Տարքվինիոսն ու Լուկրեցիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարքվինիոսն ու Լուկրեցիան
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Պաուլ Ռուբենս
տարիմոտ 1610[1][2]
բարձրություն187 սանտիմետր
լայնություն214,5 սանտիմետր[1]
ժանրպատմական գեղանկարչություն
նյութտեմպերա և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ, Sanssouci Picture Gallery?, Rheinsberg Palace? և մասնավոր հավաքածու
հավաքածուՊետական Էրմիտաժ[1], Prussian Palaces and Gardens Foundation Berlin-Brandenburg? և Sanssouci Picture Gallery?[1]
սեփականատերՖրիդրիխ II, Prussian Palaces and Gardens Foundation Berlin-Brandenburg? և Q108606055?
հիմնական թեմաrape of Lucretia?
https://www.zeit.de/news/2021-10/25/streit-um-rubens-gemaelde-vor-gericht-wer-ist-eigentuemer?utm_referrer=https%3A%2F%2Fwww.google.com, https://www.spsg.de/presse-foto-film/pressearchiv/pressemeldung/?tx_news_pi1%5Bnews%5D=356&tx_news_pi1%5Bcontroller%5D=News&tx_news_pi1%5Baction%5D=detail, https://www.derstandard.at/story/1941043/umstrittenes-rubens-bild-in-der-eremitage-gezeigt, https://www.maz-online.de/brandenburg/streit-um-rubens-gemaelde-tarquinius-und-lucretia-potsdamer-schloesserstiftung-siegt-vor-gericht-O3JCLD6M6RFUXHBA4TJERSK5YU.html կայք
Ծանոթագրություններ
 Tarquinius and Lucretia (Rubens) Վիքիպահեստում

«Տարքվինիոսն ու Լուկրեցիան», Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարը։ Կտավի սյուժեն վերցված է Հին Հռոմի պատմությունից[3]։ Նկարը պատկանում է ռուս գործարար Վլադիմիր Լոգվինենկոյին, սակայն ցուցադրվում է Էրմիտաժում։ Կտավի՝ Գերմանիա հնարավոր վերադարձման վերաբերյալ դատաքննությունը եղել է 21-րդ դարի սկզբի ամենաաղմկահարույց սկանդալներից մեկն արվեստի բնագավառում[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավում պատկերված է Սիքստոս Տարքվինիոսը՝ հռոմեական թագավոր Տարքվինիոս Հպարտի որդին, որ թեքվել է դեպի Լուկրեցիան ու ցանկանում է նրա վրայից քաշել ծածկոցի մնացած հատվածը։ Վերևից զույգին լուսավորում է Ամուրը, իսկ տղամարդու հետևում գտնվում է Ֆուրիան՝ սարսափելի վհուկը, որի մազերը նման են օձերի[5]։

Տիցիանի նկարի ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիցիանի «Տարքվինիոսն ու Լուկրեցիան» նկարը

Ռուբենսի համար ստեղծագործական ներշնչման անմիջական աղբյուր է ծառայել Տիցիանի համանուն նկարը, որ նա կարող էր տեսնել Իսպանիա կատարած ուղևորության ժամանակ՝ 1603 թվականին, Մադրիդի Ալկասար պալատում (ներկայում՝ Պրադո թանգարան, Մադրիդ)։ Երկու նկարների կոմպոզիցաների շատ նման են։ Դրանից բացի Ռուբենսի նկարը Տիցիանի կտավին է պարտական հնչուն գունապնակի շքեղության համար, որ կառուցված է երանգների խորը, նուրբ համադրումներով։

Սակայն, հիմք ընդունելով Տիցիանի աշխատանքի կոմպոզիցիան, ֆլամանդացին Հին Հռոմի պատմության հայտնի սյուժեն ներկայացրել է սեփական մեկնաբանությամբ՝ անճանաչելիորեն փոխելով կերպարների գեղարվեստական-պլաստիկ բովանդակությունը։ Այդ իմաստով Ռուբենսի աշխատանքը նման է 17-րդ դարի առաջին երեսնամյակում ստեղծված նրա մյուս ստեղծագործություններին և առաջին հերթին պատմական ու առասպելական սյուժեներով այն նկարներին, որոնցում պատկերված են մերկ կանայք («Սուսաննան ու ծերունիները», Ակադեմիա սան Ֆերնանդո, Մադրիդ, 1609-1610 թվականներ, «Վեներան ու Ադոնիսը»)։ Այդ նկարների հերոսուհիներին միավորում է կնոջ մերկ գեղեցիկ մարմնի պատկերման յուրահատուկ ձևը, ինչպես նաև մազերի ու զարդերի մանրամասների նմանությունները։ Տարքվինիոսի կերպարն իր պատկերման ձևով նման է քնած Սամսոնին Ռուբենսի «Սամսոն և Դալիլա» նկարում[3]։

