Ցիներ
Ցիներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Aquilinae
| ||||||||||||
|
Ցիները (ուրուրներ) բազեանմանների կարգի ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ են։ Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում։ Բնակվում են անտառներում, լեռնատափաստաններում, կիսաանապատներում, գետահովիտներում։ Բնադրում են ծառերի վրա, զառիթափերին։ Դնում են 2-3 (երբեմն՝ 5) ձու։ Որսին (կրծողներ, մողեսներ, գորտեր, լեշեր և այլն) հետևում են օդում սավառնելիս, երբեմն հարձակվում են թռչունների վրա։
Հայաստանում հայտնի է ցիների 2 տեսակ՝ կարմիրը և սևը։

Կարմիր ցինը չվահյուր է։ Հայաստանում նկատվել է Երևանի շրջակայքում, Ապարանի ջրամբարի հարակից տարածքներում, Շիրակի մարզում։ Մարմնի երկարությունը 60-66 սմ է, թևերի բացվածքը՝ 175-195 սմ։ Ճարպիկ է, բարեկազմ թևերով, պոչը՝ մկրատաձև խորը կտրվածքով։ Թռիչքն աշխույժ է, պոչը՝ մշտապես ոլորածածան։ Սահասավառնում է ուղիղ պարզած թևերով։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Սև ցինը տարածված թռչուն է։ Նստակյաց է։ Նախկինում աշնան, ձմռան ամիսներին սև ցիները մեծ կուտակումներով կեղտ էին որոնում մեծ աղբանոցներում, սպանդանոցների շրջակայքում, հատկապես Երևանի հարավային մասում՝ Հրազդան գետի հարևանությամբ։ Ներկայումս թվաքանակը կրճատվել է 4-5 անգամ։ Մարմնի երկարությունը 22-24 սմ է, թևերի բացվածքը՝ 64-68 սմ։ Բավականին բարեկազմ է, թևերը լայն են, պոչը՝ մկրատաձև և ոչ խորը կտրվածքով։ Թռիչքը ճարպիկ է, ոլորածածան ու շարժուն պոչով սավառնում է թևերը հորիզոնական տարածած։ Խոսրովի արգելոցում բնադրում է քիչ թե շատ բարձր սաղարթավոր ծառերին։ Բնային կյանքում կերի պակասության ժամանակ կարող են հոշոտել ձագերից մեկին (կանիբալիզմ)։ Վտանգի դեպքում ծնողները ձագերին պաշտպանում են թշնամու վրա հարձակվելով։ Սև ցինը խիստ օգտակար է. բնական սանիտար է, ոչնչացնում է կրծողներին։։։։։։։։։։։։։։։։։։։,
|