Jump to content

Վլադիմիր Վորոշիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Վորոշիլով
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 18, 1930(1930-12-18)
ԾննդավայրՍիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էմարտի 10, 2001(2001-03-10) (70 տարեկան)
Մահվան վայրՊերեդելկինո, Մոսկվայի մարզ, Ռուսաստան կամ Մոսկվայի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան և  Ուկրաինա
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունլրագրող, նկարիչ, թատերական ռեժիսոր, հաղորդավար, հեռուստահաղորդավար և սցենարիստ
ԱմուսինՆատալյա Ստեցենկո
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԲորիս Կրյուկ
Ստորագրություն
Изображение автографа
 Vladimir Voroshilov Վիքիպահեստում

Վլադիմիր Յակովլևիչ Վորոշիլով (ռուս.՝ Влади́мир Я́ковлевич Вороши́лов, ծնված՝ Կոլմանովիչ[2][3], առաջին ամուսնության ժամանակ վերցրել է կնոջ ազգանունը[3][4], դեկտեմբերի 18, 1930(1930-12-18), Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 10, 2001(2001-03-10), Պերեդելկինո, Մոսկվայի մարզ, Ռուսաստան և Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային ռուս հեռուստատեսային գործիչ, թատերական ռեժիսոր և նկարիչ։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հեղինակ, ռեժիսոր և հաղորդավար, Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի ակադեմիկոս։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբների միջազգային միության նախագահ (1989֊2001)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Կոլմանովիչը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 18-ին ռացիոնալիզացման բյուրոյի պետ, ավելի ուշ՝ թեթև արդյունաբերության ժողկոմի գլխավոր ինժեներ Յակով Կոլմանովիչի (1908-1964) և կնոջ՝ Վերա Պելեխի (1910֊2002) ընտանիքում, որը տանը զբաղվում էր դերձակությամբ։ 1943 թվականին ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա։

Սովորել է Մոսկվայի գեղարվեստական միջնակարգ դպրոցում (ինքը Վորոշիլովն այն անվանում էր օժտված երեխաների դպրոց)[5], Էստոնական ԽՍՀ պետական գեղարվեստական ինստիտուտում (այժմ՝ Էստոնիայի գեղարվեստի ակադեմիա)։ Էստոնիայում սովորելու տարիներին դիպլոմային աշխատանքն էր՝ Ալեքսեյ Արբուզովի «Դեգերումների տարիներ» և Օլիվեր Գոլդսմիթի «Սխալների գիշեր» պիեսների դեկորացիաները և հանդերձանքը[6]։ Բացի այդ սովորել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի ստուդիա-դպրոցում (բեմադրական ֆակուլտետ) և Ռեժիսորական բարձրագույն դասընթացներում։ Վորոշիլովի դիպլոմային ներկայացումը Բարձրագույն դասընթացներում Վլադիմիր Բիլ-Բելոցերկովսկու պիեսի հիման վրա 1967 թվականին Ստավրոպոլի Մ․ Լերմոնտովի անվան դրամայի թատրոնում բեմադրված «Փոթորիկ» ներկայացումն էր[7]։

1955 թվականին Էստոնիայում ուսումն ավարտելուց հետո Վլադիմիր Վորոշիլովին ուղարկում են Գերմանիա, որտեղ աշխատում է Խորհրդային զորքերի թատերախմբի նկարիչ։

1955-1982 թվականներին Մոսկվայի առաջատար թատրոնների՝ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի, Փոքր թատրոնի, Օպերետի թատրոնի, Մ․ Երմոլովայի թատրոնի, Ստանիսլավսկու անվան և այլ թատրոնների նկարիչ-բեմադրիչն էր։ Աշխատել է որպես ռեժիսոր Ստավրոպոլի դրամայի թատրոնում, «Սովրեմեննիկ» թատրոնում և Տագանկայի թատրոնում։ Մեծ աղմուկով հեռացվել է Լենինի կողմսոմոլի անվան թատրոնից[8]։

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Վլադիմիր Վորոշիլովին հրավիրեցին հեռուստատեսություն, որտեղ սկսեց նկարահանել փաստագրական ֆիլմեր և հեռուստաներկայացումներ։

1969 թվականին Վորոշիլովն ստեղծեց իր առաջին խոշոր նախագիծը՝ «Աճուրդը», որը Կենտրոնական հեռուստատեսության առաջին խաղարկային հաղորդումներից մեկն էր ուղիղ եթերում։ Եթեր հեռարձակվեց 6 հաղորդում, այնուհետև այն հանվեց եթերից, իսկ Վորոշիլովը տեղափոխվեց արտահաստիքային աշխատակիցների ցանկ։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման առաջին տարիներին տիտրերում նույնիսկ չէր նշվում նրա ազգանունը․ հաղորդման խմբագիր Նատալյա Ստեցենկոն եթեր տրվող թղթերում գրում էր՝ «հաղորդավար չկա»։

