Միխայիլ Պետերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Պետերսոն
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22 (հոկտեմբերի 4), 1885
ԾննդավայրՎադինսկ, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 22, 1962(1962-11-22)[1] (77 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Խորհրդային Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունլեզվաբան
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան, Մոսկվայի կայսերական համալսարան, ՌԱԱ Ռուսաց լեզվի ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետ

Միխայիլ Պետերսոն, (ռուս.՝ Михаи́л Никола́евич Петерсо́н, սեպտեմբերի 22 (հոկտեմբերի 4), 1885, Վադինսկ, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 22, 1962(1962-11-22)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս լեզվաբան, պրոֆեսոր, Մոսկվայի լեզվաբանական դպրոցի հիմնադիր։ Ունի աշխատություններ հնդեվրոպական լեզուներով, հայերեն, ֆրանսերեն, լիտվերեն, ռուսաց լեզվի շարահյուսության և դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ, վարել է արդյունավետ մանկավարժական գործունեություն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Նիկոլայ Պավլովի Պետերսոնը (1844—1919), երիտասարդ տարիներին որպես ուսուցիչ է աշխատել Յասնայա Պոլյանայում, անձամբ ճանաչել է Լև Տոլստոյին և Ֆեոդոր Դոստոևսկուն, եղել է հայտնի փիլիսոփա Նիկոլայ Ֆյոդորովի երկրպագուն և նրա աշխատությունների հրատարակիչը, մայրը Օգարյովների ընտանիքից էր։ Սովորել է Աշխաբադի և Վեռնի գիմնազիաներում, որտեղ նրա հայրը աշխատել էր որպես դատավոր։ 1913 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, մասնագիտացել է համեմատական լեզվաբանության և հնդեվրոպաբանության մեջ՝ Վիկտոր Պորժեզինսկու ղեկավարությամբ։ Աշխատել է սանսկրիտի և պատմահամեմատական լեզվաբանության ամբիոնում։ Մոսկվայի պետական համալսարանում և Մոսկվայի այլ համալսարաններում դասավանդել է հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն, սանսկրիտ, լիտվերեն, ռուսաց լեզվի շարահյուսություն և այլն, 1916 թվականից դոցենտ է, իսկ 1925 թվականից՝ պրոֆեսոր։ 1918-1923 թվականներից Մոսկվայի լեզվաբանական կազմակերպության քարտուղարն է։ Լեզուների դասավանդման ժամանակ օգտագործել է ինքնատիպ մեթոդիկա՝ ուսուցումն սկսելով ոչ թե վարժություններով, այլ միանգամից ընթերցանությամբ և անծանոթ տեքստի վերլուծությամբ։ Առաջին իսկ պարապմունքների ժամանակ Պետերսոնն անց էր կացնում մեկ արտահայտության մի քանի բառերի բազմակողմանի վերլուծություն։ Աստճանաբար տեմպն արագանում էր, լեզվական տեղեկատվության ծավալը մեծանում էր, և շուտով ուսանողներն ինքնուրույն կարողանում էին վերլուծել բարդ տեքստեր։ 1925 և 1931 թվականներին գործուղումների է մեկնել արտասահման։ 1920֊ական թվականների վերջում նրան քննադատում էին և անվանում «կեղծ գիտության ներկայացուցիչ»։ 1931 թվականին դուրս է գալիս Մոսկվայի պետհամալսարանի լեզվաբանության ամբիոնից և աշխատում Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտում և Գիտահետազոտական ինստիտուտի տարրական դպրոցում, իսկ 1938 թվականից՝ Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտում։ 1941 թվականից, Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի բացման օրվանից այնտեղ դասավանդում է լեզվաբանություն, հունարեն, լիտվերեն և սանսկրիտ։ 1940֊ական թվականներին աշխատել է նաև ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ռուսաց լեզվի ինստիտուտում։ 1940֊ականների վերջին ստիպված թողել է դասավանդումը։ Միայն 1950 թվականից հետո վերադարձել է աշխատանքի Մոսկվայի պետհամալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում և , չնայած քննադատություններին, հասցրել է ուսանողներին փոխանցել լեզվաբանական դպրոցի ժառանգությունը և բարձր մասնագիտական և էթիկայի նորմեր։ 1952 թվականին ծանր հիվանդացել է և թողել դասավանդումը։

