Վոլդեմար Վալդմանիս
| Ծնվել է | սեպտեմբերի 16, 1905[1][2] |
|---|---|
| Ծննդավայր | Q24637137?, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] և Kosa Parish, Cēsis county, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
| Վախճանվել է | դեկտեմբերի 11, 1966[1][2] (61 տարեկան) |
| Մահվան վայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ[1][2] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | գրաֆիկական դիզայներ, նկարազարդող, բեմանկարիչ և հագուստ ձևագծող |
| Ուսուցիչ | Kārlis Baltgailis?[2] և Ուգա Սկուլմե[2] |
| Պարգևներ | |
| Անդամակցություն | Zal̦ā Vārna?[2] և Latvijas mākslinieku savienība?[2] |
| Ամուսին | Dagnija Amtmane?[2] |
| Ազգականներ | Teodors Amtmanis?[2] |
Վոլդեմար Վալդմանիս (լատիշ․՝ Voldemārs Valdmanis, սեպտեմբերի 16, 1905[1][2], Q24637137?, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] և Kosa Parish, Cēsis county, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 11, 1966[1][2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ[1][2]), խորհրդային և լատվիացի գծանկարիչ, բեմանկարիչ։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոլդեմար Վալդմանիսը ծնվել է 1905 թվականի սեպտեմբերի 16-ին, Տամբովի նահանգի Խորոշովկա գյուղում (այժմ` Լիպեցկի մարզի Լեբեդյանսկի շրջան)։ Եղբայրը նկարիչ Վիլիս Վալդմանիսն է (1906-1980)։
Ավարտել է Ցեսիսի գեղարվեստական համալսարանը (1924), սովորել է Ուգա Սկուլմեի գեղարվեստի արվեստանոցում (1924-1927)։
Աշխատել է Ազգային և Աշխատավորների թատրոնում որպես նկարչի օգնական (1928-1933), Լատվիայի ազգային թատրոնում (1933-1940), Ազգային թատրոնում (1941-1944), Դրամատիկական թատրոնում (1944-1946)` որպես գեղարվեստական դեկորատոր, եղել է Ռիգայի կինոստուդիայի գլխավոր նկարիչ (1946-1947), Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարանի տնօրեն (1940-1941)։
Եղելէ «Կանաչ ագռավ» գեղարվեստական միության, Լատվիայի նկարիչների միության անդամ (1944 թվականից)։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1963)։
Մահացել է 1966 թվականի դեկտեմբերի 11-ին, թաղված է Լենսոյ գերեզմանատանը[3]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցահանդեսների մասնակցել է 1928 թվականից։ Աշխատել ջրաներկով, զբաղվել է պաստառային արվեստով և գրքերի գծագրությամբ։
Առավել հայտնի բեմանկարչական աշխատանքներից են` Լատվիայի ազգային թատրոնի (Դրամատիկական թատրոն)` Իվան Տուրգենևի «Ազնվականի բույն» (1932), Վիլիս Լացիսի` «Ձկնորսի որդին» (1934), Եկաբ Զեյբոլտուի «Բունդուլսի խենթ պարոնները» (1935), Ուիլյամ Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք» (1936), Ռուդոլֆ Բլաումանիսի «Կրակի մեջ» (1940), Արվիդ Գրիգուլիսի «Ինչպես էին Գերպատերում պատմություն կերտում» (1946) պիեսների ձևավորումը։ Ազգային թատրոնում ձևավորել է Ռուդոլֆ Բլաումանիսի «Անառակ որդի» (1942), Վիլիս Լապենիեկսի «Մելանխոլիկ վալս» (1944) պիեսների բեմադրությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Valdmanis, Voldemārs, 1905-1966
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 Voldemārs Valdmanis (լատիշ.) — Literatūras, folkloras un mākslas institūts.
- ↑ Voldemārs Valdmanis // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Voldemārs Valdmanis. — Rīga, 1959.
- Māksla un arhitektūra biogrāfijās / Atb. red. A. Vanaga — Rīga, 2000. — 1. sēj.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Некролог В. Валдманиса(չաշխատող հղում)
|