Jump to content

Տիկինը Սենտ Անդրեսի այգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիկինը Սենտ Անդրեսի այգում
տեսակգեղանկար
նկարիչԿլոդ Մոնե[1]
տարի1867[1]
բարձրություն82 սանտիմետր[2]
լայնություն101 սանտիմետր[2]
ստեղծման վայրՍենտ-Ադրես[1]
ուղղությունիմպրեսիոնիզմ[1]
ժանրբնանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
սեփականատերՊետական Էրմիտաժ[1]
Ծանոթագրություններ
 Woman in the Garden, Sainte-Adresse by Claude Monet Վիքիպահեստում

«Տիկինը Սենտ Անդրեսի այգում» (ֆր.՝ Dame en blanc au jardin), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի` Կլոդ Մոնեի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1867 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 82 × 101 սմ։ «Տիկինը Սենտ Անդրեսի այգում» ստեղծագործությունը այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժի թանգարանում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

«Տիկինը Սենտ Անդրեսի այգում» ստեղծագործությունը Կլոդ Մոնեն վրձնել է 1867 թվականին Հավրում՝ Սենտ Անդրես քաղաքում։

Կտավի գլխավոր ֆիգուրի՝ հովանոցով ճերմակազգեստ տիկնոջ համար որպես բնորդուհի կեցվածք է ընդունել Ժաննա-Մարգերիտա Լեկադրը։ Վերջինս Կլոդ Մոնեի հարազատներից մեկի կինն էր։

Նկարչուհի Բերտա Մորիզոն մի առիթով հեգնել է` արտահայտվելով այսպես. «Նրա նկարի դիմաց ես միշտ գիտեմ, թե որ կողմից բռնեմ հովանոցս»[3]։

Արվեստաբան Ն. Սկորոբոգատկոն «Տիկինը Սենտ Անդրեսի այգում» նկարի մասին խոսել է հետևյալ կերպ. «Տիկնոջ ֆիգուրը, ով զբոսնում է սպիտակ հովանոցը գլխավերևում պահած ճերմակ հանդերձանքով, կարծես միահյուսված է երկնքի արտացոլանքին և արևին։ Զգեստի երկնագույնաթույր ծալքերի ստվերներից և հովանոցի ոսկեզօծ ճաճանչապսակից փայլում է արեգակը»[4]։

1879 թվականին այս կտավը Մոնեն ցուցադրել է իմպրեսիոնիստների չորրորդ ցուցահանդեսի ժամանակ[5]։

Նկարը ավարտելուց հետո Մոնեն այն թողնում է Լեկադրների ընտանիքին որպես նվեր։ Սակայն հետագայում այս ստեղծագործությունը կրկին հայտնվում է հեղինակի մոտ և վաճառքի է հանվում 1899 թվականին. գնորդը մոսկվացի վաճառական և կոլեկցիոներ Սերգեյ Իվանովիչ Շչուկին էր։ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո վերջինիս հավաքածուն ազգայնացվում է, և կտավը այլ նկարների հետ միասին տեղափոխվում է Մոսկվայի Նոր արևմտյան արվեստի պետական թանգարան, իսկ դրա լուծարումից հետո՝ 1948 թվականին նկարը փոխանցվում է Պետական Էրմիտաժին։ 2014 թվականի տարեվերջից ցայսօր «Տիկինը Սենտ Անդրեսի այգում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Սերգեյ Շչուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի պատկերասրահում՝ Գլխավոր շտաբի շենքում (403 սրահ)[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28483/?lng=en
  2. 2,0 2,1 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28483/
  3. Скоробогатько Н. Шедевры мировой живописи. Импрессионизм. — М.: Белый город, 2008. — С. 35.
  4. Скоробогатько Н. Шедевры мировой живописи. Импрессионизм. — М.: Белый город, 2008. — С. 30.
  5. Импрессионизм. Письма художников. Воспоминания Дюран-Рюэля. Документы / Сост. Л. Вентури, пер. с франц. П. В. Мелковой, вступ. статья и общ. ред. А. Н. Изергиной, прим. А. Г. Барской. — Л.: Искусство, 1969. — С. 322.
  6. Государственный Эрмитаж. — Здание Главного Штаба. — Зал Клода Моне

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Albert Kostenevich: Impressionisme. Sensatie en inspiratie, Museumshop Hermitage Amsterdam, 2012, blz. 164-167. ISBN 9789078653318

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]