Ներդրումը գիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր բազմակողմանի մանկավարժական գործունեությանը զուգահեռ Պետերսոնը իր ներդրումն է ունեցել լիտվերենի քերականության ասպարեզում։ Նրա նշանակալից աշխատանքներից է ռուսերենի շարահյուսության մասին ակնարկը, որտեղ նա փորձ է արել Ֆորտունատովի քերականության թեորիան հասցնել շարահյուսական մակարդակի՝ շարահյուսության ուսումնասիրման ժամանակ առաջիններից մեկն էր, որ օգտագործեց վիճակագրական մեթոդներ։ Սակայն լեզվի քանակական և տարբեր երևույթների ու միավորների փոխհարաբերությունները հետաքրքրում էր գիտնականին ոչ թե ինքնին, այլ որպես միջոց, որի օգնությամբ կարելի է առանձնացնել լեզվի կենդանի, զարգացող տարրերը հին, անկենդան տարրերից։ Պետերսոնը հայտնի է նաև որպես մեթոդիստ, հեղինակ է ֆրանսերենի և ռուսերենի դասավանդման մասին աշխատանքների, ռուսերենի ուղղագրության և այլ խնդիրների։ Գրել է ուղղագրական բառարան, որի մեջ կա մոտ 50000 բառ։

Հիմնական աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Очерк синтаксиса русского языка. М.; Пг., 1923. (ռուս.)
  • Русский язык: Пособие для преподавателей. М.; Л., 1925. (ռուս.)
  • Лекции по современному русскому литературному языку: Пособие для студентов педагогических институтов. М., 1941. (ռուս.)
  • Современный французский язык. М., 1947 (в соавторстве с К. А. Ганшиной). (ռուս.)
  • Введение в языкознание. М., 1952. (ռուս.)
  • Система русского правописания. М., 1955. (ռուս.)
  • Очерк литовского языка. М., 1955. (ռուս.)

Գրականություն նրա մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кузнецов П. С. Памяти М. Н. Петерсона // Вестник МГУ. Серия VII, филология, журналистика. 1963, № 3. — С. 91—94. (ռուս.)
  • Кочергина В. А. Профессор Михаил Николаевич Петерсон. — М., 1999. (ռուս.)
  • Кочергина В. А. Михаил Николаевич Петерсон // Научные доклады высшей школы: Филологические науки, 1970, 6. (ռուս.)
  • Кочергина В. А. Профессор Московского университета М. Н. Петерсон (1885—1962 г.) // Вопросы сравнительно-исторического изучения индоевропейских языков. Сборник памяти профессора М. Н. Петерсона. М., 1997. — ISBN 5-89209-149-X. — С. 8—13. (ռուս.)
  • Винокур Т. Г. Взгляды М. Н. Петерсона на социальную природу языка в современном освещении // Там же. — С. 14—23. (ռուս.)
  • Нецецкая И. Г. Литуанистическое наследие М. Н. Петерсона // Там же. — С.24—35. (ռուս.)
  • Рапова Г. И. Учение М. Н. Петерсона о частях речи в его отношении к предшествующей грамматической традиции // Там же. — С.36—45. (ռուս.)
  • Боровская М. Г. М. Н. Петерсон и преподавание иностранных языков // Там же. — С.46—53. (ռուս.)
  • Алпатов В. М.  Москва лингвистическая / Научный совет Российской Академии наук по изучению и охране культурного и природного наследия. — М.: Изд-во Института иностранных языков, 2001. — 104 с. — (Природное и культурное наследие Москвы). — ISBN 5-88966-028-4. — С. 25—29. (ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Петерсон Михаил Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Աղբյուրը[խմբագրել | խմբագրել կոդը]