Բլադվեյն
Բլադվեյ | |
---|---|
Բլադվեյ գետը | |
Բնութագիր | |
Երկարություն | 306 |
Ավազանի մակերես | 9090 կմ² |
Ջրահոսք | |
Ակունք | Բերենս գետի շարունակություն |
Գետաբերանի տեղակայում | Վինիպեգ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Gammon River? |
Երկիր | Կանադա |
Երկրամաս | Օնտարիո,Մանիտոբա |
Ջրահավաք | Lake Winnipeg basin?[1] |
Գետը Վիքիպահեստում |
Բլադվեյն (անգլ.՝ Bloodvein River), գետ Կանադայում։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլադվեյն գետն սկիզբ է առնում Օնտարիո երկրամասում գտնվող գավառական Վուդլանդ Կարիբու կոչվող անտառից մոտավորապես Տանդոր-Բեյից 600 կիլոմետր հյուսիս-արևմուտք և Վիննիպեգայից 500 կիլոմետր հյուսիս-արևելք։ Այս գետը հոսում է այդ տարածքով, ապա հատում է Արտերի (Artery Lake) լիճը և հատում է Մանիտոբայի հետ սահմանը, իսկ մնացած ճանապարհին գետը հոսում է Անտիկակի այգով։ Այստեղ նրա հոսքը արագանում է, քանի որ այն սկսում է հոսել մոտ 20 մետրից պակաս լայնություն ունեցող հունով։ Գետը այստեղ հաճախ դուրս է գալիս իր հունից։ Բլադվեյն գետը թափվում է Վիննիպեգ լիճը։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառային այգիների տարածքում ապրում են հազվադեպ հանդիպող կենդանիների տեսակներ, որոնք վտանգված են Կանադայի մյուս տարածքներում։ Դրանցից են՝
- Կուղխ
- Սպիտակ հավալուսն
- Ջրարծիվ
- Մոխրագույն և սպիտակ բու
- Անտառային կարիբու
Աճում են էնդեմիկ բույսեր, որոնցից է քրքումը։
Անտառներում աճում են ավելի սովորական ծառեր. դրանցից են սոսին, սև եղևնին և կեչին, կան նաև թեղիներ, կաղնու ծառեր և կնձնենիներ։ Կենդանիներից այստեղ ավելի տարածված են եղնիկները, ամերիկական որմզդեղներ, աղվեսներ։ Գետի ջրերում հանդիպում է մինոգան, որը լինում է միայն Մանիտոգայում։ Բլադվեյնում տարածված են նաև այլ ձկներ, օրինակ՝ սիգը, սոմը և թառափը։
1987 թվականից Բլադվեյն գետի 200 մետրանոց տարածքը, որ գտնվում է Մանիտոգայում ներառվել է Կանադայի հսկվող գետերի ցանկի մեջ, իսկ 1988 թվականին գետի 160 մետր երկարություն ունեցող հատվածը՝ գտնվող Օնտարիո մարզում նույնպես ներառվեց ցանկի մեջ[2][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://atlas.gc.ca/toporama
- ↑ 2,0 2,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
|