Վիլհելմ Թեմպլ
![]() |
|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1821[1] Նիդերկուներսդորֆ, Kottmar, Görlitz, Սաքսոնիա, Գերմանիա |
Մահացել է | մարտի 16, 1889[1] (67 տարեկանում) Արչետրի, Ֆլորենցիա, Իտալիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Լինչեի ազգային ակադեմիա |
Պարգևներ | Լալանդի մրցանակ |
Ernst Wilhelm Leberecht Tempel Վիքիպահեստում |
Էրնստ Վիլհելմ Լեբրեխտ Թեմպլ (գերմ.՝ Ernst Wilhelm Leberecht Tempel, դեկտեմբերի 4, 1821[1], Նիդերկուներսդորֆ, Kottmar, Görlitz, Սաքսոնիա, Գերմանիա - մարտի 16, 1889[1], Արչետրի, Ֆլորենցիա, Իտալիա[1]), գերմանացի աստղագետ և նկարիչ, 5 աստերոիդների և 12 գիսաստղերի հայտնաբերող։
Էրնստ Թեմպլը ծնվել է 1821 թ. դեկտեմբերի 4-ին սաքսոնյան Նիդերկուներսդորֆ քաղաքում։ 1837 թ. սովորել է լիթոգրաֆիական գործ Մեյսենում։ 1840 թ. ուղևորվել է մի քանի տարով ճանապարհորդելու Եվրոպայով, այցելել է Կոպենհագեն, Ստոկհոլմ և Քրիստիանիա (այժմյան Օսլո)։
1858 թ. բնակություն է հաստատել Վենետիկում, և այնտեղ բացել է լիթոգրաֆիայի արհեստանոց։ Շուտով ամուսնացել է։ Բավականին հաջողությամբ կատարում էր գիտնականների պատկերազարդման պատվերները։ Տարված լինելով երիտասարդ հասակից աստղագիտությամբ, կառուցեց չորսդյոյմանոց աստղադիտակ և նրա միջոցով արդեն 1859 թ. հայտնաբերեց գիսաստղ, ինչպես նաև միգամածություն Պլեյադներ աստղային կուտակման մեջ։ 1860 թ. ստացել է հրավեր աշխատելու Մարսելի աստղադիտարանում։ Աշխատելով այս ֆրանսիական քաղաքում, հայտնաբերել է մի շարք երկնային մարմիններ, մասնավորապես աստերոիդներ և գիսաստղեր։ Նա է հայտնաբերել (64) Անջելինա, (65) Կիբելե, (74) Գալատեա, (81) Թերպսիքորե և (97) Կլոթո աստերոիդները։
1870 թ. ֆրանկո-ռուսական պատերազմի պատճառով Թեմպլը ստիպված եղավ լքել Ֆրանսիան և վերադառնալ Իտալիա։ 1875 թ. դարձավ Ֆլորենցիայի մոտ գտնվող Արչետրի քաղաքի աստղադիտարանի ղեկավարը։
1889 թ. մարտի 16-ին Թեմպլը մահացավ Արչետրիում։
Նրա պատվին անվանվել են (3808) Տեմպել աստերոիդը և խառնարան Լուսնի վրա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119023164 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
|