Վիտորե Պիզանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիտորե Պիզանի
իտալ.՝ Vittore Pisani
Ծնվել էփետրվարի 23, 1899(1899-02-23)[1][2]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[3]
Մահացել էդեկտեմբերի 22, 1990(1990-12-22)[1][2] (91 տարեկանում)
Մահվան վայրԿոմո, Լոմբարդիա, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրUniversity of Cagliari, Ֆլորենցիայի համալսարան և Միլանի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Ֆելտրինելի մրցանակ

Վիտորե Պիզանի (անգլ.՝ Pisani), ծնվել է 1899 թվականի փետրվարի 23-ին, Հռոմում), իտալացի լեզվաբան, հնդեվրոպական և ընդհանուր լեզվաբանության մասնագետ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հռոմի (1922) համալսարանը։ 1933-1935 թվականներին՝ Ֆլորենցիայի համալսարանի պրիվատդոցենտ, Կալյարիի (1935-1938) և Միլանի (1938-1969) համալսարանների պրոֆեսոր, Լոմբարդո ակադեմիայի անդամ և Լինցեի ազգային ակադեմիայի թղթակից անդամ։

Զբաղմունքներ և ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել է հնդեվրոպական և ռոմանական լեզվաբանության խնդիրներով («Հնդեվրոպական լեզվի նախապատմության ուսումնասիրություն», 1933, «Հնդեվրոպաբանություն և աշխարհագրական լեզվաբանություն», 1939, «Հնդեվրոպական լեզվաբանության ներածություն», 1962)։ Ունի արժեքավոր ուսումնասիրություններ հնդեվրոպական լեզվաբանության և գրականության վերաբերյալ «Հայերենի ավանդ» (1934), «Հայկականք» (1934), «Հայերենի հնչյունաբանության ուսումնասիրություն» (1950-1951) և այլ հայերենագիտական ուսումնասիրություններում շոշափել է բազմաբնույթ հարցեր։ Պիզանին առանձնակի ուշադրություն է դարձրել իտալական լեզուների (ֆալիսկերեն, ումբրերեն, օսկերեն և այլն), ինչպես նաև հունարենի, լատիներենի ուսումնասիրմանը, իտալերենի ծագումնաբանությանը և պատմահամեմատական քննությանը («Լեզվաբանության պատմության ուրվագծեր», 1959, «Լատիներենի պատմահամեմատական քերականություն», 1962, «Ծագումնաբանություն։ Պատմություն։ Խնդիրներ։ Տեսություն», 1967, «Լեզուներ ու մշակույթներ», 1969, «Հունարենի պատմության ձեռնարկ», 1972 և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 292 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]