Jump to content

Վլադաս Շիմկուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադաս Շիմկուս
լիտ.՝ Vladas Šimkus
Ծնվել էհոկտեմբերի 15, 1936(1936-10-15)[1][2]
Վախճանվել էսեպտեմբերի 6, 2004(2004-09-06)[2] (67 տարեկան)
Վախճանի վայրՎիլնյուս, Լիտվա
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ և գրող
Լեզուլիտվերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լիտվա
ԿրթությունՎիլնյուսի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ«Ամենագեղեցիկ վայրկյանը» („Gražiausioji sekundė“, 1960)
«Ափի ուրվագիծը» (լիտ.՝ „Kranto kontūrai“, 1963)
«Երկաթ ու արծաթ» (լիտ.՝ „Geležis ir sidabras“, 1968)
«Փախստական մեղուները» (լիտ.՝ „Bitės pabėgėlės“, 1973)
Վլադաս Շիմկուս Վիքիդարանում

Վլադաս Շիմկուս (լիտ.՝ Vladas Šimkus, 15 հոկտեմբերի, 1936, Յուցյայ, Կելմեի շրջան, Լիտվա — 6 սեպտեմբերի, 2004, Վիլնյուս), լիտվացի բանաստեղծ, գրաքննադատ, թարգմանիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադաս Շիմկուսը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 15-ին Լիտվայի Կելմեի շրջանի Յուցյայ գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Կելմեում։ Դեռ դպրոցում սովորելու տարիներին՝ 1957 թվականին, սկսել է հրատարակել իր առաջին բանաստեղծությունները։ 1956-1961 թվականներին սովորել է Վիլնյուսի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում, որտեղ սովորել է լիտվերեն ու լիտվական գրականություն։

Համալսարանում ուսումն ավարտելուց հետո աշխատել է Կլայպեդայի ձկնորսական բազայում։ 1962-1965 թվականներին աշխատել է «Յանումո գրյատոս» (լիտ.՝ „Jaunimo gretos“, «Երիտասարդների շարքերը») երիտասարդական ամսագրի, Լիտվայի գրողների միության «Լիտերատուրա իր մյանաս» (լիտ.՝ „Literatūra ir menas“, «Գրականություն և արվեստ») շաբաթաթերթի, «Շվիտուրիս» (լիտ.՝ „Švyturis“, «Փարոս») ամսագրի խմբագրություններում, 1966 թվականից՝ Լիտվայի գրողների միության «Պյարգալե» (լիտ.՝ „Pergalės“, «Հաղթանակ») ամսագրի խմբագրույթյունում, 1991-1997 թվականներին՝ Լիտվայի գրողների միության «Մյատայ» (լիտ.՝ „Metai“) ամսագրի խմբագրությունում։ Այս աշխատանքը Վլադաս Շիմկուսին օգնում է դառնալ քնարերգության ու չափածո ստեղծագործությունների թարգմանությունների հիանալի խմբագիր[3]։

1960 թվականին լույս է տեսել Վլադաս Շիմկուսի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ամենագեղեցիկ վայրկյանը» („Gražiausioji sekundė“1963 թվականից եղել է Լիտվայի գրողների միության անդամ։

Գրական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադաս Շիմկուսը հրատարակել է մի շարք գրքեր՝ «Ափի ուրվագիծը» (լիտ.՝ „Kranto kontūrai“, 1963), «Երկաթ ու արծաթ» (լիտ.՝ „Geležis ir sidabras“, 1968), «Փախստական մեղուները» (լիտ.՝ „Bitės pabėgėlės“, 1973), ինչպես նաև «Իջիր, երկինք, երկրի վրա» (լիտ.՝ „Nusileisk, dangau, ant žemės“, 1982) բանաստեղծությունների ժողովածուն։

Վլադաս Շիմկուսը համեմատաբարա քիչ գիրք է հրատարակել, սակայն իր ստեղծագործությամբ նշանակալի ազդեցություն է թողել լիտվական քնարերգության զարգացման վրա։

Վլադս Շիմկուսը համագործակցել է լիտվական բազմաթիվ թատրոնների հետ, որոնց համար թարգմանել է պիեսներ, մյուզիքլներ, օպերաների լիբրետոներ ու օպերետներ։

Վլադաս Շիմկուսը լիտվերեն է թարգմանել Ալեքսանդր Պուշկինի, Ադամ Միցկևիչի, Անդրեյ Վոզնեսենսկու, Սեմյոն Կիրսանովի, Վլադիմիր Լուգովսկոյի, Բերտոլդ Բրեխտի, Շանդոր Վյորեշի, Ալեքսանդր Չակսի, Հայնրիխ Հայնեի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Ֆրիդրիխ Շիլլերի, Վոլֆգանգ Գյոթեի և այլ բանաստեղծների ստեղծագործություններ։

Վլադաս Շիմկուսի բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, բուլղարերեն, հունգարերեն, լատվիերեն, մոլդովերեն, գերմաներեն, լեհերեն, ռուսերեն, չեխերեն։

Բանաստեղծությունների ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gražiausia sekundė։ eilėraščiai. Vilnius։ Valstybinė grožinės literatūros leidykla, 1960.
  • Kranto kontūrai։ eilėraščiai. Vilnius։ Valstybinė grožinės literatūros leidykla, 1963.
  • Geležis ir sidabras eilėraščiai. Vilnius։ Vaga, 1968.
  • Bitės pabėgėlės։ satyriniai eilėraščiai. Vilnius։ Vaga, 1973.
  • Nusileisk, dangau, ant žemės։ eilėraščiai. Vilnius։ Vaga, 1982.

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • L. Matynovas. Poezija. Vilnius։ Vaga, 1964.
  • A. Voznesenskis. Poezija. Vilnius։ Vaga, 1965.
  • A. Jožefas. Poezija. Vilnius։ Vaga, 1972.
  • Š. Verešas. Poezija. Vilnius։ Vaga, 1972.
  • A. Čakas. Poezija. Vilnius։ Vaga, 1972.
  • Vladimiras Lugovskojus. Amžiaus vidurys. Vilnius։ Vaga, 1977.
  • Christas Botevas. Kalnai dainuoja haidukų dainą. Eilėraščiai. Vilnius։ Vaga, 1979.
  • Bertoltas Brechtas. Eilėraščiai. Vilnius։ Vaga, 1986.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Шимкус Владас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Վլադաս Շիմկուս». Rašytojai.lt. Rašytojai.lt. Literatūros Kultūros Platforma. 2007. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dagytė, Emilija; Straukaitė, Danutė. Šimkus Vladas // Tarybų Lietuvos rašytojai. Biografinis žodynas. — Vilnius: Vaga, 1975. — С. 41—42. — 190 с. — 30 000 экз.
  • В. Галинис, В. Кубилюс, Й. Ланкутис, Р. Пакальнишкис. Литература на современном этапе // История литовской литературы / Й. Ланкутис, ред.. — Vilnius: Vaga, 1977. — С. 725—820. — 959 с. — 5000 экз.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադաս Շիմկուս» հոդվածին։