Վլադիմիր Կարպենկո
Վլադիմիր Կարպենկո | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1926 |
Ծննդավայր | Զիմովնիկի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 1, 2005 (79 տարեկան) |
Վախճանի վայր | Վոլգոդոնսկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ և Ռոստովի գեղարվեստի ուսումնարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ |
Վլադիմիր Վասիլևիչ Կարպենկո (ռուս.՝ Владимир Васильевич Карпенко, փետրվարի 19, 1926, Զիմովնիկի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 1, 2005, Վոլգոդոնսկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող։ 1962 թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Կարպենկոն ծնվել է 1926 թվականի փետրվարի 19-ին Ռոստովի մարզի Զիմովնիկի շրջանի Զիմովնիկի ավանում՝ կոշկակարի ընտանիքում։
1943 թվականի ապրիլից մինչև 1944 թվականի ապրիլը որպես զենիթային զորքերի հրամանատար կռվել է Կենտրոնական ճակատում։ Վիրավորվել է։
Հոսպիտալից հետո շարունակել է կրթությունը 9-րդ դասարանում՝ Զիմովնիկիում։ Հենց այստեղ էլ գրել է իր անդրանիկ վեպը՝ «Աշնանախոտը», որն ավելի ուշ դիպլոմային աշխատանքը դարձավ և հրապարակվեց։
1948-53 թվականներին սովորել է Մ. Բ. Գրեկովի անվան Ռոստովի գեղարվեստի ուսումնարանում։
1953 թվականից որպես նկարչության և գծագրության ուսուցիչ է աշխատել Աստրախանի տեխնիկումներում և միջնակարգ դպրոցում։
1954-60 թվականներին սովորել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։
1962 թվականին հրավիրվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Աստրախանի կոմիտե՝ որպես տպագրության ու մշակույթի հրահանգիչ։ Նույն թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է։
1971 թվականին ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության կողմից կանչվել է Մոսկվա՝ որպես տպագրության խորհրդատու։
1981 թվականին վերադարձել է Ռոստովի մարզ ու և ապրել Վոլգոդոնսկ քաղաքում
Մահացել է 2005 թվականի մայիսի 1-ին։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006 թվականի փետրվարի 17-ին № 9 գրադարանում բացվել է հեղինակի հուշատախտակը[1]։
- 2006 թվականից Վոլգոդոնսկում անցկացվում է Կարպենկոյի անվան գրականության ամենամյա մրցույթ[2]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Աշնանախոտ»՝ Աստրախան, 1963
- «Աշնանախոտ»՝ Մոսկվա, 1965
- «Աշնանախոտ»՝ Վոլգոգրադ, 1967
- «Ամպերը գնում են դեպի քամին»՝ Սարատով, 1972
- «Աշնանախոտ»՝ Սարատով, 1973
- «Շչորս»՝ Մոսկվա, 1974
- «Աշնանախոտ»՝ Մոսկվա, 1976
- «Կոմկոր Դումենկո»՝ Սարատով, 1976
- «Ամպերը գնում են դեպի քամին»՝ Մոսկվա, 1977
- «Կարմիր գեներալը»՝ Մոսկվա, 1978
- «Վախճան»՝ Մոսկվա, 1984
- «Ամպերը գնում են դեպի քամին»՝ Դոնի Ռոստով, 1977
- «Կարմիր գեներալը»՝ Մոսկվա, 1991
- «Ամպերը գնում են դեպի քամին»՝ Մոսկվա, 1991
- «Վրանգելը Ղրիմում»՝ Մոսկվա, 1995
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ЦБС Волгодонска»։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-04-ին։ Վերցված է 2019-09-06
- ↑ Информационный портал «Литературные новости»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Страничка о Владимире Карпенко на сайте ЦБС Волгодонска Archived 2019-09-04 at the Wayback Machine.
|
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Մայիսի 1 մահեր
- 2005 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Խորհրդային գրողներ
- Ռուս գրողներ
- Ռուսաստանի գրողների միության անդամներ
- 20-րդ դարի ռուս գրողներ