Անատոլի Լիսենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Լիսենկո
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Մոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտ
Մասնագիտություն՝ լրագրող, ռեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, խմբագիր, հեռուստահաղորդավար և կինոռեժիսոր
Ծննդյան օր ապրիլի 14, 1937(1937-04-14)
Ծննդավայր Վիննիցա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր հունիսի 20, 2021(2021-06-20)[1] (84 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Թաղված Տրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Զավակներ Maryana Lysenko?
 
Պարգևներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Պատվո շքանշան Բարեկամության շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
ԽՍՀՄ պետական մրցանակ և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Անատոլի Գրիգորևիչ Լիսենկո (ռուս.՝ Анатолий Григорьевич Лысенко, ապրիլի 14, 1937(1937-04-14), Վիննիցա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 20, 2021(2021-06-20)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական հեռուստատեսային գործիչ, լրագրող, ռեժիսոր, պրոդյուսեր։ Ռուսաստանի վաստակավոր արտիստ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։ 2012 թվականի հուլիսի 18-ին նշանակվել է Ռուսաստանի Հանրային հեռուստատեսության գլխավոր տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Լիսենկոն ծնվել է 1937 թվականի ապրիլի 14-ին Վիննիցայում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը և Երկաթուղային տրանսպորտի ինժեներների հակամիութենական հեռակա ասպիրանտուրան[2]։

Խորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականից սկսել է աշխատել որպես երիտասարդական ծրագրերի արտահաստիքային հեղինակ ու վարող։

1968 թվականից աշխատում է Կենտրոնական հեռուստատեսության երիտասարդների համար նախատեսված ծրագրերի գլխավոր խմբագրությունում[2]։ Եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ[3]։

1986-1990 թվականներին եղել է Գլխավոր խմբագրության երիտասարդական ծրագրերի գլխավոր խմբագրի տեղակալ։

1987 թվականից ղեկավարել է «Վզգլյադ» ծրագիրը, որը մեծապես փոխել է ինչպես խորհրդային հեռուստատեսությունը, այնպես էլ՝ երկրի մթնոլորտը։

Անատոլի Լիսենկոն մեծ հեղինակություն էր վայելում կոլեկտիվում, այնպես, որ «Վերակառուցման բիթլներ» գրքում նշվում է, որ Վլադիսլավ Լիստևը Լիսենկոյին անվանում էր «Հայր»[4]։

Հետխորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1996 թվականներին եղել է Համառուսական պետական հեռուստատեսային և հեռարձակման ընկերության գլխավոր տնօրեն[2]։

1993 թվականի սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Բորիս Ելցինի կողմից, Ժողովրդական պատգամավորների և Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհուրդը լուծարելու մասին թիվ 1400 որոշումից հետո, ՎԳՏՌԿ Կառավարման մարմինը՝ Լիսենկոյի նախաձեռնությամբ ընդունել է Ելցինի գործողություններին անվերապահ աջակցության մասին հայտարարությունը[5]։

1996-2000 թվականներին աշխատել է որպես Մոսկվայի Կառավարության Հեռահաղորդակցության և լրատվամիջոցների կոմիտեի նախագահ։ Այս կարգավիճակով նա մասնակցել է «ТВ Центр» հեռուստաընկերության ստեղծմանը, 1997-2000 թվականներին եղել է «ТВ Центр» ԲԲԸ տնօրենների խորհրդի անդամ[6]։

2000-2001 թվականներին՝ «Ռոսկնիգա» դաշնային պետական միասնական ձեռնարկության ղեկավար։

2002 թվականի հոկտեմբերի 18-ից՝ հեռուստատեսության ու ռադիոյի միջազգային ակադեմիայի նախագահ[2][7][8]։

2003 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև 2004 թվականի օգոստոսի 7-ը ղեկավարել է «Առաջին ալիքի» «Երեկվա հաղորդումների ծրագիրը», որի արտադրությամբ զբաղվում էր «АТВ» ընկերությունը։

2005-2012 թվականներին եղել է «Սոբեսեդնիկ» թերթի սյունակագիր, հեռուստատեսային քննադատ[9][10]։

I կարգի, պաշտոնաթող, պետական խորհրդական[11]։

2011 թվականին հրատարակել է «TV. Ապրում ենք և ձայնագրության մեջ» հուշագրությունների գիրքը[12]։

Եղել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի մեդիահաղորդակցության ֆակուլտետի պրոֆեսոր։ 2013 թվականից հանդիսանում է լրատվամիջոցների ոլորտում Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակների շնորհման խորհրդի անդամ[13]։