«Կտավի համեմատաբար մեծ չափերը թույլ են տալիս ենթադրել, որ այն նախատեսված է եղել բավական մեծ շենքի համար։ Մտացածին ինտերիերի հենց այդպիսի ընդարձակ սրահում է նկարը պատկերված Վիլլեմ վան Հախտի «Ապելլեսն ու Կամպասպան» աշխատանքում (Հաագա, Մաուրիցհյոյսի նկարների թագավորական գրասենյակ), ինչը նույնպես վկայում է Ռուբենսի ժամանակակիցների շրջանում նրա հայտնիության մասին»[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տարքվինիոսն ու Լուկրեցիան» նկարը վերաբերում է Ռուբենսի՝ Իտալիայից վերադառնալուն հաջորդած առաջին տարիներին։ Այն նկարչի փառքի հաստատումն է։ Այդպիսի աշխատանքները գնում էին նրա հայրենակիցները, իշխանները, արքայազններն ու միապետները։ Ռուբենսն այն կարող էր նկարել ինչպես պատվերով, այնպես էլ սեփական ցանկությամբ։ Նկարի առաջին սեփականատերերից մեկը եղել է անտվերպենցի հարուստ վաճառական ու հայտնի կոլեկցիոներ Առնոլդ Լունդենը, որ եղել է Ռուբենսի ընկերն ու նրա հեռավոր ազգականը։

1769 թվականին նկարը ձեռք է բերվել Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմի կողմից և տեղ գտել Բեռլինի տարբեր պալատներում, իսկ 1926 թվականից գտնվել է Պոտսդամում՝ Սան Սուսի պալատում[6]։

Երկրորդ աշխարհամարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին՝ խորհրդային զորքերի հարձակման ժամանակ, նկարը հանվել է Բեռլինի Գեբելսի ամրոցից[6]։ Այն իր հետ Խորհրդային Միություն է տարել Սովետական բանակի փոխգնդապետ Բորիս Պետրովիչ Դորոֆեևը, ով (ըստ իր դստեր խոսքերի)[7] եղել է Բրանդերբուրգի պարետի օգնականը (տեղեկությունը հաստատված չէ), որին բնակության համար հատկացրել էին Գեբելսի սիրուհու տունը[8]։ Նա նկարն իր հետ տարել է բոլոր ձևականությունների պահպանմամբ ու վճարել բոլոր հարկերը։

Գերմանական կողմը հերքում է «Գեբելսի սիրուհու տան» մասին տեղեկությունն ու այն համարում մտածված նկարի ձեռքբերումը արդարացնելու նպատակով։ Ըստ գերմանական կողմի՝ 1942 թվականին Սան Սուսի պատկերասրահը տարհանվել է օդային հարձակման վտանգի պատճառով, քանի որ ամրոցում նկուղ չկար։ Հավաքածուի նկարները փաթեթավորվել են ու ուղարկվել Ռեյնսբերգ ամրոց, որ տեղակայված է Բեռլինից մոտ 60 կմ դեպի հյուսիս։ «Այնտեղ, համաձայն գերմանական կողմի տվյալների, նկարը գտնվել է մինչև գողության պահը։ Սան Սուսիից նկարների, այդ թվում նաև «Տարքվինիոսն ու Լուկրեցիան» նկարի, տարհանումն ու տեղափոխումը ինչպես նաև նրանց բարեհաջող հասնելը Ռեյնսբերգ հաստատվում է համապատասխան ինվենտար ամփոփագրերով ու արձանագրություններով։ 1945 թվականի ապրիլի 29-ին Ռեյնսբերգ ամրոցը գրավել են Կարմիր բանակի ջոկատները»[7]։

