Վիկտորյա Սիլվսթեդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորյա Սիլվսթեդտ
Victoria-Silvstedt.jpg
Ծնվել էսեպտեմբերի 19, 1974(1974-09-19)[1] (48 տարեկան)
ԾննդավայրSkelleftehamn, Skellefteå Municipality, Վեստերբոտեն, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of Sweden.svg Շվեդիա
Մայրենի լեզուշվեդերեն և անգլերեն
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, մոդել, բարձրաշխարհիկ հեղինակություն, գեղեցկության մրցույթի մասնակից և Փլեյբոյի փլեյմեյթ
ԱմուսինChris Wragge?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքvictoriasilvstedt.com
Commons-logo.svg Victoria Silvstedt Վիքիպահեստում

Կարեն Վիկտորյա Սիլվսթեդտ (շվեդերեն՝ Karen Victoria Silvstedt, սեպտեմբերի 19, 1974(1974-09-19)[1], Skelleftehamn, Skellefteå Municipality, Վեստերբոտեն, Շվեդիա), շվեդ ֆոտոմոդել, դերասանուհի, երգչուհի և հաղորդավար[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյա Սիլվսթեդտը ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 19-ին Շելեֆտեոյում։ Դաստիարակվել է Շվեդիայի հյուսիսում գտնվող փոքրիկ գյուղում՝ հինգ հոգուց բաղկացած ընտանիքում։ Երիտասարդ տարիքում Վիկտորիան զբաղվել է սպորտով և մինչեւ 16 տարեկանը եղել է Շվեդիայի դահուկային ազգային հավաքականում, քանի դեռ ուսի վնասվածք չէր ստացել, որը հանգեցրել է մարզուհու կարիերայի ավարտին[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Վիկտորյան հաղթել է «Միսս Շվեդիա» գեղեցկության մրցույթը[3]։ Սիլվսթեդտն այն ժամանակ Փարիզի մոդելային գործակալության հետ կնքել էր պայմանագիր և սկսել աշխատել տարբեր հեղինակավոր նորաձևության տների հետ, այդ թվում՝ Շանելի, Քրիստիան Դիորի, Ջորջիո Արմանիի և Givenchy-ի հետ։ 1996 թվականի նոյեմբերին հայտնվել է Playboy ամսագրի շապիկին՝ դառնալով ամսվա Playmate-ը, իսկ 1997 թվականին ընտրվել է որպես տարվա Playmate։ 1997-2003 թվականներին բազմիցս նկարվել է Playboy-ի համար[4]։ Սիլվսթեդտնը դեռ լինելով միջազգային մակարդակի մոդել, հայտնվել է բազմաթիվ ամսագրերում, այդ թվում՝ FHM, Glamour, GQ, Maxim, և Vanity Fair։

1999 թվականին Սիլվսթեդտը EMI լեյբլում թողարկել է Girl on The Run երաժշտական ալբոմը։ Ալբոմի մեջ ներառված են եղել «Hello Hey» և «Rocksteady Love» սինգլները, իսկ ալբոմը դարձել է ոսկե Շվեդիայում[5]։ Սիլվսթեդտը ասել է, որ սիրում է երգել, բայց դա ընդամենը հոբբի է, որ նա իր համար մասնագիտական երաժշտական կարիերա չի տեսնում[6]։

Stumped ամսագրին տված հարցազրույցում Սիլվսթեդտը պատմել է, որ ազատ տիրապետում է շվեդերեն, անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին[6][7]։

Վիկտորյա Սիլվսթեդտը 2008 թվականին Քրիստոֆ Ջուիլարմեի նորաձևության հավաքածուի ցուցադրությանը

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ
  • 1999՝ «Girl on the Run»
Սինգլներ
  • 1999՝ «Hello Hey»
  • 1999՝ «Rocksteady Love» (feat. Turbo B.)
  • 2000՝ «Party Line»
  • 2010՝ «Saturday Night»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Victoria Silvstedt» (անգլերեն)։ AskMen։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-20-ին։ Վերցված է 2015-11-19 
  3. 3,0 3,1 «Victoria Silvstedt biography and filmography» (անգլերեն)։ Hollywood.com։ Վերցված է 2015-11-19 
  4. «Victoria Silvstedt» (անգլերեն)։ Playboy։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-20-ին։ Վերցված է 2015-11-19 
  5. «Victoria Silvstedt: Miami Beach Babe!» (անգլերեն)։ Radar Online։ 2009-12-29։ Վերցված է 2015-11-19 
  6. 6,0 6,1 Neumer, Chris.։ «Victoria Silvstedt Interview» (անգլերեն)։ Stumped Magazine։ Վերցված է 2015-11-19 
  7. «Model Victoria Silvstedt stills looks red hot thanks to impressive diet plan, no signs of a boyfriend though» (անգլերեն)։ Hubmesh։ 2015-07-23։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-20-ին։ Վերցված է 2015-11-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]