Jump to content

Տիրան Տեր-Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Տեր-Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիրան Տեր-Սահակյան
Ծնվել է1904
Ջաֆարաբադ, Հայաստան
Մահացել է1982
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Բուսաբանության ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1925)
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1948) և պրոֆեսոր (1958)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Տիրան Սահակի Տեր-Սահակյան (1904, Ջաֆարաբադ, Հայաստան - 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային բուսաբույծ-սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1948 թ.), պրոֆեսոր (1958 թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981 թ.ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետը (1925 թ.)։ Եղել է երկրագործության ԳՀԻ բաժնի (1949-1952 թթ.), ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության (1952-1955 թթ.), գենետիկայի և սելեկցիայի (1955 թ.) ինստիտուտների, լաբորատորիաների, Երևանի մանկավարժական ինստիտուտի բուսաբանության (1955-1971) ամբիոնի վարիչ, 1971 թվականից՝ գյուղատնտեսական արտադրության հիմունքների ամբիոնի պրոֆեսոր։ Տեր-Սահակյանի գիտական աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ կլիմայական պայմաններում կարտոֆիլի կենսաբանական առանձնահատկությունների, բուծման, մշակության, բերքահավաքի, սերմնանյութի ընտրության, պահպանության, եգիպտացորենի բարձր բերքատու հիբրիդների սելեկցիայի և այլն հարցերին։ Նրա ստացած (1974 թվականին) «Աբովյան-2» եգիպտացորենի հիբրիդը մշակվում է ՀԽՍՀ-ում և ԽՍՀՄ հարավային շրջաններում։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տեր-Սահակյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։
  • Կարտոֆիլի սորտերը Հայաստանում և նրա հիվանդությունները, Երևան,1939։
  • Կարտոֆիլ, Երևան, 1951։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 685