Ումբրերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ումբրերեն, ումբրերի լեզուն։ Մոտիկ բարբառներ վոլերի լեզվի և օսկերենի հետ ումբրերենը կազմում է հնդեվրոպական լեզվաընտանիքի իտալական ճյուղի օսկումբրական խումբը՝ հակադրվելով լատինաֆալիսկյանին։ Խոսվել է Ումբրիայի տարածքում։ Ներկայանում է կարճ արձանագրություններով (ավելի քան աասը) և Իգուվիում (այժմ՝ Գուբբիո) քաղաքում հայտնաբերված յոթ բրոնզե սալիկներով, որոնք Իտալիայի տարածքում ամենից ընդարձակ լեզվական հուշարձաններն են (մոտ 5000 բառ, մ․թ․ա․ 4-1-ին դարեր), բացառությամբ լատինականների և էարուսկյանների։ 1-4-րդ սալիկները և 5-րդ սալիկի մի մասը գրված է էտրուսկյանից սերած այբուբենով, մնացածը՝ լատինականով։ Ումբրերենի առանձնահատկություններից են՝ հնդեվրոպական երկբարբառների մենաբարբառացումը, ղադասությունը (ռոտացիզմը), վերջնահանգ բաղաձայնների մեծ մասի անկումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։