Հենրիկ Լիլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Լիլոյան
Ծնվել էօգոստոսի 27, 1932(1932-08-27)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 20, 1999(1999-08-20) (66 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող, դիվանագետ, պատմաբան և պետական գործիչ
ԵրեխաներՏիգրան Լիլոյան

Հենրիկ Ցոլակի Լիլոյան (օգոստոսի 27, 1932(1932-08-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 20, 1999(1999-08-20))[1], հայ լրագրող, դիվանագետ, պետական գործիչ։

Տիգրան Լիլոյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիկ Լիլոյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայում

Հենրիկ Լիլոյանը ծնվել է 1932 թվականին Երևանում՝ զինվորականի ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1956-1963 թվականներին կատարել է լրագրողական աշխատանք, 1963-1965 թվականներին եղել ՀԿԿ Կենտկոմի հրահանգիչ, ապա՝ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի օգնական։ 1965-1967 թվականներին սովորել է ասպիրանտուրայում, Մոսկվայում պաշտպանելով ատենախոսություն 20-րդ դարասկզբի (1904-1914) հայ մամուլի պատմությունից, և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1967-1970 թվականներին աշխատել է Կենտկոմում՝ որպես միջազգային կապերի սեկտորի վարիչ, ինֆորմացիայի և արտասահմանյան կապերի բաժնի վարիչի տեղակալ[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրաշարժ։ Ժամանակագրություն / Խմբ. հանձն.՝ Հ. Ց. Լիլոյան ( հանձն. նախագահ) և ուրիշ., ՀԽՍՀ Կուլտ. մինիստ., Երևան։ Լույս, 1989 թվական[3]։
  • Շրջափակում ։ Ժամանակագրություն։ (1989 թվականի սեպտեմբերի 14-ից նոյեմբերի 5-ը) / Խմբ. հանձն.՝ Հ. Ց. Լիլոյան ( հանձն. նախագահ) և ուրիշ., Երևան ։ Լույս, 1990։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The memorial of Liloyan Henrik (Հենրիկ Լիլոյան Ցոլակի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  2. «Տիգրան Լիլոյան. «Այսօր լրանում է հորս՝ Հենրիկ Ցոլակի Լիլոյանի (1932-99) ծննդյան 85-ամյակը»».
  3. «ԵՊՀ գրադարան քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Լիլոյան, Հենրիկ Ցոլակի"'». 89.249.207.20. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.(չաշխատող հղում)