Jump to content

Կոզարսկա Դուբիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոզարսկա Դուբիցա (այլ կիրառումներ)
Քաղաք
Կոզարսկա Դուբիցա
բոս․՝ Bosanska Dubica, սերբ.՝ Козарска Дубица / Kozarska Dubica, խորվ.՝ Bosanska Dubica
Զինանշան

ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Երկրամաս[[Սերբական Հանրապետություն]]
Շրջան[[Պրիեդոր]]
ՀամայնքԿոզարսկա Դուբիցա (համայնք)
ՔաղաքապետՋաուզ Նինո (SNDS)
Հիմնադրված է930 թվական թ.
Առաջին հիշատակում1197 թվական
Այլ անվանումներԲոսնասկա Դուբիցա
Մակերես499 կմ²
ԲԾՄ104 մ
Կլիմայի տեսակմայրցամաքային
Խոսվող լեզուներբոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն
Բնակչություն11566[1] մարդ (2013)
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ և UTC+1
Հեռախոսային կոդ52
Փոստային ինդեքս74 480
Պաշտոնական կայքkozarskadubica.org
Կոզարսկա Դուբիցա (Բոսնիա և Հերցեգովինա)##
Կոզարսկա Դուբիցա (Բոսնիա և Հերցեգովինա)

Կոզարսկա Դուբիցա[1] (ավելի վաղ Բոսանսկա Դուբիցա, բոս․՝ Bosanska Dubica, սերբ.՝ Козарска Дубица / Kozarska Dubica, խորվ.՝ Bosanska Dubica), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետություն վարչական կազմավորումում։ Համարվում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոզարսա Դուբիցան տեղակայված է Զագրեբ-Բելգրադ երթուղուց 26 կմ հեռավորության վրա։ Հյուսիսում՝ Ունա գետով, սահմանակցում է Խորվաթիայի հետ, արևելքում՝ Գրադիշկա համայնքի հետ, արևմուտքում՝ Կոստայնիցա համայնքի հետ, իսկ հարավում՝ Պրիեդոր համայնքի հետ։

Մինչև Բոսնիական պատերազմը քաղաքը ունեցել է Բոսանսկա Դուբիցա անվանումը։ Դրանից հետո, Սերբական Հանրապետության իշխանության որոշմամբ, քաղաքը անվանափոխել են Դուբիցա կամ Կոզարսկա Դուբիցա։ Չնայած Բոսնիա և Հերցեգովինայի դատարանի որոշմանը, Կոզարսկա Դուբիցա անվանումը պաշտոնապես ընդունվել է[1][2]։

Վաղ պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսանսկա Դուբիցան հիմնադրվել է 930 թվականին։ Քաղաքը առաջին անգամ հիաշատակվել է 1197 թվականին։ Բոսանսկա Դուբիցան եղել է Օսմանյան կայսրության ամենակարևոր քաղաքը։ Քաղաքը օսմանյան տիրապետության տակ է անցել 1538 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բոսանսկա Դուբիցան դարձել է երկու կողմերի բազմաթիվ զոհերի գերեզմանոց։ 1970-ական թվականներին Բոսանսկա Դուբիցայում սկսել է զգալի զարգանալ տնտեսությունը։ 1980-ական թվականներին սկսվել է շինարարության պայթյուն, որը կասեցվել է Հարավսլավիայի կազմալուծման արդյունքում։

Բոսնիական պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնիական պատերազմի ժամանակ, 1992-1995 թվականին, մոտավորապես 6000 բոսնիացու վռնդել են իրենց տներից, իսկ Խորվաթիայի սերբերը բնակվել են Բոսանսկա Դուբիցայում՝ հաճախ բոսնիացիներ լքած տներում։ Բոսանսկա Դուբիցայի և Խրվատսկա Դուբիցայի միջև կամուրջը ոչնչարել են բոսնիացիները։ Խորվաթիայի կանոնավոր բանակաը պատերազմի ընթացքում երկար ժամանակ պաշարել է քաղաքը։ 1995 թվականի սեպտեմբերի 18-ին խորվաթական բանակը անցել է Ունա գետը և իրենց տիրապետության տակ վերցրել Բոսանսկա Դուբիցայի որոշ մասեր։ Սեպտեմբերի 19-ին, սերբական բանակը դուրս մղեց Խորվաթական բանակը գետի հակառակ կողմ։ Այդ օրը Բանյա Լուկայի միջազգային օդանավակայանի սերբական ինքնաթիռները հարձակվել են խորվաթների վրա։ Խորվաթական բանակը պարտություն կրեց իրենց ռազմային գործողության երկրորդ օրը[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Բոսանսկա Դուբիցայի բնակչության քանակի 82,94 %-ը եղել է ուղղափառներ։

Քաղաքի բնակչության էթնիկ խումբը՝
Կոզարսկա Դուբիցա քաղաքի բնակչությունը
մարդահամարի թվական 1991
Սերբեր 5.540 (40,49 %)
Մուսուլմաններ 6.084 (44,47 %)
Խորվաթներ 288 (2,10 %)
Հարավսլավներ 1.329 (9,71 %)
Այլազգիներ 439 (3,20 %)
Ընդամենը 13.680

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 11 566 մարդ, իսկ համայնքի բնակչությունը՝ 23 074 մարդ[1]։

Սպորտի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսանսկա Դուբիցայի սպորտի պատմությունը սկիզբ է առնում 20-րդ դարի սկզբից։ 1930-ական թվականներին Բոսանսկա Դուբիցայում ստեղծվել է «Ունա» ֆուտբոլային ակումբը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բոսանսկա Դուբիցայում սկսեցին ստեղծվել սպորտային տարբեր կազմակերպություններ։ 1962 թվականին ստեղծվել է ձեռնագնդակի «Բորաց» ակումբը։ 1973 թվականի փետրվարի 11-ին ստեղծվել է «Ունա» բասկետբոլային ակումբը, իսկ 1982 թվականին՝ «Կնեշպոլյե» կարատեի ակումբը։ Այժմ գործում են տղամարդկանց և կանանց ձեռնագնդակի, կարատաեի և շախմատի ակումբներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Попис становништва, домаћинстава и станова у Босни и Херцеговини 2013 на територији Републике Српске — Прелиминарни резултати, Републички завод за статистику, Бања Лука, 2013. Արխիվացված 2014-01-24 Wayback Machine
  2. «Popis stanovništva, domaćinstava istanova u Bosni iHercegovini 2013 – PRELIMINARNI REZULTATI» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  3. «Otvorena istraga zbog akcije 'Una' — Nacional.hr». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.