1970-1972 թվականներին աշխատել է «А ну-ка, парни!» հաղորդման վրա։

1975 թվականի սեպտեմբերի 4-ին եթեր է հեռարձակվում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջին թողարկումը։

Հուշարձան Վ․ Վորոշիլովի գերեզմանի վրա Վագանկովյան գերեզմանոցում։

1990 թվականին եթեր դուրս եկավ «Բրեյն ռինգ» հեռուստախաղը, որի առաջին թողարկումները վարել է Վլադիմիր Վորոշիլովը։

1994 թվականին Վլադիմիր Վորոշիլովը դարձավ Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի առաջին 12 ակադեմիկոսներից մեկը։

2000 թվականի դեկտեմբերի 30-ին Վորոշիլովը վարեց իր վերջին հաղորդումը եթերում։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հետագա վարումը նա ցանկանում էր փոխանցել իր խորթ տղային՝ Բորիս Կրյուկին։

2001 թվականի մարտի 10-ին՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի ստեղծումից 25 տարի անց, Վլադիմիր Յակովլևիչը հեռացավ կյանքից։ Մահը վրա հասավ ժամը մոտ 17։00-ին ցրված կաթվածի արդյունքում մերձմոսկովյան Պերեդելկինո ավանի իր ամառանոցում։ Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի ունեցավ 2001 թվականի մարտի 13-ին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի նկարահանման հրապարակում՝ Նեսկուչնի այգում։ Վլադիմիր Վորոշիլովին թաղել են 15։00-ին Վագանկովյան գերեզմանոցում։

2001 թվականի հետմահու արժանացել է ՏԷՖԻ մրցանակի՝ «Ռուսական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար»։

2003 թվականին Վ․ Վորոշիլովի գերեզմանի վրա՝ Մոսկվայի Վագանկովյան գերեզմանոցում, տեղադրվել է հուշարձան՝ սև հղկված գրանիտից, որը խորհրդանշում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի սև արկղը։ Հուշարձանը կառուցվել է ճարտարապետ Նիկիտա Շանգինի նախագծով, որը 1981 թվականից մասնակցել է խաղին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնապես ամուսնացած է եղել 4 անգամ։ Առաջին երեք կանայք են Վորոշիլովան, Տատյանա Կուկարկինան[9], Մուզիկան (անունն անհայտ է)։ Վլադիմիր Վորոշիլովի վերջին պաշտոնական կինը՝ Նատալյա Ստեցենկոն, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի համահեղինակն է, «Игра-ТВ» հեռուստաընկերության գլխավոր տնօրենը։ Կյանքի վերջին տարիներին փաստացի ամուսնության մեջ էր Նատալյա Կլիմովայի հետ, սակայն Ստեցենկոյի հետ ամուսնությունը պաշտոնապես չէր խզել։ Խորթ որդին՝ Բորիս Կրյուկը (ծնվ․՝ 1966 թ․), Նատալյա Ստեցենկոյի որդին է։ Դուստրը՝ Նատալյա Վորոշիլովան (ծնվ․՝ 1997 թ․)[10], Նատալյա Կլիմովայից է։

