Մրցաշարի բացման օրը անցկացվեցին բլից պարտիաներ (5 մրցափուլ) խաղացողներին ըստ համարների դասակարգելու համար։
Հիմնական մրցաշարը անցկացվում էր 2 շրջանով. առաջինը բաղկացած էր 5 մրցափուլերից, որն անցկացվում էր դասական շախմատի կանոններով (հաղթանակի համար տրվում էր 2 միավոր, ոչ ոքի արդյունքի համար` 1 միավոր։ Ժամանակը տրվում էր այսպես. 40 քայլի համար 2 ժամ, հետո 1 ժամ 20 քայլի համար և ևս 15 րոպե մինչև պարտիայի ավարտը 30 վայրկյան ավելացվելով յուրաքանչյուր քայլի համար), երկրորդը ևս բաղկացած էր 5 մրցափուլերից, սակայն անցկացվում էր արագ շախմատի կանոններով (հաղթանակի համար տրվում էր 1 միավոր, իսկ ոչ ոքի արդյունքի համար՝ ½ միավոր)։