Վռամ Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վռամ Հովսեփյան
Ծնվել է1925 մայիսի 15
ԾննդավայրԴաշտադեմ, Արագածոտնի մարզ
Վախճանվել էդեկտեմբերի 24, 1991(1991-12-24) (տարիքը 66)
Վախճանի վայրԴաշտադեմ, Արագածոտնի մարզ
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Վռամ Հովսեփյան Վիքիդարանում

Վռամ Միքայելի Հովսեփյան (մայիսի 15, 1925, գյուղ Ներքին Թալին (այժմ՝ գյուղ Դաշտադեմ, ՀՀ Արագածոտնի մարզ) - նոյեմբերի 24, 1991, գյուղ Դաշտադեմ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1958

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1925 թվականի մայիսի 15-ին ՀՀ Ներքին Թալին (այժմ՝ Դաշտադեմ) գյուղում։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին և պարգևատրվել է շքանշաններով։ 1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1955-1974 թվականներին Վռամ Հովսեփյանն աշխատել է «Հայգրքի» վարչությունում, Հայպետհրատում, «Մետաքսագործ» թերթի և «Պիոներ» ամսագրի խմբագրություններում, հանրապետական ժողովրդական ստեղծագործության տանը։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վռամ Հովսեփյանի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1950 թվականին «Գրական թերթում», առաջին գիրքը («Արագածի լանջից» խորագրով)՝ 1956 թվականին։ 1958 թվականից Վռամ Հովսեփյանն եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 17 գրքերի հեղինակ է։

Վռամ Հովսեփյանի գրեթե բոլոր, այդ թվում նաև՝ անտիպ ժողովածուների ու գրքերի մասին դրականորեն են արտահայտվել ժամանակի անվանի մտավորականները՝ Գուրգեն Մահարին, Հովհաննես Շիրազը, Համո Սահյանը և ուրիշներ։

Վռամ Հովսեփյանի ծնողներն ու ողջ ազգուտոհմը 1915 թվականին բռնագաղթվել էին Մշո Ծղակ գյուղից։ Խոսում և գրում էր Մշո բարբառով։ Վռամ Հովսեփյանի ստեղծագործությունների բնօրինակները դեռևս կենդանության օրոք պահպանության են վերցվել ՀՀ պետական կենտրոնական արխիվի թիվ 145 ֆոնդում։

Հովսեփյանի բանաստեղծությունները գրված են քնարական շնչով. հիմնական թեման սերն է։ Առավել ուշագրավ են «Արագածի լանջից» (1956), «Ծափ ու ծիծաղ» (1971), «Կանաչ մամուռ» (1975), «Տոհմածառ» (1980), «Կանաչ աշխարհ» (1985) ժող-ները, «Գուռգուռա» (1969) պոեմը։ Հովսեփյանի արձակի նյութը ժամանակակից կյանքն է («Տեղատարափ», 1984, պատմվածքներ, նովելներ, «Արևածագ», 1987, վիպակ, «Դիմանկար», 1988, ակնարկներ)։

Մահացել է երկարատև հիվանդությունից 66 տարեկանում՝ 1991 թվականի նոյեմբերի 24-ին։

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Վռամ Հովսեփյան
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png