Տիգրան Լիլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Լիլոյան
Տիգրան Հենրիկի Լիլոյան
Ծնվել էհունիսի 18, 1961
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայաստան հայ
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրՀՀ նախագահի աշխատակազմ
Ծնողներհայր՝ Հենրիկ Լիլոյան
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ Մովսես Խորենացու մեդալ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող, ՀՀ վարչապետի հուշամեդալ, ՀՀ ԶՈՒ «Մարշալ Բաղրամյան» մեդալ

Տիգրան Հենրիկի Լիլոյան (հունիսի 18, 1961(1961-06-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանում Ռուսաստանի լրատվական-հեռագրական գործակալության (ԻՏԱՌ-ՏԱՍՍ) ներկայացուցչության ղեկավար (1991-2018թթ․), Հայաստանի վաստակավոր լրագրող, դասախոս, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի հունիսի 18-ին, Երևանում, դիվանագետ, պետական գործիչ, լրագրող Հենրիկ Լիլոյանի ընտանիքում։ 1968 (սեպտեմբեր) - 1970 (նոյեմբեր) թվականներին սովորել է Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 միջնակարգ դպրոցում։ 1970-1975թթ. ուսումնառությունը շարունակել է Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանության ութամյա դպրոցում։ Միջնակարգ կրթությունն ավարտել է Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 միջնակարգ դպրոցում (1975-1978թթ.)[1]: 1978-1983 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժնում։ 1986 թվականին սովորել է ԽՍՀՄ պետկոմհրատարակչության տպագրության աշխատակիցների որակավորման բարձրացման համամիութենական ինստիտուտում (Մոսկվա)։ 1993 թվականին մասնակցել է «Լրագրողների նախապատրաստման և կատարելագործման փարիզյան կենտրոնի» միջազգային դասընթացներին (Centre de Formation et de perfectionnement des journalistes (CFPJ), Փարիզ)[2]:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-1985թթ. - «Արմենպրեսի» արտասահմանի համար գլխավոր խմբագրության թղթակից

1985-1986թթ. - «Արմենպրեսի» գլխավոր խմբագրության թղթակից

1986-1987թթ. - «ՏԱՍՍ»-ի՝ արտասահմանյան տեղեկատվության գլխավոր խմբագրության Եվրոպայի երկրների միավորված խմբագրության խմբագիր (Մոսկվա)

1987թ. - Ֆրանսիայում «ՏԱՍՍ»-ի գրասենյակի ստաժոր-պրակտիկանտ, Փարիզ

1987-1988թթ. - «Արմենպրեսի» գլխավոր խմբագրության թղթակից

1988թ. - «ՏԱՍՍ»-ի՝ արտասահմանյան տեղեկատվության գլխավոր խմբագրության Եվրոպայի երկրների միավորված խմբագրության ավագ խմբագիր (Մոսկվա)

1988-1990թթ. - «Արմենպրեսի» գլխավոր խմբագրության թղթակից

1989-1990թթ. - Հայաստանի կոմկուսի կենտկոմում «Արմենպրեսի» թղթակից, Հայաստանի կոմկուսի կենտկոմի ընդհանուր բաժնի մամուլի գրասենյակի ղեկավար (հասարակական հիմունքներով)

1990-1991թթ. - Հայաստանի կոմկուսի կենտկոմի գաղափարախոսական բաժնի ԶԼՄ-ների սեկտորի հրահանգիչ

1991-1992թթ. - Հայաստանում «ՏԱՍՍ»-ի թղթակցական կետի ղեկավար

1993թ. - Ֆրանսիայում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի տարածաշրջանային գրասենյակում ստաժոր-պրակտիկանտ, Փարիզ

1992-2018թթ. - Հայաստանում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի սեփական թղթակից

2003-2006թթ. - Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ

2018 թվականից մինչ օրս - ՀՀ նախագահի աշխատակազմին կից փորձագիտական-խորհրդատվական խմբի ղեկավար[3]։

Անդամությունը լրագրողական միավորումներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-1997թթ. - «Արմենպրեսի» կոլեգիա

1984 թվականից մինչ օրս - Հայաստանի ժուռնալիստների միություն

Անդամությունը կուսակցություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

1986-1991թ. - ԽՄԿԿ անդամ

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Лилоян Тигран Генрихович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  2. «ԼԻԼՈՅԱՆ Տիգրան». YPC. 2014 թ․ մայիսի 19. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  3. «Հանրապետության նախագահի աշխատակազմի կառուցվածքը - Աշխատակազմ - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  4. «ԼԻԼՈՅԱՆ Տիգրան». YPC. 2014 թ․ մայիսի 19. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  5. «aravot». archive.aravot.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  6. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  7. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  8. «ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆԸ` ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂ». A1Plus. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  9. «О награждении орденом Дружбы Лилояна Т.Г.». pravo.gov.ru. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  10. «Указ Президента Российской Федерации от 21.10.2011 г. № 1398». Президент России (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  11. «Տիգրան Լիլոյանը պարգևատրվել է ՀՌՀ Ոսկե մեդալով». rau.am (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  12. «Распоряжение Президента Российской Федерации от 09.09.2022 г. № 281-рп». Президент России (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]