016/j.phytochem.2005.04.039
- ↑ 17,0 17,1 Vetter J. (September 2004)։ «Poison Hemlock (Conium maculatum L.)»։ Food and Chemical Toxicology 42 (9): 1373–1382։ PMID 15234067։ doi:10.1016/j.fct.2004.04.009
- ↑ Brooks D. E. (2010-06-28)։ «Plant Poisoning, Hemlock»։ MedScape։ eMedicine։ Վերցված է 2012-03-02
- ↑ «Conium maculatum L.»։ Inchem։ IPCS (International Programme on Chemical Safety)։ Վերցված է 2012-07-06