Տասնամյակներ անց՝ 1999 թվականին, Դորոֆեևի դուստրը՝ Տատյանա Բորիսովնան, կտավը, որ ծալված է եղել մի քանի անգամ, վաճառել է անհայտ կոլեկցիոների 800 դոլարով[9]։ «Այդ գնորդը, որ մինչև հիմա բոլոր փաստաթղթերում հիշատակվում է որպես «անհայտ անձ», նկարն արդեն 28 000 դոլարով վաճառել է ոմն հնավաճառի, ում անունը նույնպես չի նշվում»[7]։ Նրանից նկարը ձեռք է բերել հնահավաք Ալեքսանդր Դադիանին 500 հազար դոլարով։ 2003 թվականին նկարի սեփականատեր է դարձել Վլադիմիր Լոգվինենկոն[10], որն այն Դադիանիից[9] գնել է, ըստ որոշ տվյալների, 3,5 մլն դոլարով[11] (կոլեկցիոներն ինքը հերքել է այդ տեղեկությունը լրագրողների հետ զրույցներում[8], սակայն հաստատել է պաշտոնական ցուցմունքներում[7]

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատված վնասված կտավից

Նկարը երկար ժամանակ պահպանվել է անհամապատասխան պայմաններում ու խիստ վնասվել է։ Լոգվինենկոն իր հաշվին վերականգնել է նկարը, որ կորցրել էր ներկի շերտի 80%-ն ու երկար ժամանակ չէր ենթարկվել գրագետ ատրիբուցիայի[12]։

2004 թվականի սեպտեմբերին Լոգվինենկոն կտավը փոխանցել է Էրմիտաժի հաստոցային գեղանկարչության գիտական վերականգնման լաբորատորիային։ Թանգարանի մասնագետները շարունակել են դեռ Մոսկվայում սկսված աշխատանքը։ Նրանք կատարել են ծավալուն աշխատանք ծածկութային լաքի հարթեցման և հեղինակային գեղանկարչության կորուստների լրացման ուղղությամբ։ Ըստ Միխայիլ Պիոտրովսկու՝ կտավը գտնվել է շատ վատ վիճակում. կտավը մի քանի անգամ ծալելու հետևանքով ծալքերում ներկը թափվել է, իսկ ամենամեծ վնասվածքը եղել է Լուկրեցիայի այտի հատվածում[6]։

2004 թվականին Ռուբենսի նկարն ընդունվել է Պետական Էրմիտաժի հաստոցային գեղանկարչության գիտական վերականգնման լաբորատորիա վերականգնումը շարունակելու համար, որ սկսվել էր Մոսկվայում։

Ընդունման պահին ստեղծագործությունը անցել էր վերականգնողական աշխատանքների համալիր, որ կատարվել էին մոսկովյան մասնագետների կողմից և ներառում էին տեխնիկական վերականգնում (ներկի շերտի ամրացում, ձևախախտումների վերացում, կրկնօրինակում նոր կտավի վրա և վերականգնողական հիմնաներկի ստեղծում), նաև վերականգնվել և մասամբ հարթեցվել է խիստ դեղնած լաքի թաղանթը, որ նկարի վրա տարածված էր անհարթ, և սկսվել է ներկի շերտի թափված տեղերում նկարի լրացման աշխատանքը։ Պետական Էրմիտաժի վերականգնողական հանձնաժողովի նիստում, որ կայացել է 2004 թվականի դեպտեմբերի 16-ին, ընդունվել է որոշում վերականգնման ավարտի մասին։ Անցկացվել է աշխատատար աշխատանք ծածկող լաքի հարթեցման հեղինակային նկարչական արվեստի կորուստների լրացման ուղղությամբ։ Այդ խնդրի իրականացումը հանձնարարվել էր Պետական Էրմիտաժի հաստոցային գեղանկարչության գիտական վերականգնման լաբորատորիայի մի խումբ աշխատակիցների՝ Ա. Վ. Կուզնեցովին (բարձր կատեգորիայի նկարիչ-վերականգնող, լաբորատորիայի վարիչ), Վ. Յու. Բրովկինին և Ա. Ս. Նիկոլսկուն (առաջին կատեգորիայի նկարիչ-վերականգնողներ)։

Ռուբենսի՝ նկարի հեղինակ լինելը հայտնաբերվել է վերականգնման և դրանից հետո Էրմիտաժի արխիվների ուսումնասիրության ընթացքում[14]։

Վեճ իրավունքների վերականգնման ու փոխհատուցման վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում նկարի գտնվելու մասին իմացվել է 2003 թվականի աշնանը[15], երբ նրանց առաջարկել են գնել այն[9]։ Նկարի՝ Ռուբենսի վրձնին պատկանելը հաստատվելուց հետո Գերմանիայի դատախազությունը նկարն ապօրինաբար յուրացնելու փաստով քրեական գործ է հարուցել[16] Լոգվինենկոյի և նույնիսկ նրա ազգանվանակցի դեմ[17]։ 2004 թվականին Գերմանիայի կառավարությունը պնդել է, որ նկարը Ռուսաստանից վերադարձվի «Բեռլին-Բրանդենբուրգի պրուսական ամրոցներ և այգիներ» հիմնադրամի հարցմամբ որպես ռազմավարային արվեստ[14]։

