Վինիպեգ (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վինիպեգ (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Վինիպեգ լիճ
en/Lake Winnipeg

Վինիպեգի լիճը
Կոորդինատներ Կոորդինատներ: 52°7′0″ հս․ լ. 97°15′0″ ամ. ե. / 52.11667° հս․. լ. 97.25000° ավ. ե. / 52.11667; 97.25000
Երկարություն 416[1] կմ
Լայնություն 100[2] կմ
Ավազանի մակերեսը 984200[1] կմ²
Միջին խորությունը 12[2] մ
Թափվող գետերը Վինիպեգ (գետ)
Սկիզբ առնող գետերը Նելսոն (գետ)

Lua error in Մոդուլ:Location_map at line 345: The value "416'"`UNIQ--ref-00000011-QINU`"'" provided for longitude is not valid.

Վինիպեգ լիճը

Վինիպեգ, (Ուինիփեգ՝ Winnipeg, հնդկացի կրի ցեղի լեզվով՝ «պղտոր ջուր»), խոշոր լիճ Կանադայի Մանիթոբա նահանգում, Վինիպեգ քաղաքից մոտ 55 կմ հյուսիս։ 1990-ական թվականներից Վինիպեգի ջրամբարի կազմում է: Այն Կանադայի ամենամեծ հարավային լիճն է: Բարձրությունը ծովի մակարդակից 217 մ է[1]:

Աշխարհագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

NASA Վինիպեգ լիճ

Վինիպեգ լիճը Կանադայում տարածքով հինգերորդ ամենամեծ քաղցրահամ լիճն է, սակայն նա համեմատաբար փոքր է, միջին խորությունը ընդամենը 12 մ է[2], բացառությամբ լճի հյուսիսային և հարավային հատվածները նեղ ու 60 մ խորությամբ իրար միացնող ջրանցքի: Վինիպեգ լիճը աշխարհում քաղցրահամ ջուր ունեգող լճերի շարքում տարածքով 12-րդն է: Լճի արևելյան մասում տարածվում է տայգան և շատ գետեր են հոսում, այս տարածքը հնարավոր է մտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ: Լճի ձևը երկարավուն է, երկարությունը հարավից հյուսիս կազմում է 416 կմ[1]: Լիճը երկար ավազի ափեր ունի, խոշոր կրաքարային ժայռեր և չղջիկներով շատ քարանձավներ: Լճի վրա կան մի քանի հարյուր կղզիներ, որոնց մեծ մասը չյուրացված ու անմարդաբնակ են: Լճի ջրհավաք ավազանի մակերեսը մոտ 984200 կմ² է, որն իր մեջ ներառում է Կանադայի նահանգներն ու տարածքները՝ Ալբերտան, Սասկաչևանը, Մանիթոբան, Օնտարիոն, ինչպես նաև ԱՄՆՄինեսոտա, և Հյուսիսային Դակոտա նահանգները:

Լճի ջրահավաք ավազան

Մի քանի գետեր, որոնք թափվում են Վինիպեգ լիճ՝ Սասկաչևան, Ռեդ Ռիվը (գետ, որը թափվում է Վինիպեգ լիճ) (որոշ աղբյուրներում կիրառում են թարգմանությունը՝ Կարմիր գետ), Վինիպեգ, Բլադվեյն, Պոպլար, Մանիգատոգան, Բերենս, Մուկուտավա, Բլեք Ռիվը: Լճի ափին գտնվող բնակավայրերն են՝ Գրանդ Ռապիդսը, Բերենս Ռիվը,Գրանդ Մարեն,Հեկլան, Հիմլին, Ջեկհեդ Հարբորը:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ առաջին եվրոպացին, ով 1690 թվականին, առաջին անգամ այցելել է լճի ափ մորթու վաճառական Հենրի Քեսլին է եղել:Նա պահպանեց լճի տեղական հնդկական անունը՝ wīnipēk, որը նշանակում է «պղտոր ջրեր»: Վինիպեգի առաջին ամրոցը կառուցվել է 1730-ական թվականներին: Հետագայում Կարմիր գետի գաղութը, որը գտնվում էր ամրոցից հարավ, սկսվեց կոչվել Վինիպեգ և դարձավ Մանիթոբա նահանգի մայրաքաղաքը:

Տնտեսական օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելսոն գետի վրա կառուցված է «Նելսոն գետի ջրաէլեկտրակայանի կասկադը[en]»: Նելսոն գետը սկիզբ է առնելով լճից էլեկտրաէներգիայով բավարարում է նահանգի բնակչությանը: Կասկադի էլեկտրակայանի ամենաբարձր պատնեշը` Ջենփեգը (Jenpeg), կառուցվել է Խորհրդային ինստիտուտի « Հիդրոպրոյեկտի» կողմից: Հագեցված լինելով խորհրդային նույն արտադրանքի տուրբիններով, պահպանվում է լճի մակարդակը,փաստորեն այն վերածելով ջրամբարի, նման Բայկալ լճի վրա կառուցված Իրկուտսկի ջրաէլեկտրակայանին: Սիրողական ձկնորսությունը՝ մասնագիտացված է սուդակի, հյուսիսային գայլաձկան և լճային թառափի ձկնորսությամբ,ինչպես նաև որսում են դեղին պերկես[3]:

Բնապահպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի ափին կան երկու բնապահպանական որսարգելավայրեր և գավառական զբոսայգիներ: Լճի արևելյան ափին` Պոպլար որսարգելավայրն է՝ Նանովյան գետերի արգելոցը: Լճի կենտրոնական մասում է գտնվում Ֆիշը Բեյ որսարգելավայրը, որը գտնվում է համանուն ծոցի և կղզիների վրա: Լճի հարավային հատվածում Հեքլա Գրինգստոն գավառական պարկն է:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Lake Winnipeg»։ Canadian Encyclopedia (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-06-ին։ Վերցված է 2012-07-15  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «tce» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  2. 2,0 2,1 2,2 2,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ gov անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. Canada Fishing Online. Manitoba Fishing Արխիվացված է Օգոստոս 10, 2011 Wayback Machine-ի միջոցով: