Տիհոմիր Ստանիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիհոմիր Ստանիչ
Ծնվել էնոյեմբերի 17, 1960(1960-11-17)[1] (63 տարեկան)
ԾննդավայրŠeškovci, Լակտաշի (համայնք), Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա
Քաղաքացիություն Սերբիա,  Սերբիա և Չեռնոգորիա և  ՀՍՖՀ
Մասնագիտությունդերասան, պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և սցենարիստ

Տիհոմիր Ստանիչ (սերբերեն` Tihomir Stanić, նոյեմբերի 17, 1960(1960-11-17)[1], Šeškovci, Լակտաշի (համայնք), Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), թատրոնի, կինոյի, հեռուստատեսության սերբ դերասան[2] և կինոպրոդյուսեր։ Ստեղծագործական իր գործունեությունն սկսելով 1981 թվականին՝ թատրոնում արդեն մարմնավորել է հարյուրից ավելի կերպար, նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շեշկովցի քաղաքում, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել Կոզարսկա Դուբիցայում, որտեղ հայրն աշխատում էր որպես ուսուցիչ[3]։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Նովի Սադ քաղաքի դրամատիկական արվեստների ակադեմիան, ուսանել պրոֆեսոր Դեյան Միյաչի դասարանում։

Սկզբնական շրջանում խաղացել է Նովի Սադի սերբական ազգային թատրոնում, 1887 թվականից անդամագրվել Բելգրադի Atelje 212 թատերախմբին։ Բացի այդ, հանդես գալով «Նովի Սադ» և «Բելգրադ» հեռուստաալիքների դրամատիկական ծրագրերում՝ մարմնավորել է Սերբիայի պատմության ու գրականության բազմաթիվ նշանավոր դեմքերի (Դոսիտեյ Օբրադովիչ, Սավա Մրկալ, Բրանկո Ռադիչևիչ, Միլոշ Ցրնյանսկի, Ստևեն Սրեմեց, Իվո Անդրիչ, արքա Ալեքսանդր Օբրենովիչ...):

1998-2000 և 2005-2007 թվականներին ղեկավարել է Սերբական Հանրապետության մայրաքաղաքի՝ Բանյա Լուկայի ազգային թատրոնը։ Հիմնադրել է «Բալկանֆիլմ» և «Դրինա-ֆիլմ» պրոդյուսերական ընկերությունները, որոնցից առաջինի կենտրոնական գրասենյակը Սերբական Հանրապետությունում է, երկրորդինը՝ Բելգրադում, և 2007 թվականից գեղարվեստական կինոնկարների արտադրություն է կազմակերպում։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո
Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2018 Երբեք չավարտվող անցյալ
2014 Փոքրիկ Բուդդոն Կրեստո
2012 Doktor Rej i đavoli Իվիցա
2011 Zlatna levica, priča o Radivoju Koraću Իվո Անդրիչ
Թշնամին
2008 Շրջագայություն Ստանիսլավ
Հեռուստատեսություն
Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2021 Ալեքսանդր Հարավսլավացի Մեհմեդ Սպահո
1995 Օբրենովիչների արքայատոհմի վախճանը Ալեքսանդր Օբրենովիչ արքա
1987−1988 Վուկ Կարաջիչ (հեռուստասերիալ) Յովան Պոպովիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Puls - Tihomir Stanić». www.pulsonline.rs. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. «Пресинг: Република Српска: Првих 20 година (16,40 мин)» (ср). Радио-телевизија Републике Српске. 16. 1. 2012. Վերցված է 17. 1. 2012-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]