Ցմախ
Ցմախ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Մեխակազգիներ (Caryophyllaceae) |
Ցեղ | Ցմախ (Gypsophila) L., 1753 |
Ցմախ[1] (լատին․՝ Gypsophila), սապնարմատ, մեխակազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը կանգուն է կամ փռված, ճյուղավորվող, բարձրությունը՝ 20-100 սմ։ Տերևները հակադիր են, նստադիր, ամբողջական, նեղ գծայինից մինչև ձվանշտարաձև։ Ծաղկաբույլը վահանանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ մանր, սպիտակ, վարդագույն կամ ծիրանագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը միաբուն, ձվաձև տուփիկ է։ Տեսակների մեծ մասը պարունակում է սապոնիններ։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցմախ արեցանմանը (G. aretioides) հազվադեպ հանդիպում է Գեղարքունիքի (Վանման գ.) և Արարատի (Ուրծի լեռնաշղթա) մարզերում, աճում է քարքարոտ, կավոտ, կրաքարոտ վայրերում, առաջացնում է ամուր բարձիկներ։ Ցմախ Թախտաջյանի (G. takhtadzhanii) Հայաստանի բնաշխարհիկ է, ցմախ մտրականմանը (G. virgata) հազվադեպ հանդիպում է Երևանի և Շիրակի ֆլորիստիկ. շրջաններում, աճում է կավավազային հողերում։ Այս տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։ Տարածված է բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ, ժայռոտ, ավազոտ և այլ վայրերում, նաև մարգագետիններում, դաշտերում, ճամփեզրերին։
Կիրառություն և նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունների, տերևների ու ծաղիկների պատրաստուկներն օգտագործում են որպես փսխեցնող, ցավազրկող և այլն միջոց, արմատները՝ շամպույն, օճառափոշի պատրաստելու համար։ Որոշ տեսակներ՝ պատային ցմախ, ցմախ ձգվածը (G. porrigens), չարորակ մոլախոտեր են, իսկ ցմախ անատոլիական (G. anatolica) և ցմախ Լիպսկու (G. lipskyi) տեսակները՝ հազվագյուտ և անհետացող։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է մոտ 120 կամ 150[2].Հայաստանում՝ 14 տեսակ՝
- ցմախ նրբագեղ (G. elegans),
- ցմախ երկգույն (G. bicolor),
- ցմախ նեղատերև (G. tenuifolia),
- ցմախ պատային (G. muralis)
- Gypsophila acutifolia Steven ex Spreng.
- Gypsophila altissima
- Gypsophila aretioides Boiss.
- Gypsophila arrostii Guss.
- Gypsophila ×castellana Pau
- Gypsophila cerastioides D.Don
- Gypsophila davurica Turcz. Fenzl
- Gypsophila elegans M.Bieb.
- Gypsophila fastigiata
- Gypsophila glandulosa (Boiss.) Walp.
- Gypsophila globulosa — Steven Besser
- Gypsophila libanotica
- Gypsophila muralis
- Gypsophila nana Bory Chaub.
- Gypsophila oldhamiana Miq.
- Gypsophila pacifica Kom.
- Gypsophila paniculata
- Gypsophila perfoliata
- Gypsophila petraea (Baumg.) Rchb.
- Gypsophila pilosa Huds.
- Gypsophila repens [3]
- Gypsophila armcifolia .
- Gypsophila scorzonerifolia Ser.
- Gypsophila sericea Krylov
- Gypsophila silenoides Rupr.
- Gypsophila struthium Loefl.
- Gypsophila tenuifolia — M.Bieb
- Gypsophila uralensis Less.
- Gypsophila venusta — Fenzl
- Gypsophila viscosa Murray
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Русское название Гипсофила используется преимущественно в литературе о цветоводстве (Китаева Л. А. Однолетники вашего сада. М.: Олма-пресс, 2002) и семеноводстве (Вакуленко В. В. Семеноводство однолетных и двухлетних цветочных растений. М. 1963.)
- ↑ The Plant List: Gypsophila Արխիվացված 2013-07-03 Wayback Machine
- ↑ NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Gypsophila (անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Губанов И. А., Киселёва К. В., Новиков В. С., Тихомиров В. Н. Иллюстрированный определитель растений Средней России. — М.: Т-во научных изданий КМК, Ин-т технологических исследований, 2003. — Т. 2. — С. 138—141. — ISBN 5-87317-128-9.
- Шишкин Б. К. Род 493. Качим — Gypsophila // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1936. — Т. VI. — С. 731—777. — 956 + XXXVI с. — 5200 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- GRIN Species Records of Gypsophila. Արխիվացված 2015-09-24 Wayback Machine Germplasm Resources Information Network (GRIN).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցմախ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցմախ» հոդվածին։ |
|
|