Jump to content

Վիոլանտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիոլանտա
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան[1]
տարիմոտ 1510[1]
բարձրություն65 սանտիմետր
լայնություն51 սանտիմետր
ստեղծման վայրՎենետիկ
ստեղծման երկիր Իտալիա
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց և Բարձր վերածնունդ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[2] և poplar panel?[1]
գտնվում էԱրվեստի պատմության թանգարան[3]
հավաքածուԱրվեստի պատմության թանգարան
սեփականատերԼեոպոլդ Վիլհելմ Ավստրիացի[4], Bartolomeo della Nave?[4] և Արվեստի պատմության թանգարան[4]
հիմնական թեմաViolante Negretti?
կայք
Ծանոթագրություններ
 Violante (Titian) Վիքիպահեստում

Վիոլանտա (իտալ.՝ Violante), դասական ավանդույթի համաձայն՝ Տիցիանի վաղ շրջանի սիրուհին և բնորդուհին, նկարիչ Պալմա Ավագի դուստրը[5], որի անվան հետ է կապվում Տիցիանի կամ Պալմա Ավագի վրձնին վերագրվող հայտնի վենետիկյան ոսկեհեր գեղեցկուհու նկարը («Violante (La Bella Gatta)») ։

Այնուամենայնիվ չկա ապացույցը, որ Պալման, որը մահացել է ամուրի, ունեցել է երեխաներ (ի դեպ, այլ վկայություններով նա ունեցել է երեք աղջիկ[6])։ Ենթադրվում է, որ Վիոլանտան պարզապես հայտնի բնորդուհի է եղել Վենետիկում և նրա դիմագծերը կարելի է հայտնաբերել երկու նկարիչների կտավներում էլ։

Վիեննայում գտնվող նրա անունը կրող նկարը վերագրվում է Տիցիանի վրձնին (վաղ շրջան) կամ Պալմա Ավագին, որը նույնպես նկարում էր վենետիկյան գեղեցկուհիների կերպարները։ Այնուամենայնիվ, նկարի ճշգրիտ հեղինակին որոշել չի հաջողվում, չնայած այսօր գիտնականները հակված են այն կարծիքին, որ հեղինակը Տիցիանն է։ Վիեննական «Վիոլանտան» մեծ փառք էր վայելում ու ակտիվ կրկնօրինակվել է Նոր ժամանակներում։

Պալմայի նկարների ցանկի մեջ, որոնց համար, հնարավոր է, կեցվածք է ընդունել այն կինը, որը պատկերված է «Վիոլանտայում», մտնում են «La Bella» (Տիսեն-Բորնեմիսի թանգարան), «Ֆլորա» (Ազգային պատկերասրահ), «Կանաչ զգեստով կինը», «Կապույտ զգեստով կինը» (1512—1514, երկուսն էլ Վիեննայում), «Սուրբ ընտանիքում սրբերի հետ» նկարի մեջ Սուրբ Եկատիրինայի կերպարները (1512—1514, Դրեզդեն) և այս շրջանի մի ամբողջ շարք այլ կրոնական բովանդակության կտավներ[7]։

Համաձայն գիտնականների կարծիքի՝ այդ բնորդուհին հանդես է գալիս Տիցիանի մեկ այլ հայտնի կտավում՝ «Վակխանալիում» (Պրադո), մանուշակներով կնոջ կերպարում։ Համաձայն որոշ վարկածների՝ բնորդուհի է եղել ոչ թե Վիոլանտան, այլ Չեչիլիան, Տիցիանի մեկ այլ, արդեն փաստացի սիրուհի, որը 1525 թվականին ունեցել է նրանից երկու որդի և ում հետ նա ամուսնացել է[8]։

Տիցիանական աշխատանքների շարքում Վիոլանտայի պատկերով նկարներ են համարվում նաև «Սուրբ Բրիգիտան» (Մադրիդ)[9], Ֆլորան (Ուֆֆիցի), «Երկնային և երկրային սեր» (Հռոմ, Բորգեզե պատկերասրահ), «Սալոմե» (Հռոմ, Դորիա-Պամֆիլի պատկերասրահ) և հիանալի «Կինը հայելու առաջ» (Փարիզ, Լուվր) կտավները։ Կա կարծիք, որ «Սալոմեում» Տիցիանը պատկերել է ինքն իրեն Հովհաննես Մկրտչի կերպարով, որի կտրված գլուխը սկուտեղի վրա պահում է գեղեցկուհի Սալոմեն[10]։

Գրական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www.khm.at/de/object/52d2752b15/
  2. https://rkd.nl/explore/images/218938
  3. https://www.khm.at/objektdb/detail/1932/
  4. 4,0 4,1 4,2 https://www.khm.at/objektdb/detail/1932
  5. James Northcote. The life of Titian: with anecdotes of the distinguished persons of …, Volume 2
  6. Penny magazine of the Society for the diffusion of useful knowledge, Volume 14
  7. «Raichel Le Goff. Venetian Portraiture 1475—1575. MISTRESSES AND COURTESANS. A discussion of the erotic appeal of the so-called Belle Donne portraits concentrating on the works of Palma Vecchio and Titian». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  8. Bellini, Giorgione, Titian, and the Renaissance of Venetian painting
  9. Richard Ford Heath. Titian
  10. А. Махов. Жизнь и творчество Тициана