Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինցենտի Ռապացկի (լեհ. ՝ Wincenty Rapacki , հունվարի 22 , 1840 (1840-01-22 ) [1] , Լիպնո , Kuyavian-Pomeranian Voivodeship , Լեհաստան - հունվարի 12 , 1924 (1924-01-12 ) [1] , Վարշավա , Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն ), լեհ դերասան և դրամատուրգ։ Հանդես է եկել Լվովի , Չեռնովցիի , 1865 թվականից՝ Կրակովի թատրոններում, 1869 թվականից՝ Վարշավայում (1870 թվականից՝ «Ռոզ-մաիտոստի» թատրոնի առաջատար դերասաններից)։ Լեհաստանի բեմական ռեալիզմի նշանավոր ներկայացուցիչներից։ Սկզբնական շրջանում կապված լինելով կրակովյան դպրոցին, հետագայում վերջինիս փորձը տեղափոխել է վարշավյան բեմ։ Շեքսպիրի ողբերգություններում ստեղծել է բարձրարվեստ անձնավորումներ՝ Համլետ «Համլետ» , Լիր արքա «Լիր արքա», Ցագո «Օթելլո» են։ Լավագույն դերերից են նաև՝ Ֆրանց Մոոր (Շիլլերի «Ավազակներ»), Նիկ (Ալովացկու «Մարի Ստյուարտ» ), Զիշեսկի (Բալուցկու «Պան խորհրդականի խորհրդականները»)։ Հեղինակ է «Վիտ Ատվոշ» (բեմադրության մեջ կատարել է նաև գլխավոր դերը), «Ընտանեկան գործ» (1883 թվական), «Աստղագուշակը» (1888 թվական), «Հիստրիոններ» (1892 թվական) և այլ պիեսների։
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։