Վիսենտե Լոմբարդո Տոլեդանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիսենտե Լոմբարդո Տոլեդանո
իսպ.՝ Vicente Lombardo Toledano
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1894(1894-07-16)[1]
ԾննդավայրՊուեբլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էնոյեմբերի 16, 1968(1968-11-16)[1] (74 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փիլիսոփա, համալսարանի դասախոս, փաստաբան և արհմիութենական գործիչ
ԱշխատավայրՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Զբաղեցրած պաշտոններՄեքսիկայի պատգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունPopular Socialist Party? և Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Vicente Lombardo Toledano Վիքիպահեստում

Վիսենտե Լոմբարդո Տոլեդանո (իսպ.՝ Vicente Lombardo Toledano, հուլիսի 16, 1894(1894-07-16)[1], Պուեբլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - նոյեմբերի 16, 1968(1968-11-16)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի կոմունիստ քաղաքական գործիչ։

1926-1928 թվականներին և 1964 թվականից եղել է Կոնգրեսի պատգամավոր։ 1930-ական թվականների սկզբներից հիմնադրել է մեքսիկական ազգային մի շարք արհմիություններ։ 1936-1940 թվականներին եղել է Մեքսիկայի աշխատավորների կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար, 1938-1963 թվականներին՝ Լատինական Ամերիկայի աշխատավորների կոնֆեդերացիայի նախագահ, 1945-1965 թվականներին՝ ԱՀՖ փոխնախագահ, Մեքսիկայի սոցիալիստական ժողովրդական կուսակցության (ՄՄԺԿ, հիմնվել է 1948 թվականին) հիմնադիրն ու գաղափարախոսը։ Մեքսիկայում խաղաղության կողմնակիցների Ազգային կոմիտեի, 1950 թվականից՝ Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։

Հեղինակ է քաղաքական և սոցիալական հարցերին նվիրված աշխատությունների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 656
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսենտե Լոմբարդո Տոլեդանո» հոդվածին։