Վիլյամ Պելհեմ Բարր
| Վիլյամ Պելհեմ Բարր անգլ.՝ William Barr | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 23, 1950[1][2] (76 տարեկան) |
| Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Ջորջ Վաշինգտոն համալսարան և Հորաս Մաննի դպրոց |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փաստաբան, քաղաքագետ, չինագետ, դատավոր և իրավաբան |
| Աշխատատու | Կենտրոնական հետախուզական վարչություն, ԱՄՆ նախագահի գործադիր գրասենյակ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտ, Pillsbury Winthrop Shaw Pittman?, GTE?, Verizon Communications և Kirkland & Ellis? |
| Ծնողներ | հայր՝ Donald Barr? |
| Զբաղեցրած պաշտոններ | ԱՄՆ գլխավոր դատախազ, ԱՄՆ գլխավոր դատախազ, ԱՄՆ գլխավոր դատախազ, United States Deputy Attorney General? և արդարադատության նախարար |
| Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Ստորագրություն | |
Վիլյամ Պելհեմ Բարր (անգլ.՝ William Pelham Barr, մայիսի 23, 1950[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ գլխավոր դատախազ 2019 թվականի փետրվարի 14-ից, Հանրապետական կուսակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նյու Յորքում, Կոլումբիայի համալսարանի դասախոսների ընտանիքում Կոլումբիայի համալսարանի, մեծացել է Վերին Վետ Սայդում։ Ստացել է արվեստների բակալավրի աստիճան հանրային կառավարման (1971) և արվեստների մագիստրոսի աստիճան պետական կառավարման և սինոլոգիայի (1973) ոլորտում Կոլումբիայի համալսարանում։ 1977 թվականին ավարտել է Ջորջ Վաշինգտոն համալսարանին աընթեր իրավունքի դպրոցը։
1973-1977 թվականներին Բարրն աշխատել է Կենտրոնական հետախուզական վարչությունում։ 1977-1978 թվականներին եղել է ԱՄՆ-ի Կոլումբիայի շրջանի Վերաքննիչ դատարանի դատավոր Մալքոլմ Ուիլիի օգնականը։ 1982 թվականի մայիսի 3-ից մինչև 1983 թվականի սեպտեմբերի 5-ը աշխատել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի գործադիր գրասենյակում։
Զբաղեցրել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի օգնականի պաշտոնը 1990 թվականից մինչև 1991 թվականը, և ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնը 1991 թվականից մինչև 1993 թվականը նախագահ Ջորջ Բուշ ավագի վարչակազմում։
2018 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բարրը կրկին առաջադրվել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում[3]։ 2019 թվականի փետրվարի 14-ին Սենատը կողմ է քվեարկել Ուիլյամ Բարրի՝ ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնում հաստատվելուն[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 GeneaStar
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Trump Says He Has Chosen William Barr to Be Next Attorney General». Wall Street Journal (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ https://meduza.io/news/2019/02/14/senatory-progolosovali-za-naznachenie-genprokurorom-ssha-uilyama-barra-on-uzhe-zanimal-etot-post-pri-dzhordzhe-bushe-starshem
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- William Pelham Barr ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում
- Appearances on C-SPAN
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Պելհեմ Բարր» հոդվածին։ |
| ||||||
- Մայիսի 23 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Ջորջ Վաշինգտոն համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Ամերիկացի քաղաքագետներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