Վիկտոր Ուսպենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Ուսպենսկի
Виктор Успенский
Ծնվել էօգոստոսի 31, 1879(1879-08-31)
ԾննդավայրԿալուգա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 9, 1949(1949-10-09)[1] (70 տարեկանում)
Մահվան վայրՏաշքենդ, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտագետ
ԱշխատավայրՈւզբեկստանի պետական կոնսերվատորիա
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան և Ուզբեկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ

Վիկտոր Ալեքսանդրի Ուսպենսկի (ռուս.՝ Виктор Александрович Успенский, 1879-1949), խորհրդային երաժիշտ-բանահավաք և կոմպոզիտոր։ Թուրքմենիաի ԽՍՀ-ի (1929) և Ուզբեկստանի ԽՍՀ-ի (1937) ժողովրդական արտիստ։ Արվեստագիտության դոկտոր (19431913 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան։ Աշխատել է Տաշքենդում, եղել ժողովրդական կոնսերվատորիայի (1918) կազմակերպիչներից և դասատուներից։ 1932 թվականից Արվեստագիտության ԳՀԻ-ի գիտաշխատող, 1934 թվականից՝ Բարձրագույն երաժշտական դպրոցի (1936 թվականից՝ կոնսերվատորիայի) պրոֆեսոր։ Ղեկավարել է 3 ֆոլկլորային գիտարշավ Թուրքմենիայում (1925-1929) և առաջինը՝ Ֆերգանայի հովտում (1931)։ Գրառել է ուզբեկստանի և թուրքմենիայի ժողովորդկան երաժշտության նմուշներ և կազմել ժողովածուներ։ Վիկտոր Ուսպենսկու ժողովրդական թեմաներով գրված երկերը և նրա «Ֆարհադ և Շիրին» (ըստ Ա․ Նավոիի, բեմադրվել է՝ 1936) երաժշտական դրաման նպաստել են ուզբեկստանի պրոֆեսիոնալ երաժշտության զարգացմանը։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Успенский Виктор Александрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png