Վլադիմիր Զագորսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Զագորսկի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1883(1883-01-15)
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 25, 1919(1919-09-25)[1] (36 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ՌԽՖՍՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Վլադիմիր Միխայլովիչ Զագորսկի (ռուս.՝ Влади́мир Миха́йлович Заго́рский, իսկական անունը՝ ռուս.՝ Вольф Ми́хелевич Лубо́цкий, հունվարի 15, 1883(1883-01-15), Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 25, 1919(1919-09-25)[1], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1]), հեղափոխական, կուսակցական գործիչ, ՌԿ(բ)Կ Մոսկվայի կոմիտեի քարտուղար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զագորսկին հեղափոխական ուղին սկսել է Նիժնի Նովգորոդում։ Յակով Սվերդլովի հետ տարածում էր թռուցիկներ, ձեռք էր բերում տպատառեր, եղել է պրոպագանդիստ բանվորական խմբակներում։ 1902 թվականի մայիսմեկյան ցույցին մասնակցելու համար Զագորսկին դատապարտվել մշտական բնակության Ենիսեյի նահանգում. փախուստի փորձի համար պատժամիջոցը դարձրեցին ավելի դաժան, կարգադրելով աքսորի 12 տարին անցկացնել Յակուտիայի նահանգում։ Բայց նա աքսորից փախել է։

1905 թվականին Զագորսկին վերադարձել է Մոսկվա, մասնակցել դեկտեմբերյան զինված ապստամբությանը։ Նա ստեղծում էր բանվորական դրուժինաներ, մասնակցում էր «Իզվեստիա մոսկովսկոգո սովետա»-ի հրատարակմանը, մարտնչում էր բարիկադներում Պիմենովսկայա փողոցի շրջանում, այնուհետև Պրեսնյայում։ Ապստամբության պարտությունից հետո ընդհատակյա աշխատանքը շարունակում էր Մոսկվայում։ 1908 թվականին, ազատվելով ոստիկանության հետապնդումից, տարագրվել է Լոնդոն։ 1910 թվականին անլեգալ վերադարձել է Սարատով. մատնվում, ապա փախնում Լայպցիգ. մասնակցել է ՌՍԴԲԿ Պրահայի կոնֆերանսի նախապատրաստմանը, կատարել բոլշևիկյան կենտրոնի առաջադրանքները։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական իշխանությունները ներկալում են Զագորսկուն։ Չնայած դժվարություններին, նա ընկերների հետ պրոպագանդիստական աշխատանք է տանում ռուս ռազմագերիների շրջանում։ Բրեստի հաշտությունը կնքելուց հետո Զագորսկին նշանակվում է Բեռլինում ՌԽՖՍՀ դեսպանության առաջին քարտուղար։ 1918 թվականի հունիսին ՌԿ(բ)Կ ԿԿ-ն աշխատանքի համար նրան ետ կանչեց Մոսկվա, որտեղ նա շուտով ընտրվում է կուսակցության Մոսկվայի կոմիտեի քարտուղար։ Զագորսկին կազմավորում Է կարմիր բանակի ջոկատներ, զբաղվում թիկունքի ամրացմամբ, շաբաթօրյակների կազմակերպմամբ։ 1919 թվականի սեպտեմբերի սկզբին, երբ դենիկինյանները մոտենում էին Մոսկվային, Զագորսկին Ֆելիքս Զերժինսկու հետ գլխավորում էր պաշտպանության քաղաքային կոմիտեն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Загорский Владимир Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Ալեքսեյ Աբրամով, Կրեմլի պատի մոտ, Ե., Հայաստան, 1982, էջ 121-122։