Ռուսաստանի հանրային հեռուստաընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսի 18-ին ՌԴ Նախագահի հրամանագրով նա նշանակվել է «Ռուսաստանի Հանրային հեռուստատեսություն» շահույթ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն[14], որն իր աշխատանքը սկսել է 2013 թվականի մայիսի 19-ից[15][16]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Վալենտինա Լիսենկո Եֆիմովնան (ծնվել է 1943 թվականին) ինժեներ է։ Աղջիկը՝ Մարիանա Լիսենկո Անատոլևնան (ծնվել է 1970 թվականին) բժիշկ է։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (2011 թվականի նոյեմբերի 16)[17]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2006 թվականի նոյեմբերի 27)[18]
  • Պատվո շքանշան (2016 թվականի մայիսի 12)[19]
  • Բարեկամության շքանշան (1996 թվականի մայիսի 8)[20]
  • Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1999 թվականի մայիսի 7)[21]
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1978 թվական)՝ «Մեր կենսագրությունը» (1977) հեռուստատեսային վավերագրական ֆիլմի սցենարի համար
  • Ռուսաստանի Դաշնության Կառավարության մրցանակ, 2014 թվականին զանգվածային լրատվական միջոցների ոլորտում ԶԼՄ-ների զարգացման անձնական ներդրման համար[22]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 The Moscow Times / H. Amos, M. Berdy, M. FishmanAlexander Gubsky, 1992. — ISSN 1563-6275
  2. 2,0 2,1 2,2 2,3 Атлас медиаменеджеров Лысенко Анатолий Григорьевич(չաշխատող հղում)
  3. Как Листьев бросил пить и почему Ханга стала чукчей // Կոմսոմոլսկայա պրավդա : газета. — 2011. — № 172-д (25789).
  4. «TVlution // Первый канал». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 16-ին.
  5. Доклад Комиссии Государственной Думы Федерального Собрания Российской Федерации по дополнительному изучению и анализу событий, происходивших в Москве 21 сентября — 5 октября 1993 года
  6. «Анатолий Лысенко, член совета директоров "ТВ Центра": лицензирование на коммерческой основе идеологически опасно». Коммерсантъ. 1998 թ․ հունիսի 4. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «В Москве создаётся Международная академия телевидения и радио». Сайт «ТВ Дайджест» — Архив новостей. 2002 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  8. Академики в теле «Российская газета» № 4814 от 17 декабря 2008 г.
  9. «Газета "Собеседник" начинает сотрудничество с известным тележурналистом Анатолием Лысенко». MediaGuide. 2006 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  10. «Анатолий Лысенко: Света из Иваново - символ телевидения будущего». Собеседник. 2012 թ․ հուլիսի 24.
  11. Анатолий Лысенко на прощании с А. Н. Шиловой
  12. книга мемуаров «ТВ живьем и в записи»
  13. «Распоряжение Правительства Российской Федерации от 26 августа 2013 года № 1504-р» (PDF). Официальный сайт Правительства Российской Федерации — Об утверждении состава Совета по присуждению премий Правительства Российской Федерации в области средств массовой информации. 2013 թ․ օգոստոսի 28. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  14. Указ Президента Российской Федерации от 18 июля 2012 года № 1020 «О генеральном директоре автономной некоммерческой организации „Общественное телевидение России“»
  15. «Первый эфир Общественного телевидения запланирован на 19 мая 2013 года — Новости — Татьянин День». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  16. «Общественное телевидение России начнет вещание в мае 2013 года // Российская газета — Общественное телевидение России начнет вещание в мае 2013 года». Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  17. Указ Президента Российской Федерации от 16 ноября 2011 года № 1493
  18. Указ Президента Российской Федерации от 27 ноября 2006 года № 1315
  19. Указ Президента Российской Федерации от 12 мая 2016 года № 219 «О награждении государственными наградами Российской Федерации»
  20. Указ Президента Российской Федерации от 8 мая 1996 года № 683
  21. Указ Президента Российской Федерации от 7 мая 1999 года № 560
  22. «Поздравляем коллег с присуждением премий Правительства Российской Федерации 2014 года в области массовой информации». Союз журналистов России — События. 2014 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Додолев, Евгений Юрьевич|Додолев Е. «Взгляд» — битлы перестройки. — М.: Зебра Е, 2011. — ISBN 978-5-470001-72-6
  • Додолев Е. The Взгляд. — М.: Алгоритм, 2013. — 240 с. — ISBN 978-5-4438-0344-9
  • Додолев Е. Лиsтьев. Поле чудес в стране дураков. — М.: Рипол-классик, 2014. — 450 с. — ISBN 978-5-4438-0260-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Լիսենկո» հոդվածին։