Աշխատանքները հեռուստատեսությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1967 ֊ «Հիրոսիմա» (փաստագրական ֆիլմ) ֊ հեղինակ և ռեժիսոր,
  • 1967 ֊ «Արծաթագույն սնկային անձրև» (Վալերի Օսիպովի պիեսի հիման վրա գրված հեռուստաներկայացում) ֊ ռեժիսոր (գլխավոր դերում՝ Ալեքսանդր Մասլյակով),
  • 1968 ֊ «41 թվականի նամակներ» (փաստագրական ֆիլմ) ֊ սցենարի հեղինակ և ռեժիսոր,
  • 1968 ֊ «42 թվականի կտակը» (փաստագրական ֆիլմ) ֊ սցենարի հեղինակ և ռեժիսոր;
  • 1969֊1970 ֊ «Աճուրդ» (առաջին գովազդային շոուն) ֊ հեղինակ, ռեժիսոր և հաղորդավար ֊ Անատոլի Լիսենկոյի և Ռոման Սինիցինի հետ, եթեր է հեռարձակվել 6 թողարկում,
  • 1970 ֊ «Կոնտակտ» (առաջին հեռուստակամուրջները) ֊ ռեժիսոր;
  • 1970֊1973 ֊ «А ну-ка, парни!» ֊ հեղինակ, ռեժիսոր և հաղորդավար,
  • 1973 ֊ «Պատմություններ մասնագիտությունների մասին» (հաղորդումների շարք) ֊ հեղինակ, ռեժիսոր և հաղորդավար,
  • 1975֊2000 ֊ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» (հեռուստախաղ) ֊ հեղինակ, ռեժիսոր և հաղորդավար,
  • 1976 ֊ «Մեր կենսագրությունը․ 1946 թվական» (փաստագրական ֆիլմ) ֊ ռեժիսոր,
  • 1976 ֊ «Մեր կենսագրությունը․ 1947 թվական» (փաստագրական ֆիլմ) ֊ ռեժիսոր,
  • 1977 ֊ «Спринт для всех» (սպորտային խաղ) ֊ ռեժիսոր և հաղորդավար (Ալեքսանդր Մասլյակովի հետ), եթեր է հեռարձակվել 3 թողարկում,
  • 1978 ֊ «Դին Ռիդի հետ հանդիպումներից մեկը» ֊ ռեժիսոր,
  • 1990 ֊ «Բրեյն ռինգ» ֊ հեղինակ և հաղորդավար,
  • 1997 ֊ «Դատարանն է գալիս» ֊ հաղորդավար

Փաստագրական ֆիլմեր Վորոշիլովի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2002 ֊ «Վլադիմիր Վորոշիլով․ «Խաղը կյանքի փորձն է», ռեժիսոր՝ Եկատերինա Կալինինա, «Игра-ТВ» հեռուստաընկերություն
  • 2004 ֊ «Եթերի աստղերը. Վլադիմիր Վորոշիլով», ռեժիսոր՝ Դմիտրի Գրաչյով, «Плазма» հեռուստաընկերություն
  • 2006 ֊ «Մասնագիտությունը՝ հեռուստախաղ։ Փառքի կուլիսների ետևում», ռեժիսոր՝ Ալեքսեյ Տիխոմիրով, «Единая Медиа Группа» հեռուստաընկերություն
  • 2006 ֊ «Ինչպես հեռացան կուռքերը․ Վլադիմիր Վորոշիլով», ռեժիսոր՝ Դմիտրի Կուրժանով, «ДТВ» հեռուստաընկերություն
  • 2010 ֊ «Վլադիմիր Վորոշիլով․ «Խաղը կյանքի փորձն է», ռեժիսոր՝ Սերգեյ Ատամանով, «Профи-М» հեռուստաընկերություն
  • 2015 ֊ «Նախքան բվի առաջին ճիչը», ռեժիսոր՝ Իլյա Ուլյանով, «Контраст» հեռուստաընկերություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://persona.rin.ru/eng/view/f/0/19697/voroshilov,-vladimir-yakovlevich
  2. Московская энциклопедия. Том 1. Лица Москвы. Книга 1. А-З / Редактор: С. Шмидт. — М.: АНО ИЦ «Москвоведение», 2007. — С. 333. — ISBN 978-5-903633-02-9, 978-5-903633-01-2
  3. 3,0 3,1 Раззаков Ф. И. Владимир Ворошилов // Гибель советского ТВ. — М.: Эксмо, 2009. — 528 с. — 4000 экз. — ISBN 978-5-699-33296-0
  4. «Ворошилов Владимир Яковлевич — «Чтобы Помнили»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. Корин Феномен: «Что? Где? Когда?», стр․ 269
  6. Борис Бернштейн (май-июнь 2004). «Дальняя разминка». Мигдаль Times. Мигдаль Times.
  7. Саенко М. И. Перед главной премьерой // Советская культура : газета. —М., 1967. — № 97. — С. 3.
  8. Великий и ужасный Ворошилов
  9. Звезда фильма «Весна на Заречной улице» разбила семью
  10. Женщины Владимира Ворошилова сражаются за наследство

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր և հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ворошилов В. Я. «Заметки театрального художника». — М. : Советская Россия, 1978. — (Библиотечка «В помощь художественной самодеятельности», № 24).
  • Ворошилов В. Я. «Феномен игры». — М. : Советская Россия, 1982. — (Библиотечка «В помощь художественной самодеятельности», № 23).
  • Ряд статей о телевидении

Գրքեր Վ․ Վորոշիլովի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Феномен „Что? Где? Когда?“» / Сост. А. Корин. — М.: Эксмо, 2002. — 319 с. — 4100 экз. — ISBN 5-699-00978-7

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Վորոշիլով» հոդվածին։