Երկնային և երկրային սեր
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Տիցիան |
| տարի | 1514 հոկտեմբեր |
| բարձրություն | 118 |
| լայնություն | 279 |
| ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց և Բարձր վերածնունդ |
| ժանր | այլաբանություն |
| նյութ | կտավ |
| գտնվում է | Բորգեզե պատկերասրահ |
| հավաքածու | Բորգեզե պատկերասրահ[1] և Բորգեզե ժողովածու[1] |
| հիմնական թեմա | սեր |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
«Երկնային և երկրային սեր» (իտալ.՝ Amor sacro e Amor profano), նկարիչ Տիցիանի նկարը։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը հանձնարարված է եղել Նիկոլո Աուրելիոյի՝ տասը Վենետիկյան հանրապետությունների խորհրդի քարտուղարի կողմից։ Պատվիրատուի անձը հաստատող անուղղակի փաստ է համարվում սարկոֆագի դիմացի պատին Նիկոլո Աուրելիոյի գերբի առկայությունը։ Աուրելիոն ամուսնանում է երիտասարդ և այրի Լաուրե Բագարոտտոյի հետ։ Հարսանիքը նշվեց 1514 թվականի մայիսի 17.ին Վենետիկում, իսկ նկարը,, ամենայն հավանականությամբ իր հարսանեկան նվերն էր հարսնացուին[2]։ Նկարի ներկայիս անվանումը նկարչի կողմից տրված չի եղել, իսկ սկսվել է օգտագործվել իր ստեղծումից առնվազն երկու դար հետո[2]։ Բորգեզեի պատկերասրահում այն ունեցել է տարբեր անվանումներ՝ «Սիրո երեք տեսակ» (1650), «Աստվածային և աշխարհիկ կանայք» (1700), «Երկնային և երկրային սեր» (1792 և 1833)։ Աշխատանքը գնվել է 1608 թվականին, բարերար Շիպիոնե Բորգեզեի կողմից, որից հետո այն Բորգեզեի հավաքածուների մի շարք ցուցանմուշների հետ սկսեց ցուցադրվել Հռոմի Բորգեզեի պատկերասրահում։ 1899 թվականին մեծահարուստ Ռոտշիլդը առաջարկեց գնել կտավը 4 միլիոն լիրայով, բայց այն մերժվեց։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարի բովանդակությունը մինչև հիմա քննադատների շրջանում վիճաբանություններ է առաջացնում։ Ըստ XIX դարի վիեննական արվեստի պատմաբան Ֆրանցա Վիկգոֆի, նկարը պատկերում է Վեներայի և Մեդայի հանդիպումը, որոնց աստվածուհին փորձում է համոզել, որպեսզի օգնեն Յասոնին[3]։ Ըստ մեկ այլ վարկածի, բովանդակությունը վերցված է, այդ ժամանակ հայտնի Ֆրանչեսկո Կոլոննի գրքից։ Մայրամուտով բնապատկերի ֆոնի վրա, աղբյուրի մոտ նստած է շքեղ հագնված վենետիկուհին՝ ձախ ձեռքով բռնած մանդոլինը և մերկ Վեներան՝ ամանով կրակը ձեռքին։ Ըստ Դուֆֆիի, հագնված կինը խորհրդանշում է սերը ամուսնության մեջ։ Իր հագուստի գույնը՝ սպիտակը, գոտին, ձեռքի ձեռնոցները, մրտենի ծաղկեպսակը՝ զարդարած իր գլուխը, արձակած մազերը և վարդերը ցույց է տալիս ամուսնությունը։ Իսկ հետին պլանում պատկերված է նապաստակների զույգ՝ խորհրդանիշ բազմազավակության։ Սա Լաուրա Բագարոտտոյի դիմանկարը չէ, այլ երջանիկ ամուսնության այլաբանություն է[2]։ Մարմարե սարկոֆագ, որը վերածվեց առեղծվածային նյութի աղբյուրի։ Մարմարը, մահվան խորհրդանիշ է, բավական տարօրինակ է այն գտնել նկարում, որտեղ պատկերված է բազմազան երազանքներ և ցանկություններ ունեցող երջանիկ ընտանիք։ Սարկոֆագում բռնության տեսարանը, ըստ երևույթին խորհրդանշում է Լաուրայի հոր անարդար մահապատիժը, որը տեղի է ունեցել 1509 թվականին։ Մաքուր ջրի աղբյուր խորհրդանշում է նոր կյանքի ծնունդը[4]։ Մերկ կինը խորհրդանշում է սեր, որը վերածվում է հավերժական, երկնային սիրու, որն էլ ցույց է տալիս իր ձեռքում բարձրացրած այրվող լամպը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Баткин Л. М. Итальянское Возрождение: проблемы и люди. — М.: РГГУ, 1995. — С. 195-196. — 448 с.
- Бенуа, А. Н. Любовь небесная, Любовь земная // История живописи. — СПб., 1912—1917. — Т. II.
- Дзери Ф. Тициан. Любовь земная и любовь небесная. — Белый город, 2006. — 48 с. — (Сто великих картин). — 5000 экз. — ISBN 5-7793-0415-7
- Дзуффи С. Большой атлас живописи. Изобразительное искусство. 1000 лет. — М.: Олма-Пресс, 2004. — 432 с. — ISBN 5-224-04316-6
- Кривцун О. А. Эстетика: Учебник. — М.: Аспект Пресс, 2000. — 434 с. — ISBN 5756702105
- Макарова Н. И. Тициан: «Любовь земная и небесная» // Идеи и идеалы. — 2009. — № 2.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկնային և երկրային սեր» հոդվածին։ |
| ||||||
