Jump to content

Շելեֆտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շելեֆտե
շվեդ.՝ Skellefteå[1]
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
ՀամայնքՇելեֆտեո
Մակերես2641±0,5 հեկտար
Բնակչություն39 146 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0910
Պաշտոնական կայքskelleftea.se
Շելեֆտե (Շվեդիա)##
Շելեֆտե (Շվեդիա)

Շելեֆտե (շվեդ.՝ SkellefteåSwedish: [ɧɛˈlɛ̌ftɛɔ], locally [ɧɛˈlɛ̌ftɛ] ( )), քաղաք Շվեդիայի հյուսիսարևելյան մասում՝ Վեստերբոտեն լենում (շրջանում), Շելեֆտեէլվեն գետի ափերին, Բոտնիկական ծովածոցից մոտավորապես 15 կիլոմետր հեռավորության վրա։ Վարչական կենտրոնն է նույնանուն համայնքի, որի բնակչության թվաքանակը 2021 թվականի տվյալներով եղել է 73․246[3]։ Զբաղեցնում է 21,74 քառակուսի կիլոմետր տարածք[3]։ Քաղաքի միջով է անցնում եվրոպական E04 ավտոերթուղին։ Բնակավայրից 17 կիլոմետր դեպի հարավ ընկած է նրան սպասարկող օդանավակայանը։ Շելեֆտեում գործող խոշոր ձեռնարկություններից են Boliden AB (шв.) ընկերության մետալուրգիական գործարանները, Skellefteå Kraft (шв.) ընկերության ջրաէլեկտրակայանը, մարտկոցներ արտադրող Tieto ընկերությունը։

Շելեֆտեում է ծնվել շվեդ ժամանակակից անվանի գրող, «Հազարամյակ» հանրահայտ եռագրության հեղինակ Ստիգ Լարսոնը։ Քաղաքի անունը հիշատակվում է «Վիշապի դաջվածքով աղջիկը» գրքում։ Շելեֆտեին լայն համբավ է բերել նույնանուն հոկեյի թիմը, որը բազմիցս նվաճել է Շվեդիայի չեմպիոնի տիտղոսը, Hockey Archives վարկածով էլ 2012/2013 մրցաշրջանում եվրոպական ակումբների մեջ, ներառյալ Մայրցամաքային լիգայի թիմերը, զբաղեցրել է երրորդ տեղը[4]։

Բնակչության թվաքանակի փոփոխությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1860-ական թվականներին - 300-ից 400 բնակիչ
  • 1887 թ․ - 1000-ից փոքր-ինչ ավելի
  • 1930 թ․ - 5203
  • 1950 թ․ - 12․217
  • 1970 թ․ - 27․456
  • 1995 թ․ - 31․940
  • 2010 թ․ - շուրջ 32․000 բնակիչ

Բնակավայրը հիմնադրվել է 1845 թվականին։ 20-րդ դարի սկզբներից այստեղ զարկ է տրվել հանքարդյունաբերությանն ու մետաղաձուլությանը, հատկապես ոսկու արդյունահանմանը, ինչի հիման վրա էլ Շելեֆտեին տրվել է Ոսկե քաղաք Guldstaden ("gold town") մականունը[5]։ Քաղաքը բուռն թափով աճել ու զարգացել է հատկապես 1950-ական և 1960-ական թվականներին, քաղաքական տեսակետից դարձել շվեդական սոցիալ-դեմոկրատական շարժման պատվարը։

Քաղաքում խոշորագույն գործատուն շարունակում է մնալ հանքարդյունահանմամբ և մետաղաձուլմամբ զբաղվող Boliden AB ընկերությունը, որի աշխատողների թիվը հասնում է երեք հազարի։ Գործում են նաև Scania և Komatsu մակնիշների ավտոմեքենաներ հավաքող ձեռնարկություններ։ 2020 թվականին Northvolt ընկերությունը[6] մարտկոցներ արտադրող մի մեծ ձեռնարկության հիմքն է դրել[7], որն իր առաջին արտադրանքը տվել է 2021 թվականի դեկտեմբերին[8]։

Շելեֆտեին բնորոշ է մերձարկտիկականից խոնավ մայրցամաքայինին անցում կատարող կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Dfc)՝ մեղմ ամառներով և ցուրտ ու ձնառատ ձմեռներով։ Կլիմայի որոշ մեղմացմանը նպաստում է Բոտնիկական ծովածոցին մոտ գտնվելը։

