Միլոշ Ցրնյանսկի
Միլոշ Ցրնյանսկի սերբ.՝ Милош Црњански | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1893[1] կամ սեպտեմբերի 26, 1893[2] |
Ծննդավայր | Չոնգրադ, Ավստրո-Հունգարիա[3] |
Վախճանվել է | նոյեմբերի 30, 1977[1] (84 տարեկան) կամ նոյեմբերի 11, 1977[2] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Գերեզման | Alley of Distinguished Citizens |
Մասնագիտություն | բանաստեղծ, դիվանագետ, լրագրող, արվեստի քննադատ, գրող և դրամատուրգ |
Լեզու | սերբերեն[1] |
Ազգություն | սերբ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Վիեննայի համալսարան, Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ (1922) և Piarist High School, Timișoara? |
Ժանրեր | պոեզիա և վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | A Novel about London?, Migrations?, Q2963184?, The Journal of Carnojevic? և Q16086727? |
Պարգևներ | ՆԻՆ մրցանակ[4][5] և Դիսովա մրցանակ[6] |
Ազգականներ | Dobrosav M. Ružić? |
Miloš Crnjanski Վիքիպահեստում |
Միլոշ Ցրնյանսկի (սերբ.՝ Милош Црњански, հոկտեմբերի 26, 1893[1] կամ սեպտեմբերի 26, 1893[2], Չոնգրադ, Ավստրո-Հունգարիա[3] - նոյեմբերի 30, 1977[1] կամ նոյեմբերի 11, 1977[2], Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, լրագրող, թարգմանիչ: Կազմել է ճապոնական և չինական պոեզիայի անթոլոգիաներ:
Գրականություն է մտել Առաջին համաշխարհային պատերազմից հետո, իբրև էքսպրեսիոնիստ, և բացահայտորեն հակապատերազմական դիրք է գրավել։ Հետագայում հարել է իր ազգայնական շրջաններին: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում երկրից փախած թագավորական կառավարության հետ միասին վտարանդվել է Լոնդոն։ Պատերազմից հետո տպագրում է մի քանի գեղարվեստական երկեր՝ «Վերաբնակեցում», 2-րդ մաս (1962), «Վեպ Լոնդոնի մասին», (1971)։ Վեպերն հագեցված են կոնկրետ֊պատմական փաստերով, կենցաղի մանրամասնություններով, հերոսների ճշգրիտ հոգեբանական բնութագրերով։ Բայց անկախ այն բանից, գործողությունները երբ են տեղի ունենում՝ հեռավոր 18-րդ դարում, թե 20-րդ դարում, դրանք կապված են իրական պատմական իրադարձությունների (օրինակ, սերբերի վերաբնակությունը Ավստրիայից Ռուսաստան), թե հնարովի հերոսների հետ, ինչպես Լոնդոնին վերաբերող վեպում (չնայած այստեղ շատ են ինքնակենսագրական տարրերը), Ցրնյանսկու վեպերը միասնական են իրենց կոնցեպցիայով, որը հենվում է գրողի ողբերգական աշխարհընկալման վրա։ Նրա տեսակետից, պատմությունը դաժան է, նրա մեջ առաջադիմություն չկա, մարդը ավազահատիկ է այդ քաոսում, նրա կամքից և ցանկություններից ոչինչ կախված չէ։ Անվերջ շրջապտույտների մեջ կորչում են ոչ միայն առանձին մարդու, այլ ամբողջ ժողովուրդների հետքերը։ Ազգային ողբերգության զգացումը, ուժեղացած գրողի հոռետեսությամբ, դառնում է նրա գեղարվեստական աշխարհատեսության առանցքը, այստեղ էական տեղ է գրավում սուբյեկտիվիզմը[7]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118677365 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Црнянский Милош // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Добитници Нинове награде за књижевност
- ↑ НИН online
- ↑ Градска библиотека "Владислав Петковић Дис" Чачак » Добитници награда
- ↑ Արտասահմանյան գրականության պատմություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1985, էջ 625:
|
- Հոկտեմբերի 26 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Սեպտեմբերի 26 ծնունդներ
- Նոյեմբերի 30 մահեր
- 1977 մահեր
- Նոյեմբերի 11 մահեր
- Բելգրադ քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Սերբ բանաստեղծներ
- Սերբ արձակագիրներ
- Սերբ դրամատուրգներ
- Սերբ լրագրողներ
- Սերբ թարգմանիչներ
- Բելգրադի համալսարանի շրջանավարտներ
- Մոդեռնիստ գրողներ
- Սերբիայի դիվանագետներ
- 20-րդ դարի բանաստեղծներ