Տոմիսլավ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոմիսլավ I
Tomislav
Խորվաթիայի թագավոր
Իշխանություն910-928 թվականներ
Թագադրում910 թվական, Հռոմի պապ Հովհաննես X-ի կողմից
Հանձնում928 թվական
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝մոտ 928[1][2]
Ազգությունխորվաթ
ՀարստությունՏրպիմիրովիչների հարստություն
Նախորդ

Մունիցմիր

  • Խորվաթիայի իշխան
ՏոհմՏրպիմիրովիչների արքայատոհմ[1][2]
միապետ
Հայրենթդ․ Մունիցմիր[1][2]
Հավատքքրիստոնեություն

Տոմիսլավ I (խորվ.՝ Tomislav I, անհայտ - մոտ 928[1][2]), Խորվաթիայի թագավոր Տրպիմիրովիչների հարստությունից, որը կառավարել է երկիրը 910-928 թվականներին։ 910-925 թվականներին Տոմիսլավը ի սկզբանե զբաղեցրել է Խորվաթիայի իշխանի տիտղոսը, սակայն 925 թվականին թագադրվելով դարձել է Խորվաթական պետության առաջին բացարձակ միապետը։

Նրա կառավարման տարիներին խորվաթական դրոշի ներքո միավորվել են Դալմաթիան և Պանոնիան, որի արդյունքում մեծապես ընդարձակվել է պետության աշխարհագրական սահմանները։ Տոմիսլավ I-ի օրոք Խորվաթիայի թագավորությունը տարածվում էր Ադրիատիկից մինչև Դրավա, և Իստրիայից մինչև Դրինա։ Տոմիսլավը Խորվաթիայի թագավորությունը առժամանակ դարձնում է Բալկանյան թերակղզու ամենահզոր պետություններից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմիսլավ ընտանիքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Վերջինս, հավանաբար, իշխան Մունցիմիրի որդին էր։

Իր տիրապետության առաջին շրջանում արքայազն Տոմիսլավը հաջողությամբ կասեցնում է հունգարների ներխուժումը և ստիպեց նրանց նահանջել Դրավայի խորքերը։ Հունգարների նկատմամբ կարևոր հաղթանակից հետո Թոմիսլավն իրեն է վերապահում իր իշխանապետությանը միացնել պատերազմի արդյունքում իր տիրապետության տակ հայտնված հողերը։ Արդյունքում՝ դալմատյան և պոսավյան խորվաթներն առաջին անգամ միավորվում են մեկ պետության կազմում։ 925 թվականին տեղի է ունենում Խորվաթիայի պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Թոմիսլավի թագադրումը որպես համախորվաթական պետության թագավոր։ Այդ օրը Հռոմի պապ Հովհաննես X-ը ճանաչում է Տոմիսլավի իշխանությունը և վերջինիս շնորհում «Rex Chroatorum» տիտղոսը։ Երկրի կառավարումը դյուրացնելու նպատակով Թամիսլավը այն բաժանում է 11 երկրամասերի։ Երկրամասերից յուրաքանչյուրում կար առնվազն մեկ պարսպապատված քաղաք։

Տոմիսլավ I-ի թագադրման արարողությունը ըստ խորվաթ նկարիչ Օտո Իվանկովիչի։ Այս իրադարձությունը տեղի է ունեցել 910 թվականին և նշանավորել առաջին Խորվաթական թագավորության հիմնադրումը։

Խորվաթիայի աստիճանական զարթոնքը հանգեցնում է տարածաշրջանում էական դիրք ունեց Բուլղարական առաջին կայսրության հետ առճակատման, որը Սիմեոն I-ի կառավարման տարիներին հասել էր իր հզորության գագաթնակետին։ Բուլղարների թշնամական վերաբերմունքը Տոմիսլավին ստիպում է դաշինք կնքել Բյուզանդական կայսրության հետ։ Խորվաթա-բյուզանդական դաշնագրով Բյուզանդիայի կայսրը ճանաչում էր Խորվաթիայի լիրիշխանությունը, իսկ Խորվաթիան իր հերթին պարտավորվում էր պայքար մղել Սիմեոն I-ի նվաճողական քաղաքականության դեմ։

926 թվականին բուլղարական բանակը սկսում է ասպատակել Խորվաթական թագավորության սահմանները։ Պատերազմն ընթանում է փոփոխական հաջողություններով, սակայն Բոսնիական բլուրների ճակատամարտում խորվաթներին հաջողվում է վճռական հաղթության հասնել հակառակորդի նկատմամբ[3]։ Ըստ բյուզանդական աղբյուրների, մասնավորապես՝ կայսեր Կոնստանտին VII-ի կայսերական տրակտատի՝ այդ ժամանակաշրջանում Տոմիսլավ I-ը մարտադաշտ կարողանում էր դուրս բերել 100 հազար հետևակ և 60 000 հեծյալ, նավատորմում ուներ 80 մեծ և 100 փոքր նավ, այսինքն՝ Տոմիսլավի բանակը քանակապես գերազանցում էր բյուզանդական զինուժին։ 926 թվականին Աֆրիկայի ափերից դեպի հյուսիս ուղղությամբ դուրս են գալիս 30 նավեր, որի հրամանատարը սլավոն Սարիբն էր, հավանաբար՝ խորվաթ[4] : Տոմիսլավ I-ի կառավարում է ցկյանս՝ մինչև 928 թվականը։ Արքայի մահվան հանգամանքների մասին ոչինչ հայտնի չէ[5] անհայտ։ Գահի իրավահաջորդը Տոմիսլավն էր նրա կրտսեր եղբայր Տպիրիմ Երկրորդը ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. Продолжатель Феофана. Кн. 6. Царствование Романа. Прим. 26
  4. Историю славянского мореплавания в Средиземных водах активно разрабатывал историк и географ С. Н. Марков.
  5. С. Станоевич, Н. С. Державин и И. М. Голенищев-Кутузов относят смерть Томислава в 930 году.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոլենիշչև-Կուտուզով I. Մ. «Իտալական վերածնունդ և սլավոնական գրականություն» - Մ.: Հրատարակչություն։ ԽՍՀՄ ԳԱ, 1963։
  • Դերժավին Ն.Ս. «Սլավոնները հնում»։ - Մ. (?). Էդ. ԽՍՀՄ ԳԱ, 1945։
  • Ֆրեյզոն V.I. Խորվաթիայի պատմություն։ Հակիրճ ուրվագիծ հնագույն ժամանակներից մինչև հանրապետության ձևավորում (1991) - Սանկտ Պետերբուրգ. Ալետեա, 2001։