Շելեֆտեի օդանավակայան (2006–2020 averages, extremes 1970–1992 & 2006–2020 & snow depth from Kusmark)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 8.5
(47.3)
10.2
(50.4)
15.1
(59.2)
21.5
(70.7)
29.2
(84.6)
34.0
(93.2)
32.4
(90.3)
30.7
(87.3)
23.3
(73.9)
20.3
(68.5)
12.5
(54.5)
10.2
(50.4)
34
(93.2)
Միջին բարձր °C (°F) −4.0
(24.8)
−3.5
(25.7)
1.6
(34.9)
7.1
(44.8)
13.7
(56.7)
18.6
(65.5)
21.2
(70.2)
19.6
(67.3)
14.2
(57.6)
6.8
(44.2)
1.6
(34.9)
−0.9
(30.4)
8
(46.42)
Միջին օրական °C (°F) −7.8
(18)
−7.8
(18)
−3.1
(26.4)
2.4
(36.3)
8.5
(47.3)
13.5
(56.3)
16.4
(61.5)
14.9
(58.8)
10.1
(50.2)
3.7
(38.7)
−1.2
(29.8)
−4.3
(24.3)
3.78
(38.8)
Միջին ցածր °C (°F) −11.6
(11.1)
−12.0
(10.4)
−7.8
(18)
−2.3
(27.9)
3.2
(37.8)
8.4
(47.1)
11.6
(52.9)
10.2
(50.4)
6.0
(42.8)
0.6
(33.1)
−4.0
(24.8)
−7.6
(18.3)
−0.44
(31.22)
Ռեկորդային ցածր °C (°F) −35.3
(−31.5)
−36.9
(−34.4)
−32.5
(−26.5)
−18.4
(−1.1)
−6.6
(20.1)
−1.7
(28.9)
3.2
(37.8)
−1.9
(28.6)
−6.1
(21)
−18.1
(−0.6)
−27.7
(−17.9)
−37.1
(−34.8)
−37.1
(−34.8)
Տեղումներ մմ (դյույմ) 44.3
(1.744)
34.3
(1.35)
31.8
(1.252)
29.4
(1.157)
44.9
(1.768)
58.7
(2.311)
71.2
(2.803)
62.1
(2.445)
64.2
(2.528)
61.6
(2.425)
52.2
(2.055)
58.0
(2.283)
612.7
(24.121)
Աղբյուր #1: SMHI Open Data for Skellefteå Airport, precipitation[9]
Աղբյուր #2: SMHI Open Data for Skellefteå Airport, temperature[10]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շելեֆտեի քույր քաղաքներն են[11]՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthetStatistics Sweden, 2019.
  2. Statistiska tätorter 2023, befolkning, landareal, befolkningstäthet per tätortStatistics Sweden, 2024.
  3. 3,0 3,1 «Tätorternas landareal, folkmängd och invånare per km2 2005 och 2010» (շվեդերեն). Statistics Sweden. 2011 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
  4. «Семь команд КХЛ вошли в десятку лучших клубов Европы». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  5. «Skellhell inte så illa som du tror». 2011 թ․ մարտ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  6. Milne, Richard; Hall, Ben (2019 թ․ դեկտեմբերի 2). «Europe First: how Brussels is retooling industrial policy». www.ft.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  7. article|auteur=Frédéric Faux|url=https://www.lefigaro.fr/conjoncture/ruee-sur-la-laponie-suedoise-eldorado-de-l-industrie-du-xxie-siecle-20210423 |titre=Ruée sur la Laponie suédoise, eldorado de l'industrie du XXI siècle|périodique=Le Figaro, encart « Le Figaro Économie »|date=24-25 avril 2021|pages=18.
  8. Article|langue=fr|titre=Northvolt : naissance d’un géant européen de la batterie électrique|périodique=Le Monde.fr|date=2022-01-04|lire en ligne=https://www.lemonde.fr/economie/article/2022/01/04/northvolt-naissance-d-un-geant-europeen-de-la-batterie-electrique_6108086_3234.html%7Cconsulté le=2022-01-04.
  9. «Open Data for Skellefteå» (շվեդերեն). Swedish Meteorological and Hydrological Institute. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  10. «Open Data for Skellefteå» (շվեդերեն). Swedish Meteorological and Hydrological Institute. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  11. Vänorter Արխիվացված 2009-06-17 Wayback Machine.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շելեֆտե» հոդվածին։