Տիգրան Հովեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիգրան Հովեսյան
Ծնվել է1969
ԾննդավայրՍիսիան, Սյունիքի մարզ, Հայաստան
Մահացել է2000

Տիգրան Իցկայի Հովեսյան (ծնվել է 1969 թվականի ապրիլի 7-ին, քաղաք Սիսիանում (ՀՀ Սյունիքի մարզ) -մահացել է 2000 թվականի հունվարի 19-ին, քաղաք Սիսիանում), ազատամարտիկ, անեսթեգիոլոգ-ռեանիմատոլոգ։ Բժշկական ծառայության ավագ լեյտենանտ (1997 թվական)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1993 թվական)։ 1987-1989 թվականներին ծառայել է ԽՍՀՄ-ի զինված ուժերում։

1993-1996 թվականներին կամավոր և գործուղումով մեկնել է ԼՂՀ. աշխատել է Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում, ռազմադաշտային շարժական, 1996 թվականից՝ ՀՀ Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական հոսպիտալներում։ Հովեսյանը մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Իջևանի (Վազաշեն), Նոյեմբերյանի (Ոսկեպար), ԼՂՀ Մարտունիի (Կաղարծի) շրջանների ինքնապաշտպանական մարտերին, հրապիտալներում՝ հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների բուժօգնության աշխատանքներին։

Զոհվել է ուղղաթիռի վթարից (Երևան-Սիսիան-Ստեփանակերտ չվերթ)՝ հերթական առաջադրանրի կատարելիս։ Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։ Թաղված է Եռաբլուրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png