Վսևոլոդ Ավդիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վսևոլոդ Ավդիև
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 4 (16), 1898
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 9, 1978(1978-05-09) (79 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունարևելագետ և եգիպտագետ
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
և Ստալինյան մրցանակ

Վսևոլոդ Ավդիև (ռուս.՝ Авдиев, Всеволод Игоревич, հոկտեմբերի 4 (16), 1898, Մոսկվա, Ռուսական կայսրություն - մայիսի 9, 1978(1978-05-09), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային արևելագետ և եգիպտագետ։ Փոքր Ասիայի և Մերձավոր Արևելքի մասնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1943 թվական), պրոֆեսոր (1944 թվական)։ ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1898 թվականի հոկտեմբերի 4-ին, Մոսկվայում։ 1916 թվականին ավարտել է Մոսկվայի 7-րդ գիմնազիան։ Հիանալի տիրապետում էր գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։ Ուսումնասիրել է նաև լատիներեն, հին հունարեն, սանսկրիտ և հին եգիպտերեն։ 1916-1922 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում, որտեղ ուսումնասիրել է ասորագիտություն, սեմագիտություն, հնդկագիտություն և դասական բանասիրություն։ Նրա ղեկավարները հայտնի հնագետներ Ս. Սոբոլևսկին, Մ. Պոկրովսկին, Վ. Շիլեյկոն և Մ. Պետերոսն էին։ 1920 թվականից Վ. Ավիդևն աշխատել է Դասական արևելք թանգարան-ինստիտուտում։ 1924 թվականին նշանակվել է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի Արևելյան բաժնի վարիչի օգնական[1].:

1941 թվականից Վսևոլոդ Ավդիևը դասախոսել է Մոսկվայի պետական համալսարանի Հին աշխարհի պատմության ամբիոնում, իսկ 1951 թվականին նշանակվել է այդ ամբիոնի վարիչ։ 1953-1954 թվականներին եղել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն։

Վսևոլոդ Ավիդևը մահացել է 1978 թվականի մայիսի 9-ին, երկարատև ծանր հիվանդությունից։ Թաղված է Դոնսկի գերեզմանոցում։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավդիևը հեղինակել է մոտ 200 աշխատանք Հին աշխարհի պատմության մասին, հիմնականում` եգիպտագիտության վերաբերյալ։

Հիմնական աշխատանքներն են.

  • Հինեգիպտական բարեփոխում, Մոսկվա, 1924
  • Հին Եգիպտոսի ռազմական պատմությունը, Մոսկվա, 1948-1959
  • Հին Արևելքի պատմություն, Մոսկվա, 1970

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дикарева С. В., Архипова С. В. Авдиев Всеволод Игоревич Արխիվացված 2021-05-16 Wayback Machine на сайте Maat.org.ru

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • К шестидесятилетию профессора В. И. Авдиева // Вестник древней истории. — 1958. — № 4. — С. 168—169
  • Древний Восток и античный мир. Сборник статей, посвящённый профессору В. И. Авдиеву. М., 1972;
  • Соловьёва С. С. В. И. Авдиев и его музейная деятельность // Памятники и люди. М., 2003.
  • Ավիդև Վսեվոլոդ / Соловьёва С. С. // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 69. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Սերգեյ Տոլստով
Տնօրեն
ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն

1953—1954
Հաջորդող՝
Ալեքսանդր Գուբեր