Jump to content

Տոնկե Դրախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոնկե Դրախտ
հոլ.՝ Tonke Dragt
Տոնկե Դրախտ
Ծննդյան անունհոլ.՝ Antonia Johanna Willemina Dragt
Ծնվել է1930 նոյեմբերի 12
ԾննդավայրԲատավի, Նիդերլանդական Արևելահնդկաստան
Վախճանվել էհուլիսի 12, 2024(2024-07-12)[1] (93 տարեկան)
Վախճանի վայրՀաագա, Նիդերլանդներ[2]
Գրական անունTonke Dragt
Մասնագիտությունգրող, նկարազարդող
Ազգությունհունգարացի
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ԺանրերՄանկական գրականություն
Պարգևներ
Изображение автографа
Կայքkinderboeken.nl/auteur/tonke-dragt/
 Tonke Dragt Վիքիպահեստում

Անտոնիա Տոնկե Յոհաննա Վիլեմինա Դրախտ (առավել հայտնի Տոնկե Դրախտ անվանումով, նոյեմբերի 12, 1930(1930-11-12)[3][4][5][…], Բատավիա, Հոլանդական Օստ Ինդիա[6][7] - հուլիսի 12, 2024(2024-07-12)[1], Հաագա, Նիդերլանդներ[2]), հոլանդացի հայտնի մանկագիր և մանկական գրքերի նկարազարդող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնկեն ընտանիքում եղել է մեծը։ Ընտանիքի անդամները ևս հետաքրքրված են եղել գրականությամբ։ Տոնկեն ունեցել է երջանիկ մանկություն մինչև 1942 թվականը, երբ պատերազմի հետևենաքով քույրերի ու մոր հետ հայտնում է ճապոնական ճամբարում , իսկ հայրը՝ մեկ այլ –ճամբարում։ Անսահման սերը ընթերցանության նկատմամբ և գրքերի պակասը դրդում են Տոնկեին անձամբ գրքեր գրել այդ տարիներին․ թղթի պակասի պատճառով նա գրում էր հնարավոր ամեն բանի վրա[8]։

Պատերազմից հետո ազատություն ստանալով՝ ընտանիքը վերամիավորվում է և տեղափոխվում է Նիդերլանդներ։ Տոնկե Դրախտը այլևս երբեք չի վերադառնում հայրենի Ինդոնեզիա։ Տոնկեն սկսում է սովորել Հաագա քաղաքի Կերպարվեստի պետական ակադեմիայում, որից հետո աշխատանքի է անցնում Ռեյսվեյկի միջնակարգ դպրոցում[9]։

Դասավանդելու տարիներին Տոնկեն հասկանում է, որ պատմություններ պատմելով՝ երեխաներին կարելի է հանգստացնել։ Շուտով այդ պատմությունները տպագրվում են ամսագրերում։ 1961 թվականին լույս է տեսնում նրա առաջին գիրքը՝ «Պատմություններ երկվորյակ եղբայրների մասին»։ Իսկ հաջորդ տարի՝ 1962 թվականին, լույս է տեսնում նրա՝ «Նամակ թագավորին» գիրքը, որը հեղինակին բերում է մեծ հաջողություն[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոնկե Դրախտ» հոդվածին։