Ցոլակ Բեքարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ցոլակ Բեքարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1922[1] Ադիս Աբեբա, Եթովպիա |
Երկիր | Եթովպական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 22, 1980 (57 տարեկան) Սորտավալա, Կարելիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նուբարաշեն վարչական շրջան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ջութակահար և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | ջութակ |
Գործունեություն | 1948 - 1980 |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1942) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1948) |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն[2] |
Ցոլակ Վաղինակի Բեքարյան (հոկտեմբերի 30, 1922[1], Ադիս Աբեբա, Եթովպիա - օգոստոսի 22, 1980, Սորտավալա, Կարելիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), հայ կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցոլակ Բեքարյանը ծնվել է Ադիս Աբեբայում՝ Թուրքիայից Եթովպիա տեղափոխված մանկավարժներ՝ Վաղինակ Բեքարյանի և Մարի Բեքարյանի ընտանիքում։ 1926 թվականին ծնողների հետ հայրենադարձել է Հայաստան:1940-1942 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ջութակի բաժնում։ 1948 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը, 1960 թվականին՝ կոմպոզիցիայի բաժինը Էդուարդ Միրզոյանի ղեկավարությամբ։ 1945-1965 թվականներին նվագել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում։ 1970-ական թվականներին դասավանդել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ստեղծագործական դասարանում[4]։ 1965-1980 թվականներին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտության մանկավարժության ամբիոնում[5]։
Մահացել է 1980 թվականի օգոստոսի 22-ին Կարելիայի Սորտավալա քաղաքում՝ հանգստյան տանը[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցոլակ Բեքարյանը գրել է նվագախմբային, գործիքային և վոկալ ստեղծագործություններ[6]։
- Կոնցերտ - լարային նվագախմբի համար
- Ռապսոդիա - սիմֆոնիկ նվագախմբի համար
- Սյուիտ - ժողգործիքների անսամբլի համար
- Տոնական նախերգանք - ջութակահարների անսամբլի և դաշնամուրի համար
- Կերպարներ - դաշնամուրային կվինտետ
- Կոնցերտ - ջութակի համար դաշնամուրի նվագակցությամբ
- Պոեմ - ջութակի համար դաշնամուրի նվագակցությամբ
- Սյուիտ - դաշնամուրի և ֆլեյտայի համար
- Սոնատ N1 - մենանվագ ջութակի համար
- Սոնատ N3 - մենանվագ ջութակի համար
- Ֆանտաստիկ պրելյուդ - դաշնամուրի համար
- Ազատության երգ - կանտատ վոկալ-սիմֆոնիկ պոեմ
- Ալագյազի մանիներ - կանտատ ասմունքողի, երգեցիկ խմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար
- Իմ բախտին - ձայնի և կամերային նվագախմբի համար
- Ստրիպտիզ - 20-րդ դարի Փարիզյան երգեր շարքից
- Փարվանա - պոեմ կամերային նվագախմբի և կանանց երգչախմբի համար
- Ավե Մարիա - պոեմ երկսեռ երգչախմբի համար
- Երգ ազատության - կանտատ ասմունքողի և խառը երգչախմբի համար առանց նվագակցության
- Մարինե վանքում - խառը երգչախմբի համար առանց նվագակցության
- Սիմֆոնիա N1 - խառը երգչախմբի համար առանց նվագակցության
- Սիմֆոնիա N2 - խառը երգչախմբի համար առանց նվագակցության[7]
Տպագիր ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Ցոլակ Բեքարյանի ստեղծագործություններից Հայկական ռադիոյի արխիվի ձայնադարանում |
- Պոեմ ջութակի համար դաշնամուրի նվագակցությամբ, 1971 թ., Երևան
- Երկու սոնատ ջութակի համար սոլո, 1973 թ., Երևան
- Оркестровые произведения советских композиторов, Поэма для струнного оркестра, 1976 թ., Մոսկվա
- Романсы композиторов Армении, Моему счастью, 1976 թ., Մոսկվա
- Հայ կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ, Մարինե վանքում, 1978 թ., Երևան
- Ց. Բեքարյան, Յու. Գևորգյան, Սոլֆեջիո, 1980 թ., Երևան
- Ջութակի սոնատներ Սոնատ N3, 1983 թ., Երևան
Ձայնասկավառակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Скрипичная музыка. Играет Рубен Агаронян.«Мелодия» Ц. Бекарян – Соната N 2 для скрипки соло[9].
- Хор армянского хорового общества. Худ. рук. Э. Цатурян.«Мелодия» Ц. Бекарян – Марине ванкум[10].
- Романсы на стихи А. Исаакяна.«Мелодия»[11].
- Ц. Бекарян – Моей судьбе – Кнарик Малунцян[12].
- Armenian Brilliance Nikolay, Madoyan (Abramian, Arutiunian, Eduard Bagdasarian, Barkhudarian, Tsolak Bekaryan, Aram Khachaturian, Komitas, Mirzoyan) 2023, CD[13]․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=846
- ↑ Бекарян, Цолак Вагинакович в Большой биографической энциклопедии
- ↑ 3,0 3,1 Памяти ушедших, Советская музыка, №12, 1980, էջ 137 (ռուս.)
- ↑ «yerevan.am». www.yerevan.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
{{cite web}}
: Text "Երաժշտական և արվեստի դպրոցներ" ignored (օգնություն); Text "Պաշտոնական կայք" ignored (օգնություն) - ↑ Ցոլակ Բեքարյանի մասին Մեծ կենսագրական հանրագիտարանում (ռուս.)
- ↑ Берко, Марина Александровна, Музыкальная культура Армянской ССР: Сборник статей, Москва: Музыка, 1985 стр.283
- ↑ Սովետական Հայաստանի երաժշտությունը 1973 թ. Երևան
- ↑ «Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված համերգի ծրագիրը»։
- ↑ «Играет Рубен Агаронян.«Мелодия» Ц. Бекарян – Соната N 2 для скрипки соло». discogs.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Поет хор Армянского хорового общества ( 97, П 45)
- ↑ «Романсы на стихи А. Исаакяна». discogs.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Ц. Бекарян – Моей судьбе». discogs.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Armenian Brilliance». Presto Music (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցոլակ Բեքարյան» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 30 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Ադիս Աբեբա քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 22 մահեր
- 1980 մահեր
- Երևան քաղաքում թաղվածներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ երաժիշտներ
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ ուսուցիչներ
- Հայ ջութակահարներ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