Սկզբում Լոգվինենկոն պատրաստ էր վերադարձնել նկարը. նախ նա առաջարկել է գնել այն (ըստ որոշ տվյալների՝ 60 մլն դոլարով[18]), ապա ասել է, թե հնարավոր է նկարի անհատույց վերադարձումը, եթե դադարեցվի քերական հետապնդումն իր ու գործի մյուս մասնակիցների նկատմամբ, պահանջել է հրաժարագին[8]։ Հետաքննության ժամանակ նկարը բռնագրավվել է Ռուսաստանի դատախազության կողմից։ 2004 թվականին Բրանդենբուրգի նահանգային դատարանը Վլադիմիր Լոգվինենկոյին ճանաչել է նկարի օրինական սեփականատեր[9]։

Ռուսաստանի դատախազությունը մեկ տարվա ընթացքում մանրամասն քննել է Ռուբենսի նկարի ձեռքբերման պայմաններն ու երեք անգամ հաստատել այդ ձեռքբերման օրինականությունը[16]։ Արդյունքում Գլխավոր դատախազությունը մերժել է ԳԴՀ արդարադատության նախարարության դիմումը նկարը գերմանական կողմին հանձնելու վերաբերյալ[6]։ 2004 թվականին գերմանական դատարանը հաստատել է, որ Լոգվինենկոն կտավի բարեխիղճ ձեռքբերող է[19]։

«Коммерсантъ» թերթի տվյալներով՝ կտավի վերաբերյալ դատական վեճից հետո Լոգվինենկոն չի հրաժարվել այն վաճառելու մտքից, սակայն տվյալ կտավն արտասահման տանելու դեպքում դրա բռնագրավման վտանգի պատճառով այդ գործարքի նախապատրաստումը պահանջում էր մեծ գումարի ներդրում[9]։ 2007 թվականին Լոգվինենկոն «Роснефть» ընկերության նախկին փոխնախագահ Անատոլի Լոկտիոնովին համոզել է համագործակցել, և վերջինս ապագա գործարքի հաշվին Լոգվինենկոյի հաշվին է փոխանցել հինգ միլիոն եվրո։ Այն բանից հետո, երբ գործարքը չի կայացել, գործարարը 2010 թվականի նոյեմբերին դատական հայց է ներկայացրել Լոգվինենկոյի դեմ՝ պահանջելով վերադարձնել տվյալ գումարը[9]։ 2012 թվականին դատարանը Լոգվինենկոյին պարտավորեցրել է վճարել պարտքը[20]։

Ցուցադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում կտավը գտնվում է Էրմիտաժի Ռուբենսի սրահի մշտական ցուցադրության կազմում։ Այն Էրմիտաժի կողմից ընդունվել է Զանգվածային հաղորդակցության ու մշակութային ժառանգության պահպանման ոլորտում օրենսդրությունների պահպանման վերահսկման դաշնային ծառայության հանձնարարականի և Վ․ Լոգվինենկոյի ու Պետական Էրմիտաժի միջև կնքված պայմանագրերի հիման վրա[21]։ Այն համալրել է թանգարանի՝ Ռուբենսի ստեղծագործությունների հավաքածուն, որ ներառում է 22 նկար ու 19 էսքիզ։ 2006/2007 թվականներին նկարը ցուցադրվել է Մոսկվայում՝ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում[3]։

