Վիթվիլ (Վիրջինիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վիթվիլ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես37,767148 կմ²
ԲԾՄ697±1 մետր
Բնակչություն8265 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ276
Փոստային դասիչ24382
Պաշտոնական կայքwytheville.org(անգլ.)
Վիթվիլ (Վիրջինիա) (ԱՄՆ)##
Վիթվիլ (Վիրջինիա) (ԱՄՆ)

Վիթվիլ, քաղաք, ինչպես նաև ԱՄՆՎիրջինիա նահանգի Վիթ վարչական շրջանի կենտրոնը։ Այն անվանակոչվել է ի պատիվ Ջորջ Վիթի, ով եղել է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի տակ ստորագրողը և Թոմաս Ջեֆերսոնի ուսուցիչը։ 2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Վիթվիլի բնակչության թիվը կազմել է 8,211 մարդ[2]։ Միջպետական 71 և 81 մայրուղիները կառուցվել են քաղաքի ճանապարհներին կից, որպեսզի ճանապարհորդներին ապահովեն հարմար խաչմերուկներով։

Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Վիթվիլն ուներ ռազմավարական կարևորություն։ Այն հարձակման է ենթարկվել 1863 թվականին Թոլանդի և 1865 թվականին Սթոունմենի գրոհների ժամանակ։ Քաղաքը Էդիթ Բոլինգ Վիլսոնի ծննդավայրն է, ով եղել է նախագահ Վուդրո Վիլսոնի երկրորդ կինը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիթվիլ, 1845 թվական

Վիթ վարչական շրջանը ստեղծվել է 1789 թվականին և անվանվել ի պատիվ Ջորջ Վիթի, ով եղել է «Ամերիկյան իրավագիտության նախահայրը» և վավերացրել է ԱՄՆ անկախության հռչակագիրը։ 1790 թվականի մայիսին Քրիս Սիմրմենը նվիրաբերել է 90 ակր հող, և Ջոն Դեյվիսի նվիրաբերած 10 ակրի հետ միասին հիմնադրվել է քաղաք և վարչական կենտրոն։ Նույն տարվա նոյեմբերին Ռոբերտ Ադամսը ավարտում է քաղաքի շինարարական հետազոտությունները։ Քաղաքը դեռևս չուներ պաշտոնական անվանում, բայց հայտնի էր որպես Վիթ շրջանի դատական կենտրոն։

Երկու տարի անց՝ 1792 թվականի հոկտեմբերին, քաղաքը պաշտոնապես անվանվում է հայտնի տեղաբնակ Ջեսսի Էվանսի անունով։ 1839 թվականի կործանարար հրդեհից հետո, քաղաքը վերանվանվում է Վիթվիլ։ Այդ ժամանակ այն ուներ մոտ 500 բնակիչ[3]։

Վիթվիլի դատարան

Վերակառուցման շրջանից հետո մեծ թվով սպիտակամորթներ միացան նահանգի բնակիչներին, որպեսզի հաստատեն սպիտակամորթերի վերադասումը և Ջիմ Քրաուի սահմանած կանոնները, որոնք շարունակվում էին կրառվել մինչև XX դարը։ 1926 թվականին Վիրջինիայում վերջին անգամ Լինչի դատաստանին ենթարկվեց Աֆրո-ամերիկացի Ռեյմոնդ Բըրդը, ով սպիտակամորթների մեծ խմբի կողմից հանվեց բանտից, այն բանից հետո, երբ ձերբակալվել էր սպիտակամորթ կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու պատճառով։ Կրակոցով սպանելուց հետո նրա մարմինը կապեցին բեռնատարից և մղոններով քարշ տալուց հետո կախեցին դատարանի ճանապարհին մի ծառից։ Սկզբում նա մեղադրվում էր Մինի Գրաբբի` իր գործատուի աղջկա բռնաբարման մեջ, սակայն Մինին պնդում էր, որ իրենց հարաբերությունները փոխհամաձայնեցված էին և ծնունդ տվեց նրա որդուն[4]։ Համայնքը հրաժարվում էր ընդունել դա և երեք ամիս անց սպանեց նրան։ Այս իրադարձությունը լուսաբանվեց և առաջ բերեց ազգային վրդովմունքի։

Բըրդի մահը ճեպազդակ հանդիսացավ, որ 1928 թվականին Վիրջինիայում ընդունվի ինքնադատաստանի վերացման օրենքը։ Դրան մեծապես ազդեց նաև Լուիզ Ջաֆֆեի քարոզարշավը, ով Նորֆոկ Վիրջինիան-Փայլըթ թերթի խմբագիրն էր։ Նրան աջակցում էր նաև նահանգապետ Հարրի Ֆլադ Բըրդը, ով ջանք չէր խնայում իր նախագծերով զարկ տալ նոր բիզնեսների զարգացմանը նահանգում[5]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիթվիլը տեղակայված է 36°56′52″ հս․ լ. 81°05′13″ ամ. ե.HGЯO (36.947679, −81.086955).[6]։ Համաձայն ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի՝ քաղաքն զբաղեցնում է 37 քառակուսի կիլոմետր տարածք, որի 0,1 %֊ը ջրային տարածք է։ Տեղակայված լինելով Միացյալ Նահանգների մայրուղիների, 77, 81 միջպետական ճանապարհների խաչմերուկում և Բլու Ռիջ լեռան ստորոտին՝ Վիթվիլը հայտնի է որպես Հարավարևմտյան Վիրջինիայի կենտրոն կամ Բլու Ռիջ լեռան խաչմերուկ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովի մակարդակից բարձր դիրքի շնորհիվ ունի և՛ ծովային, և՛ խոնավ ցամաքային կլիմա։ Ամռանը տաք է և խոնավ, չնայած համեմատաբար զով են նահանգի մյուս ավելի ցածրադիր գտնվող վայրերը։

Մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

WYVE 1280 AM դոմենը վավերացվել է 1949 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Find a County». National Association of Counties. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. «Wythe County History». Wythe County Genealogical and Historical Association. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  4. J. Douglas Smith, Managing White Supremacy: Race, Politics, and Citizenship in Jim Crow Virginia, University of North Carolina Press, 2002
  5. Sterling Giles, "Shameful chapter in Virginia history: Lynchings", News-Leader, 16 May 2016; Accessed 15 March 2018
  6. «US Gazetteer files: 2010, 2000, and 1990». United States Census Bureau. 2011 թ․ փետրվարի 12. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fussell, Fred C. (2003). Blue Ridge Music Trails: Finding a Place in the Circle. North Carolina Folklife Institute. 080785459X.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիթվիլ (Վիրջինիա)» հոդվածին։