Տարզանը և Ջեյնը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Տարզանը և Ջեյնը
անգլ.՝ Tarzan & Jane
220px-Trznajndvdcs.jpeg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրարկածային
ՌեժիսորՎիկտոր Կուկ
Սթիվ Լոթեր
ՀնչյունավորումMichael T. Weiss, Olivia d'Abo, Ջոզեֆ Բենետ, Ջիմ Քամինգս, Գրեյ Դելայլ, Kevin Michael Richardson, Թարա Սթրոնգ, Էյթրիլ Ուինչել և Nicollette Sheridan
ՊրոդյուսերՍթիվ Լոթեր
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Animation Studios
ԴիստրիբյուտորBuena Vista Home Entertainment
Տևողություն75 րոպե
ՊրիկվելՏարզան
ՍիկվելՏարզան 2
Թվական2002

Տարզան և Ջեյնը (անգլ.՝ Tarzan and Jane), Walt Disney Animation Studios-ի արտադրած մուլտֆիլմն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի հուլիսի 23-ին։ Մուլտֆիլմը մի տղայի մասին է, ով մանուկ հասակից մեծացել է Ջունգլիներում: Նրան մեծացրել և դաստիերակել են գորիլաները:

Մի օր նա հանդիպում է մի անգլիացի լեյդիի՝ Ջեին անունով և սիրահարվում նրան։ Ջեինը նույնպես սիրահարվում է Տարզանին: Նրանք միասին սկսեցին ապրել ջունգլիում։ Նրանց հետ էր ապրում նաև Ջեինի հայրը՝ Պրոֆեսոր Աքիմեդը։ Պրոֆեսոր Արքիմեդը քիմիկոս էր և միշտ քիմիական փորձեր էր կատարում։ Տարզանի և Ջեինի ընկերներն էին Թանթոր փիղը, Թերք կապիկը և շատ այլ կենդանիներ։

Թանթորը երկչոտ փիղ է, որը սարսափում է ամեն ինչից։ Չնայած դրան մուլտֆիլմի տարբեր սերիաներում նա հերոսական քայլերի է դիմում։ Նրա մոտ ընկերը արու կապիկ Թերքն է, ով իրեն ձևացնում է էգ։

Մուլտֆիլմի տարբեր հատվածներում Տարզանը և իր ընտանիքը անցնում են տարբեր փորձությունների միջով, բռնում հանցագործներին և կռվում այնպիսի կենդանիների հետ ինչպիսիք են, օրինակ՝ ընձառյուծները, հովազը, կատաղի փղերը, բաբուինները, վարազները, ռնգեղջյուրները, հսկայական անակոնդան, գետաձիերը, ալիգատորները և այլն։

Մուլտֆիլմն իր ժանրով արկածային է, սակայն պարունակում է նաև ֆանտաստիկ տարրեր։ Օրինակ մուլտֆիլմում նշվում է, որ Աֆրիկայում դեռևս պահպանվել են դինոզավրեր, որոնք ապրում են Դերինինհուդում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]