«Տարքվինիոսն ու Լուկրեցիան» նկարից բացի ժամանակավոր պահպանման համար Էրմիտաժին են հանձնվել այլ նկարներ ևս Լոգվինենկոյի հավաքածուից, այդ թվում Ռուբենսի «Խաչելությունը», որը հավանաբար 1794 թվականին անհետացած «Ձկան հրաշք որս» տրիպտիխի կենտրոնական մասն է, որ ստեղծվել էր Ռուբենսի կողմից 1618-1619 թվականներին ձկնավաճառների գիլդիայի պատվերով Մեխելենի Աստվածամոր ծխական եկեղեցու համար[22]։ Ինչպես նշվում է, նույնպես թանգարանին փոխանցված ևս երկու նկարներ («Հողի ու Ջրի միությունը» և «Հովիվների երկրպագությունը»)[23], որոնք վերագրվում են Ռուբենսին[24], ամենայն հավանականությամբ նրա աշխատանքերի պատճեններն են՝ կատարված նրա աշակերտների կողմից[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/images/184692
  2. https://www.spsg.de/presse-foto-film/pressearchiv/pressemeldung/?tx_news_pi1%5Bnews%5D=356&tx_news_pi1%5Bcontroller%5D=News&tx_news_pi1%5Baction%5D=detail
  3. 3,0 3,1 3,2 3,3 Презентация картины Питера Паувелса Рубенса «Тарквиний и Лукреция»
  4. «Кто «кошмарит» коллекционеров? Топ-5 главных антикварных скандалов XXI века». cripo.com.ua. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «Тарквиний и Лукреция» Рубенса — насилие и добродетель
  6. 6,0 6,1 6,2 6,3 Освобожденная из-под ареста картина Рубенса «Тарквиний и Лукреция» выставлена в Эрмитаже
  7. 7,0 7,1 7,2 7,3 «"Тарквиний и Лукреция" Рубенса: суд города Потсдама против Владимира Логвиненко | Статьи | Известия». Известия (ռուսերեն). 2004 թ․ հուլիսի 16. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  8. 8,0 8,1 8,2 Анна Толстова, Аля Харченко, Юлия Шатте. Питер ждет Пауля // Коммерсантъ Власть : журнал. — 02.08.2004. — № 30 (583).(Ստուգված է 7 Հոկտեմբերի 2010)
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Ъ-Online — Бывший вице-президент «Роснефти» требует возмещения убытков за Рубенса и Тициана
  10. «Частные коллекционеры России». Российская газета. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  11. «Рубенс на выданье | Статьи | Известия». Известия (ռուսերեն). 2010 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  12. «Германия потребует выдачи Рубенса "на политическом уровне"». NEWSru.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  13. «Представление после реставрации произведений Рубенса» (ռուսերեն). www.hermitagemuseum.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  14. 14,0 14,1 «Германия настаивает на возвращении картины Рубенса "Тарквиний и Лукреция"». NEWSru.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  15. «Шредер требует от Путина отобрать у русской мафии похищенного Рубенса».
  16. 16,0 16,1 «Российский владелец Рубенса готов вернуть картину "Тарквиний и Лукреция" Германии». NEWSru.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  17. «Германская полиция обвиняет ветерана КГБ в попытке сбыта шедевра Рубенса | Статьи | Известия». Известия (ռուսերեն). 2003 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  18. «Топ-5 главных антикварных скандалов XXI века» (ռուսերեն). WikiNews. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  19. Алексей Воробьев.; Анатолий Вилков, Фридеманн Колер, Савелий Ямщиков. (17.02.2005). «Нужно ли России возвращать перемещенные культурные ценности странам-владельцам?». Ищем выход... Эхо Москвы. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  20. «Суд обязал коллекционера Логвиненко выплатить долг, взятый под Рубенса». Росбалт. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  21. «В Государственный Эрмитаж передана картина Рубенса "Тарквиний и Лукреция"» (ռուսերեն). www.hermitagemuseum.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  22. «Государственный Эрмитаж показывает произведения живописи из собраний частных коллекционеров» (ռուսերեն). www.hermitagemuseum.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  23. «Государственный Эрмитаж показывает две картины Рубенса из коллекции российского предпринимателя Владимира Логвиненко» (ռուսերեն). www.hermitagemuseum.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  24. «Великий фламандец. Две картины Рубенса из собрания В. А. Логвиненко в Эрмитаже». Новости Эрмитажа. Выставки. Государственный Эрмитаж. 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.
  25. Кира Долинина. Рубенсов бывает многовато. Коллекционер Владимир Логвиненко показал своих в Эрмитаже // Коммерсантъ С.-Петербург. — 21.05.2004. — № 90 (2929).(Ստուգված է 7 Հոկտեմբերի 2010)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Zerstört, entführt, verschollen: die Verluste der preussischen Schlösser im Zweiten Weltkrieg. 2004
  • «Великий фламандец: Две картины Рубенса из собрания В. А. Логвиненко в Государственном Эрмитаже». 2004. Каталог выставки
  • Rubens. Lost and Found. Tarquinius and Lucrecia. Painting from V.A. Logvinenko’s Collection. 2005. Каталог
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարքվինիոսն ու Լուկրեցիան» հոդվածին։