Րաֆֆի Պարույր Արմենյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արմենյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Րաֆֆի Պարույր Արմենյան
Ի ծնե անունՐաֆֆի Պարույր Արմենյան
Ծնվել է1942 հունիսի 4
Կահիրե, Եգիպտոս
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Ժանրերդասական
Մասնագիտությունդիրիժոր
կոմպոզիտոր
դաշնակահար
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ՊարգևներԿանադայի օրդենի անդամ

Րաֆֆի Պարույր Արմենյան (1942, հունիսի 4, Կահիրե), կանադահայ կոմպոզիտոր, դիրիժոր, խմբավար։

Ուսման տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն երաժշտական կրթություն ստացել է Վիեննայի երաժշտական ակադեմիայում։ Հակառակ իբրև դաշնակահար ունեցած իր հաջողություններին, Լոնդոնում հետևում է մետաղաձուլական ինժեների մասնագիտություն։ Հետո վերադառնում է Վիեննա, ուր նա կատարելաֆործվում է իբրև կոմպոզիտոր, նվագավար, խմբավար։

Ստեղծագործական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1966-1967 թթ. Հաջորդաբար Բեռլինում մասնակցում է Հերբերտ Ֆոն-Կարայանի անվան նվագավարական մրցույթին, շահում 2-րդ մրցանակը։ Այնուհետև տեղափոխվում է Կանադա: Աշխատում է «Ատլանտիկ» սիմֆոնիկ նվագախմբում, իսկ 1969 թվականին «Կլիգեն» օպերային ընկերության նվագախմբով համերգային շրջագայություն կատարում ԱՄՆ-ում և Կանադայում։ 1972 թվականին հաստատվում է իբրև Քիչնր Վատերլոուի, իսկ 1974 թվականին նաև Ստատֆորդի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու նվագավար։ 23 տարի Քիչնր-Ստատֆորդ նվագախմբերի հետ աշխատանքով Արմենյանն այդ գրեթե ինքնագործ նվագախմբերն հասցրել է այնպիսի մասնագիտացված մակարդակի, որ նախապես 400 ունկնդիր ունեցող նվագախմբի ունկնդիրների թիվը հասել է 8500-ի։ Այսպիսի բացառիկ արդյունքը կառավարությանն ստիպում է կառուցել մի նոր համերգասրահ, որն իր հարմարություններով ծառայում է նաև օպերային թատրոն։ Եվ այդ թատրոն-սրահը կոչվում է Արմենյան անունով, միաժամանակ Արմենյանը պարգևատրվել է Կանադայի բարձրագույն շքանշանով՝ անգլ.՝ «Orden of Canada»: Սիմֆոնիկ նվագավարը, որի հայտագրում ընդգրկված են Մոնտեվերդիից մինչև Առնոլդ Շյոնբերգ, Յոհան Սեբաստիան Բախ, Լյուդվիգ վան Բեթհովեն, Յոհաննես Բրամս, Յոհան Շտրաուս, մեկնաբանել է նաև հայ ազգային երաժշտությունը։ 1981 թվականին Դետրոյտում՝ Միչիգանի օպերային թատրոնի արտիստական կազմով պատրաստել և հինգ անգամ ներկայացրել է «Անուշ»-ը՝ Ժիրայր Փափազյանի թարգմանությամբ և բեմադրությամբ։ Նա գտնում է, որ բոլոր երեխաներին 5-6 տարեկանից պետք է մղել դեպի երաժշտությունը։

Aquote1.png Երեխաներն այն պիտի սովորեն իբրև լեզու՝ միջազգային լեզու, քանզի աշխարհի փրկությունը երաժշտությունն է:
- Րաֆֆի Պարույր Արմենյան
Aquote2.png

Րաֆֆին Երևան է եկել 1994 թվականի դեկտեմբերին՝ ղեկավարելով Գուստավ Մալերի առաջին սիմֆոնիան, Շումանի թավջութակի կոնցերտը։ 1995 թվաակնին կրկին Երևանում հանդես է գալիս երկու համերգով՝ ծրագրում ունենալով Պյոտր Չայկովսկու 4-րդ ու Բեթհովենի 5-րդ սիմֆոնիաները, Յոհաննես Բրամսի «Ակադեմիական նախերգանքը», Շտրաուսի Իրիկնային չորս երգը (մեներգչուհի՝ Հասմիկ Հացագործյան), Բեթհովենի դաշնամուրային 4-րդ կոնցերտը (մենակատար՝ Անահիտ Ներսիսյան[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ցիցիլիա Բրուտյան, «Հայ երաժշտական մշակույթի աշխարհասփյուռ ընձյուղները», Երևան, 1996
  2. Րաֆֆի Արմենյանի կենսագրությունը կանադական հանրագիտարանում