Վլադիմիր Գոդար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Գոդար
Բնօրինակ անունսլովակ.՝ Vladimír Godár
Ծնվել էմարտի 16, 1956(1956-03-16)[1][2] (63 տարեկան)
Բրատիսլավա, Չեխոսլովակիա
ԵրկիրFlag of Slovakia.svg Սլովակիա
Ժանրերսիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, մանկավարժ և երաժշտագետ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԿոմենսկու անվան համալսարան
ԼեյբլECM Records?
ԿրթությունKonzervatórium v Bratislave?
Կայքvladimirgodar.wz.cz

Վլադիմիր Գոդար (սլովակ.՝ Vladimír Godár, մարտի 16, 1956(1956-03-16)[1][2], Բրատիսլավա, Չեխոսլովակիա), սլովակ կոմպոզիտոր, ով աշխատում է ժամանակակից դասական երաժշտության բնագավառում ու ստեղծում երաժշտություն ֆիլմերի համար: Հայտնի է նաև չեխ ջութակահար, երգիչ ու կոմպոզիտոր Իվա Բիտովայի հետ իր համագործակցությամբ: Վլադիմիր Գոդար հեղինակել, խմբագրել ու թարգմանել է երաժշտության պատմությանը նվիրված գրքեր: Զբաղվել է սլովակ կոմպոզիտոր Յան Լևոսլավ Բելլայի ստեղծագործության ժողովրդականացմամբ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Գոդարը ծնվել է 1956 թվականի մարտի 16-ին Բրատիսլավայում: Սովորել է երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում, կոմպոզիցիայի մասնավոր դասեր առել: 1971 թվականից մինչև 1975 թվականը սովորել է Բրատիսլավայի կոնսերվատորիայում, սովորել է կոմպոզիցիա Յուրի Պոսպիշիլի մոտ և դաշնամուր՝ Մարիա Մասարիկովայի մոտ: 1979 թվականից Վլադիմիր Գոդարը աշխատել է որպես խմբագիր Opus-ի երաժշտական գրքերի բաժնում: 1985 թվականից մինչև 1991 թվականը եղել է Կատարողական արվեստի բարձրագույն դպրոցի կոմպոզիցիայի ամբիոնի դասախոս: 1988-1989 թվականներին սովորել է Վիեննայի երաժշտության ու կատարողական արվեստի համալսարանում: 1992-1996 թվականներին աշխատել է Սլովակիայի գիտությունների ակադեմիային կից Երաժշտագիտության ինստիտուտում: 1993 թվականին Վլադիմիր Գոդարը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն երաժշտագիտությունից:

1997 թվականից Վլադիմիր Գոդարը եղել է Բրատիսլավայի Կոմնսկու անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի գեղագիտության ամբիոնի դասախոս: 2011 թվականից մինչև 2015 թվականը նա եղել է Բրատիսլավայի Կատարողական արվեստի բարձրագույն դպրոցի կոմպոզիցիայի ու դիրիժորության ամբիոնի դասախոս:

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Գոդարի ստեղծագործությունը քիչ հայտնի է Սլովակիայի սահմաններից դուրս: Նրա ստեղծագործությունների մեծ մասը թողարկվել է «Slovart Music» լեյբլով: Նրա ստեղծագործությունների շարքում է թավջութակի համար մեծ սոնետը, որ նվիրված է Վիկտոր Շկլովսկու հիշատակին:

2001 թվականին Վլադիմիր Գոդարն արժանացել է Ժորժ Դելերյուի մրցանակի «Բնանկար» ֆիլմի երաժշտության համար[3]: 2006 թվականին նա ստացել է Սլովակիայի Բյուրեղապակե թև ազգային մրցանակ երաժշտության բնագավառում[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Czech National Authority Database
  3. «Gand : Les vainqueurs du Prix G.Delerue»։ georges-delerue.com։ 20 October 2007։ Վերցված է 10 December 2016 
  4. Բյուրեղապակե թև մրցանակի կայքը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]